Ազդեր
2015թ. հունիսի 28-ից հուլիսի 3-ը Լինդաու քաղաքում (Գերմանիա) տեղի կունենա "Նոբելյան մրցանակակիրների 65-րդ հանդիպումը"

Նոբելյան մրցանակակիրների 65-րդ հանդիպումը Լինդաույում

Նոբելյան մրցանակակիրները և տաղանդավոր երիտասարդ գիտնականները տարին մեկ անգամ հանդիպում են գերմանական փոքր և գեղատեսիլ քաղաք Լինդաույում: Հաջորդ հանդիպումը պլանավորված է 2015 թ. հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Հանդիպումը նվիրված է ֆիզիկային, բժշկությանը կամ ֆիզիոլոգիային և քիմիային: Կազմակերպիչները նախատեսում են ամբողջ աշխարհից հավաքված 620 երիտասարդ գիտնականների հանդիպոմը շուրջ 70 նոբելյան մրցանակակիրների հետ: Հանդիպման նպատակն է` գիտելիքների և գաղափարների փոխանակում, գիտական ոգևորում և նոր կապերի հաստատում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.lindau-nobel.org կայքը: