Ազդեր
2011թ. դեկտեմբերի 28-ի ՀՀ ԳԱԱ Ընդհանուր ժողովում տեղի ունեցան ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամների ընտրություններ

2011թ. դեկտեմբերի 28-ին կայացած ՀՀ ԳԱԱ Ընդհանուր ժողովում ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ ընտրվեցին Ջորջ Ալեսյանը (աստղաֆիզիկա, Ֆրանսիա), Բագրատ Ալեքյանը (սրտաբանություն, ՌԴ), Սերգեյ Ավետիսովը (ակնաբուժություն, ՌԴ), Վլադիմիր Արությունովը (քիմիական ֆիզիկա, ՌԴ), Գևորգ Բարդակչյանը (գրականագիտություն, ԱՄՆ), Տանիել Դանելիանը (երկրաբանություն, Ֆրանսիա), Հայկ Խաչատրյանը (փիլիսոփայություն, ԱՄՆ), Հերբերտ Կամալովը (օրգանական քիմիա, Ուկրաինա),Ռոբերտ Հարությունյանը (մեխանիկա, ՌԴ), Արամ Հարությունովը(մաթեմատիկա, ՌԴ), Գարեգին Մարկարյանը (ինֆորմատիկա,Մեծ Բրիտանիա), Բորիս Մարտիրոսյանը (մանկավարժություն, ՌԴ/, Արամ Մինասյանը (ռադիոֆիզիկա, Ավստրալիա), Տիգրան Չալիկյանը (կենսաֆիզիկա, Կանադա), Արշակ Պողոսյանը (կիսահաղորդիչների ֆիզիկա, Գերմանիա), Հրանտ Պողոսյանը (տնտեսագիտություն, ՌԴ), Միխայիլ Պողոսյանը (տեխնիկական գիտություններ, ՌԴ), Վիլյամ Սարյանը (ռադիոտեխնիկա, ՌԴ), Ալեքսանդր Սիմոնյանը (կենսատեխնոլոգիա, ԱՄՆ), Անահիտ Տոնապետյանը (լեզվաբանություն, Ֆրանսիա), Վիկտոր Փամբուկչյանը (մաթեմատիկա, ԱՄՆ), Արմեն Քոչարյանը (տեսական ֆիզիկա, ԱՄՆ)