Նորություններ
30/03/2022
ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը հայտարարում է ընտրություն «ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար

Համաձայն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության 21-րդ կետի, կազմակերպության տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն կազմակերպության գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները:

Առաջադրված թեկնածուները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում
  2. Առաջադրումը հաստատող փաստաթուղթ
  3. Լուսանկար
  4. Ինքնակենսագրություն
  5. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն
  6. Գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճեն
  7. Գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրա առկայության դեպքում)
  8. Հրատարակված աշխատությունների և հոդվածների ցանկ
  9. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
  10. Տեղեկանք մշտական բնակության վայրից
  11. Բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)
  12. Կազմակերպության զարգացման ծրագիր
  13. Անձնագրի և սոց. քարտի պատճենները:

Առաջադրված թեկնածուի համար կազմակերպության մասնագիտական ուղղվածությանը համապատասխան գիտական աստիճանի առկայությունը պարտադիր է: Թեկնածուները պետք է լինեն 65 տարեկանից ցածր: Թեկնածուների հիմնավորված առաջադրումները վերոնշյալ փաստաթղթերի հետ մեկ ամսվա ընթացքում (հայտարարության հրապարակման օրվանից) խնդրվում է ներկայացնել ՀՀ ԳԱԱ կադրերի բաժին հետևյալ հասցեով` 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, հեռ. (+374) 10 52-70-51:



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:30, 27/05/2024

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ
Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու
Կայքի քարտեզ - Որոնում