Ազդեր / Պահոց
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2010 թ. հունվարի 10-ին վախճանվեց պետական և հասարակական ականավոր գործիչ, հաշվողական տեխնիկայի և կառավարման ավտոմատացված համակարգերի բնագավառի խոշոր մասնագետ, ակադեմիկոս Ֆադեյ Տաճատի Սարգսյանը, և ցավակցում է հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին: