Анонсы
24-28 сентября в Ереване пройдет международная научная конференция «Новые развивающиеся тенденции в химии»

Սույն թվականի սեպտեմբերի 24-28-ը Երևանում կանցկացվի «Նոր զարգացող միտումները քիմիայում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին և Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի 90-ամյակին։ Գիտական զեկուցումները զուգահեռաբար կանցկացվեն ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի մեծ և կլոր դահլիճներում և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի դահլիճում։

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը և ԵՊՀ-ն։ 

Գիտաժողովի վերաբերյալ մանրամասները՝ այստեղ։