Новости
06/10/2022
Հայ-Ռուսական համալսարանը /ՀՌՀ/ հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների տեղակալման համար

ԻՆԺԻՆԵՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Էլեկտրոնային տեխնիկայի սարքերի և նյութերի տեխնոլոգիաների ամբիոն
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝

  • ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
  • առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
  • վերջին 5 տարում բարձր ինդեքսով ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների առկայությունը: 

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ 

Տնտեսագիտության և բիզնեսի մեջ մաթեմատիկական մեթոդների և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝

  • տնտեսագիտության կամ ֆիզմաթ գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր,
  • առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
  • վերջին 5 տարում բարձր ինդեքսով ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների առկայությունը

ՄԵԴԻԱՅԻ, ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ 

Կրեատիվ ինդուստրիաների ամբիոն 
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝

  • հիմնական կրթություն՝ ըստ ամբիոնի ուղղվածության,
  • Գովազդի, մարքետինգի և PR-ի ոլորտում առնվազն 5 տարվա հաջող ղեկավարության փորձ: 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոն
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝

  • իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
  • առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
  • վերջին 5 տարում բարձր ինդեքսով ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների առկայությունը: 

Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոն
Պաշտոն՝ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝

  • քաղաքական կամ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 
  • առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ, 
  • վերջին 5 տարում բարձր ինդեքսով ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների առկայությունը: 

Հավակնորդներին անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 

  • դիմում ՀՌՀ ռեկտորի անունով, 
  • անձնագրի պատճեն, 
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ`1 հատ լուսանկարով (3х4), 
  • ինքնակենսագրություն կամ CV, 
  • բարձրագույն կրթությունը, գիտական աստիճանը, կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները,  
  • տեղեկանք աշխատանքային գործունեության վերաբերյալ՝ հաստատված կադրերի բաժնի ղեկավարի կողմից, 
  • գիտական աշխատությունների ցուցակը`հաստատված գիտական քարտուղարի կամ այլ պատասխանատու անձի կողմից,
  • զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում), 
  • մրցույթի պահանջներին համապատասխան այլ փաստաթղթեր,
  • ամբիոնի վարիչի պաշտոնում գործունեության ծրագրի թեզիսները (ցանկալի է նշել գիտական համագործակցության փորձը, առաջատար գիտակրթական կենտրոնների հետ կապերի առկայությունը, ոլորտի իրավիճակի, ժամանակակից համալսարանական կրթության զարգացման միտումների տիրապետումը):  

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 70 տարեկան (ներառյալ) քաղաքացիներ:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս. թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ` հետևյալ հասցեով՝
Երևան, Հովսեփ Էմինի փ. 123, Հայ-Ռուսական համալսարան, 2-րդ հարկ, 216 սենյակ:
Տեղեկությունների համար զանգահարել (012) 26-07-45 հեռախոսահամարով: 

Հայ-Ռուսական համալսարան



Сайт последний раз обновлялся:  17:20, 29/03/2024

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы
Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости
Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого Наши заслуженные деятели - Объявления - Линдау
Карта сайта - Поиск