Նորություններ
27/02/2024
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա ՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար

Գործադիր մարմնի պաշտոնի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, գիտական աստիճան  և կազմակերպության մասնագիտական ուղղվածությանը (ուղղություններից մեկին) համապատասխան մասնագիտություն ունեցող, գիտակազմակերպական փորձ ունեցող,  65 տարին չլրացած անձը: 

Հավակնորդը կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնի թափուր հաստիքի մրցույթին մասնակցելու համար փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է`

  1. դիմում, որտեղ նշվում են  հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
  2. ինքնակենսագրություն,
  3. անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը,
  4. 1 գունավոր լուսանկար`3x4 չափի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային),
  5. բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը,
  6. գիտական աստիճանը և/կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը),
  7. աշխատանքային գործունեությունը հավաստող տեղեկանք,
  8. առաջադրումը հաստատող փաստաթուղթ՝ առկայության դեպքում,
  9. կազմակերպության զարգացման ծրագիր,
  10. հրատարակված աշխատությունների և հոդվածների ցանկ։

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն կազմակերպության գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն, կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները:

Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը հայտարարության հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում (ս/թ փետրվարի 27-ից մարտի 27-ը ներառյալ) ներկայացնում են ՀՀ ԳԱԱ իրավաբանական և անձնակազմի կառավարման բաժին հետևյալ հասցեով` 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, աշխատանքային ժամեր՝ 09։00-17։30, հեռ. 52-70-51 կամ էլեկտրոնային եղանակով հետևյալ էլեկտրոնային փոստին՝ persdep@sci.am:



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:39, 17/05/2024

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ
Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու
Կայքի քարտեզ - Որոնում