Анонсы
17-18 октября с. г. НАН РА, Министерство образования, науки, культуры и спорта РА, Международный научно-образовательный центр НАН РА организуют 8-я общеармянскую образовательную конференцию на тему «Естественные науки, математика, техника, информатика в XXI веке: проблемы и решения в области популяризации и обучения" в НАН РА

Հարգարժան գործընկեր


Հրավիրում ենք մասնակցելու «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան 21-րդ դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողովին, որը տեղի կունենա 2025 թ. հոկտեմբերի 17-18-ին, ՀՀ ԳԱԱ-ում:  Կրթական գիտաժողովում կքննարկվեն հանրակրթական և բուհական ոլորտներում բնական գիտությունների, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, տեխնոլոգիաների հանրամատչելիացման և  նրանց հիմունքների ուսուցման հիմնախնդիրները: Գիտաժողովին, ստորև ներկայացված պայմաններին ու պահանջներին  համապատասխան, կարող են մասնակցել դպրոցների ուսուցիչներ, բուհերի դասախոսներ, գիտաշխատողներ, քոլեջների դասատուներ, նշված խնդիրներով զբաղվող մագիստրոսներ, ասպիրանտներ և կրթության ոլորտի մասնագետներ:

Նախատեսվում է քննարկել հետևյալ թեմաները.

  • Ֆիզիկայի  և աստղագիտության հանրամատչելիացման և  ուսուցման հիմնախնդիրները
  • Մաթեմատիկայի հանրամատչելիացման և  ուսուցման հիմնախնդիրները
  • Քիմիայի  հանրամատչելիացման և ուսուցման  հիմնախնդիրները
  • Կենսաբանության հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրները
  • Ինֆորմատիկայի հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրները
  • Բնագիտություն ուղղության հանրամատչելիացման և ինտեգրացված առարկայի դասավանդման առանձնահատկությունները
  • Ֆիզիկական աշխարհագրության հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրները
  • Մաթեմատիկայի  դերը բնագիտության ուսուցման գործընթացում
  • Բնագիտական առարկաների դասավանդման գործնական ուղղվածության ապահովման ուղիները
  • Բնագիտական կրթության հանրամատչելիացման և ինֆորմատացման  հիմնախնդիրները
  • Ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կրթական համակարգում
  • Բնագիտական առարկաների դերը ճարտարագիտական, տեխնիկական  և տեխնոլոգիական  կրթության համակարգում
  • Օլիմպիադաներ և աշխատանք՝ օժտված երեխաների հետ
  • Գիտամեթոդական և գիտահանրամատչելի գրականության դերը արդիականացվող կրթական համակարգում:

Տեղեկատվություն.

ՀՀ ԳԱԱ կայք և «Գիտություն» թերթ,
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 094 287888 

Զեկուցումների և թեզիսների ներկայացման կարգը

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. հոկտեմբերի  10-ը ներկայացնել հոդվածի էլեկտրոնային օրինակը: Կրթական գիտաժողովի աշխատանքներին  մասնակցել  ցանկացողները կազմկոմիտե պետք է ներկայացնեն հետևյալ նյութերը.

  • մասնակցության հայտ
  • ելույթի կամ զեկուցման թեզիսները էլեկտրոնային և տպագիր օրինակով` մինչև 5 տպագիր էջ ծավալով, Word document  ձևաչափով: 
  • Ներկայացման վերջին ժամկետը 2025թ. սեպտեմբերի 25-ն է:
  • Զեկուցումները և թեզիսները անհրաժեշտ է ուղարկել katayan@sci.am էլ. հասցեին:   

Ներկայացվող նյութերի ձևակերպման պահանջները   

Հոդվածները պետք է գրվեն հետևյալ պահանջներին համապատասխան. նյութի առավելագույն ծավալը 5 էջ, տեքստի համակարգչային ծրագիրը` Microsoft Word, տառատեսակը` Times New Roman (ռուսերենի, անգլերենի համար) և GHEA Grapalat (հայերենի համար), տառաչափը` 12, տողերի միջակայքը` 1,5, վերևի, նեքևի և աջ լուսանցքները` 2,0, ձախ լուսանցքը` 3,0 սմ` ստանդարտացված: Հոդվածը սկսվում է վերնագրով, որը գրվում է կենտրոնում` գլխատառերով, թավ: Վերնագրից հետո նշվում են հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, քաղաքը և կազմակերպությունը` աջ անկյունում, շեղատառ: Աղյուսակները պետք է կազմվեն Word ծրագրով, ունենան վերնագիր և համար։ Նկարները պետք է ունենան մակագրություն և համար։ Հոդվածում հստակորեն պետք է ներկայացված լինեն հարցի դրվածքը, կրթական նորույթը, իսկ վերջում` օգտագործված գրականության ցանկը և նյութի հակիրճ ամփոփումը` մինչև 50 բառ` անգլերեն, ռուսերեն կամ հայերեն, կախված հոդվածի շարադրման լեզվից: Տեքստում գրականության մեջբերումը նշվում է ուղիղ փակագծերում` գրելով գրականության ցանկում համապատասխան աղբյուրի համարը և էջը` օրինակ` [3, էջ 14]:   

Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է, իսկ առանձին աշխատանքներ կարող են ներկայացվել ռուսերեն և անգլերեն լեզուներով:    

Գիտաժողովին ներկայացված և գրախոսված նյութերից կհրատարակվի գիտա-մեթոդական  հոդվածների էլեկտրոնային ժողովածու: 

Գիտաժողովի կազմակերպման մասին տեղեկատվությունը առաքվում է Երևան քաղաքի և մարզային կրթության բաժիններ, ՀՀ բուհեր, ինչպես նաև ՄՄՈՒՀ-եր և սփյուռքի հայկական կրթօջախներ:  

Տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքերում (www.sci.am, www.escs.am): 

Գիտաժողովին  մասնակցել ցանկացողները լրացված համապատասխան հայտը և թեզիսները կազմկոմիտե են ներկայացնում մինչև  ս.թ. հոկտեմբերի 10-ը` վերը նշված հասցեով: 

Թեզիսները, որոնք ներկայացված պահանջներին չեն բավարարում կամ ուղարկվում են նշված ժամկետներից ուշ, չեն քննարկվում: 

Գիտաժողովի նյութերի էլեկտրոնային ժողովածուն կտպագրվի գիտաժողովում զեկուցելուց և խմբագրական խորհուրդի կողմից հոդվածը խմբագրելուց հետո՝ 6- ամսյա ժամկետում: 

Գիտաժողովին կարելի է մասնակցել ինչպես զեկուցումով, այնպես էլ առանց զեկուցման:

Հասցե` Երևան, Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ