| ||||||||
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է «Գիտական հետազոտությունների նախագծերի աջակցության» մրցույթ Մրցույթի շրջանակներում Ակադ․ Վ․ Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցներից ֆինանսական աջակցություն կտրամադրվի 2025-2026թթ․ ընթացքում իրականացվելիք գիտական նախագծերին։ 3-5 գիտաշխատողներից բաղկացած յուրաքանչյուր խմբին կհատկացվի 5 000 000 ՀՀ դրամ։ Բնագավառը․ աստղաֆիզիկա (ներառյալ միջգիտակարգային ոլորտները), ֆիզիկա, մաթեմատիկա։ Տևողությունը. 12 ամիս, 15.11.2025թ․-15.11.2026թ․ Հետազոտական խումբը պետք է ընդգրկի ՀՀ հանրային գիտական կազմակերպությունների և բուհերի 3-5 գիտաշխատող, ասպիրանտ կամ մագիստրանտ, այդ թվում՝ առնվազն 2 երիտասարդ (35 տարին չլրացած)։ Պահանջվող փաստաթղթերի ցանկը․
Մրցույթի ժամանակացույցը․ 05.09.2025 – մրցույթի հայտարարության հրապարակումը Ներկայացված հայտերի մասնագիտական փորձաքննությունը վերապահված է ՀՀ ԳԱԱ 2025 թ. մրցանակի «ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ – հիմնարար հետազոտությունների» մրցութային հանձնաժողովին՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով անկախ փորձագետների, իսկ արդյունքների հաստատումը՝ «Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցները ՀՀ-ում աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների հետագա զարգացման համար նախատեսված միջոցառումները համակարգող և վերահսկող հանձնաժողովին»։ Ֆինանսավորման համար հավանություն ստացած նախագծի ղեկավարի (հայտատուի) և ՀՀ ԳԱԱ միջև կնքվում է պայմանագիր, որը կարգավորում է նախագծի իրականացումը ընդհուպ մինչև հաշվետվությունները ներկայացնելը։ Փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը՝ Պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները PDF ֆորմատով ուղարկել info.vaprize@sci.am էլ․ հասցեին մինչև 2025թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ։ |