| ||||||||
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է «Մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման» մրցույթ Մրցույթի շրջանակներում Ակադ․ Վ․ Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցներից կհատկացվեն կրթաթոշակներ՝ յուրաքանչյուր ուսանողին 300 000 ՀՀ դրամ։ Բնագավառը. աստղաֆիզիկա, ֆիզիկա, մաթեմատիկա։ Պահանջվող փաստաթղթերի ցանկը․
Ժամանակացույցը․ 05.09.2025 – մրցույթի հայտարարության հրապարակումը Ներկայացված հայտերի փորձաքննությունն իրականացնում է «Ակադ․ Վ․ Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցները ՀՀ-ում աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների հետագա զարգացման համար նախատեսված միջոցառումները համակարգող և վերահսկող հանձնաժողովը»։ Ֆինանսավորման համար հավանություն ստացած ուսանողի և ՀՀ ԳԱԱ միջև կնքվում է պայմանագիր, որը կարգավորում է կրթաթոշակի հատկացումը։ Փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը՝ Պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները PDF ֆորմատով ուղարկել info.vaprize@sci.am էլ․ հասցեին մինչև 2025թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ։ |