Новости
23/11/2021
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Մոլեկուլի կառույցի ուսումնասիրմանա կենտրոնը հայտարարում է ընտրություն Օպտիկական սպեկտրոմետրիայի լաբորատորիայի վարիչի թափուր տեղի համար

    Համաձայն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության 16-րդ կետի, թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն համապատասխան բաժանմունքի բյուրոն, գիտական կոլեկտիվը և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները:

Առաջադրված թեկնածուի համար կազմակերպության մասնագիտական ուղղվածությանը համապատասխան գիտական աստիճանի առկայությունը պարտադիր է:

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. Դիմում
2. Լուսանկար 
3. Քաղվածք աշխատանքային գրքույկից
4. Ինքնակենսագրություն
5. Բարձրագույն կրթության, գիտական աստիճանի և գիտական կոչման դիպլոմների պատճենները
6. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
7. Գիտական աշխատությունների ցուցակ
8. Բնութագիր աշխատավայրից:

Թեկնածուի հիմնավորված առաջադրումը վերոնշյալ փաստաթղթերի հետ միասին, 30 օրվա ընթացքում (հայտարարության  հրապարակման օրվանից), խնդրվում է ներկայացնել ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ գիտքարտուղարին հետևյալ հասցեով`
0014, Երևան, Ազատության 26հեռ.՝  28-52-91
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն



Сайт последний раз обновлялся:  17:36, 26/04/2024

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы
Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости
Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого Наши заслуженные деятели - Объявления - Линдау
Карта сайта - Поиск