![]() |
Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ Բնական գիտությունների բաժանմունք |
| N | Ներդրումային ծրագրի անվանումը | Գյուրզա և այլ էնդեմիկ օձերի թույնի դեմ հակաթույնի արտադրություն և հարակից պրոդուկտների մշակում | |
| 1. | Ոլորտը | Դեղագիտություն |
|
| 2. | Ծրագրի կարճ նկարագիրը | Մեր հետազոտությունների արդյունքում պարզաբանվել է Macrovipera lebetina obtusa (գյուրզա) օձի թույնի մոլեկուլյար կազմը: Գյուրզայի Կովկասյան ենթատեսակի թույնի բաղադրությունը ցուցաբերում է 4%-ից պակաս նույնատիպություն երկու այլ ենթատեսակների համեմատ, ինչը թույլ է տալիս որպես առանձին տեսակ այն որակավորելու առաջարկ կատարել: Ներկայումս Հայաստանում առկա է միայն մեկ կոմերցիոն պրոդուկտ, որը Ուզբեկստանի արտադրանքի պոլիվալենտ հակաթույնն է, սակայն նախատեսված է միջինասիական գյուրզայի խայթոցի դեմ և պարունակում է նաև կոբրայի և էֆայի թույնի հակամարմիններ, ինչը հաճախ ծայրահեղ ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառ է խայթոցի զոհերի մոտ: |
|
| 3. | Ծրագրի տևողությունը | 36 ամիս | |
| 4. | Ծրագրի իրականացման վայրը | ՀՀ ԳԱԱ Լ.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտ | |
| 5. | Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 518.000 | |
| 6. | Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 368.000 | |
| 7. | Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | 150.000 | |
| 8. | Ստեղծվող աշխատատեղերը | Ծրագրի սկզբում | Ծրագրի ավարտին |
| 15 | 21 | ||
| 9. | Նախագծի հետգնման ժամկետը | 24 ամիս | |
| 10. | Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | Նվազագույնը՝ 86 մլն ՀՀ դրամ | |
| 11. | Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | - |
|
| 12. | Առաջարկ ներդրողին | Ըստ նախնական հաշվարկի, համաձայն 2010 թ. ԱՀԿ-ի օձերի թույնի դեմ հակաթույնի ստեղծման ուղեցույցի մեթոդական արձանագրությունների, 15մգ չոր թույնից կենդանիների 8-շաբաթյա իմունիզացիայի արդյունքում կարելի է ստանալ 15լ շիճուկ, որը սրվակավորման արդյունքում կտա 1500 սրվակ հակաթույն` յուրաքանչյուրը 10մլ: Առաջին իսկ քանակի իրացումը ՀՀ առողջապահության համակարգի 129 հիվանդանոցային հիմնարկներում և 514 ամբուլատոր-պոլիկլինիկական բուժկետերի ցանցում ցածր գնով (50-60.000դր.) թույլ կտա վերականգնել ծախսերի ավելի քան մեկ քառորդը: |
|
| 13. | Հետադարձ կապ | Նաիրա Այվազյան, ՀՀ ԳԱԱ Լ.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն |
|