| ||||||||
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է «Գիտական միջոցառումների կազմակերպման աջակցության» մրցույթ: Բնագավառը․ աստղաֆիզիկա (ներառյալ միջգիտակարգային ոլորտները), ֆիզիկա, մաթեմատիկա։ Հայտերի ձևաչափը․ մինչև 5 էջ, ներառյալ գիտական հիմնավորումը, միջոցառման նկարագրությունը, մասնակիցների քանակը (այդ թվում՝ արտերկրից), ծրագրային կոմիտեի կազմը, անցկացման վայրն ու ժամկետը։ Պահանջվող փաստաթղթերի ցանկը․
Ժամանակացույցը․ 05.09.2025 – մրցույթի հայտարարության հրապարակումը Ներկայացված հայտերի փորձաքննությունն իրականացնում է «Ակադ․ Վ․ Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցները ՀՀ-ում աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների հետագա զարգացման համար նախատեսված միջոցառումները համակարգող և վերահսկող հանձնաժողովը»։ Ֆինանսավորման համար հավանություն ստացած նախագծի ղեկավարի (հայտատուի) և ՀՀ ԳԱԱ միջև կնքվում է պայմանագիր, որը կարգավորում է նախագծի իրականացումը ընդհուպ մինչև հաշվետվությունը ներկայացնելը։ Փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը՝ Պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները PDF ֆորմատով ուղարկել info.vaprize@sci.am էլ․ հասցեին մինչև 2025թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ։ |