Նորություններ
16/04/2022
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը հայտարարում է ընտրություն օրգանական քիմիայի ինստիտուտի ֆոսֆորօրգանական միացությունների և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի Օպտիկական սպեկտրոսկոպիայի լաբորատորիաների վարիչների թափուր տեղերի համար

Համաձայն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա գիտական կազմակերպության» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության 16-րդ կետի՝ թեկնածություն ա-ռաջադրելու իրավունք ունեն համապատասխան բաժանմունքի բյուրոն, Կենտրոնի գիտատեխնիկական խորհուրդը և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները:

Առաջադրված թեկնածուի համար կազմակերպության մասնագիտական ուղղվածությանը համապատասխան գիտական աստիճանի առկայությունը պարտադիր է:

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում
  2. Լուսանկար
  3. Քաղվածք աշխատանքային գրքույկից
  4. Ինքնակենսագրություն
  5. Բարձրագույն կրթության, գիտական աստիճանի և գիտական կոչման դիպլոմների պատճենները
  6. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
  7. Գիտական աշխատությունների ցուցակ
  8. Բնութագիր աշխատավայրից:

Թեկնածուի հիմնավորված առաջադրումը վերոնշյալ փաստաթղթերի հետ միասին, 15 օրվա ընթացքում (հայտա-րարության հրապարակման օրվանից), խնդրում ենք ներկայացնել ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ գիտքարտուղարին:

0014, Երևան, Ազատության 26, հեռ. 28-52-91

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն:



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:08, 26/07/2024

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ -
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու - Կայքի քարտեզ - COVID-19 - Որոնում