Конкурсы
05/09/2025
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է «Գիտական միջոցառումների կազմակերպման աջակցության» մրցույթ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան  հայտարարում է «Գիտական միջոցառումների կազմակերպման աջակցության» մրցույթ:

Մրցույթի շրջանակներում Ակադ․ Վ․ Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցներից ֆինանսական աջակցություն կտրամադրվի  2025-2026թթ․ ընթացքում անցկացվելիք գիտական միջոցառումներին (գիտաժողով կամ ամառային/ձմեռային դպրոց)։ Յուրաքանչյուր միջոցառմանը կհատկացվի մինչև 1 500 000 ՀՀ դրամ։

Բնագավառը․ աստղաֆիզիկա (ներառյալ միջգիտակարգային ոլորտները), ֆիզիկա, մաթեմատիկա։

Հայտերի ձևաչափը․ մինչև 5 էջ, ներառյալ գիտական հիմնավորումը, միջոցառման նկարագրությունը, մասնակիցների քանակը (այդ թվում՝ արտերկրից), ծրագրային կոմիտեի կազմը, անցկացման վայրն ու ժամկետը։

Պահանջվող փաստաթղթերի ցանկը․

  • մրցույթի մասնակցության հայտը
  • ծրագրային կոմիտեի նախագահի գիտական կենսագրությունը (CV)՝ 2 էջի սահմաններում
  • կազմակերպության գիտական խորհրդի որոշումը ներկայացվող նախագծի վերաբերյալ
  • այլ փաստաթղթեր, որոնք կարող են նպաստել հայտի դրական գնահատականին։

Ժամանակացույցը․

05.09.2025 – մրցույթի հայտարարության հրապարակումը
15.10.2025 – հայտերի ներկայացման ժամկետը
10.11.2025 – հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքների ամփոփումը և հրապարակումը։   
15.11.2025 – 15.11.2026 – գիտական միջոցառումների իրականացումը
15.12.2026 – հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը (յուրաքանչյուր միջոցառման համար՝ միջոցառման ավարտից 1 ամիս անց)

Ներկայացված հայտերի փորձաքննությունն իրականացնում է «Ակադ․ Վ․ Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցները ՀՀ-ում աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների հետագա զարգացման համար նախատեսված միջոցառումները համակարգող և վերահսկող հանձնաժողովը»։

Ֆինանսավորման համար հավանություն ստացած նախագծի ղեկավարի (հայտատուի) և ՀՀ ԳԱԱ միջև կնքվում է պայմանագիր, որը կարգավորում է նախագծի իրականացումը ընդհուպ մինչև հաշվետվությունը ներկայացնելը։

Փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը՝

Պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները PDF ֆորմատով ուղարկել info.vaprize@sci.am էլ․ հասցեին մինչև 2025թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ։
Տպագիր տարբերակները մինչև 2025թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ ներկայացնել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի ընդունարան հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ, 46 սենյակ, ժամը 9։00-ից 17։00, հեռ․՝ +374 10 516085։