|  | Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք | 
| N | Ներդրումային ծրագրի անվանումը | Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում ժամանակակից բժշկակենսաբանական կլինիկայի (վիվարիում) ստեղծում | |
| 1. | Ոլորտը | Բժշկակենսաբանական հետազոտություններ, գծային փորձարարական կենդանիների աճեցում և բազմացում | |
| 2. | Ծրագրի կարճ նկարագիրը | Հայաստանում իրականացվող բժշկակենսաբանական ուղղվածությամբ հետազոտություններն այսօր լաբորատոր կենդանիների խիստ կարիք են զգում: Ներկայումս փորձարարական գծային կենդանիների բուծման խնդիրը հանրապետությունում կայացած չէ: Բացի այդ, Հայաստանում գրեթե բացակայում են այնպիսի շինություններ և պայմաններ, որտեղ կարելի է իրականացնել հիմնարար և կիրառական բժշկակենսաբանական հետազոտություններ՝ միջազգային պահանջներին համապատասխանող՝ պատշաճ, համոզիչ և հավաստի տվյալներ ստանալու համար: Նշված պայմանների բացակայությունն առաջացնում է լուրջ խոչընդոտներ ինչպես ժամանակակից բժշկակենսաբանական հետազոտություններ իրականացնելու, այնպես էլ դրամաշնորհներ ստանալու և արտասահմանյան համագործակցությունների համար: Այսպիսով, լաբորատոր կենդանիների կլինիկա (վիվարիում) ունենալը խիստ անհրաժեշտություն է: Նկատի ունենալով, որ ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ ՆՕՔԻ-ն ունի փորձարարական կենդանիներ բուծելու, նրանց խնամելու, ինչպես նաև մի շարք բժշկա-կենսաբանական նախակլինիկական հետազոտություններ իրականացնելու բազմամյա փորձ, գտնում ենք, որ նպատակահարմար է նրա հենքի վրա կառուցել փորձարարական-կենսաբանական կլինիկա (վիվարիում), որի ծառայություններից կարող է օգտվել ՀՀ ցանկացած հաստատություն: | |
| 3. | Ծրագրի տևողությունը | 3 տարի | |
| 4. | Ծրագրի իրականացման վայրը | ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն | |
| 5. | Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 190.000 | |
| 6. | Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 163.000 | |
| 7. | Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | 27.000 (շինության ձևով) | |
| 8. | Ստեղծվող աշխատատեղերը | Ծրագրի սկզբում | Ծրագրի ավարտին | 
| 10 | 9 | ||
| 9. | Նախագծի հետգնման ժամկետը | 10 տարի | |
| 10. | Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | 6 մլն դրամ (12.500 ԱՄՆդոլար) | |
| 11. | Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | Նախնական հաշվարկներով լաբորատոր կենդանիների կլինիկայի կառուցման համար անհրաժեշտ կլինի մոտ 60.500.000 դրամ, | |
| 12. | Առաջարկ ներդրողին | - | |
| 13. | Հետադարձ կապ | Վիգեն Թոփուզյան, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն | |