Новости
22/03/2022
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է մրցույթ «ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար

Համաձայն ՙՀայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն՚ պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության 21-րդ կետի` կազմակերպության տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն կազմակերպության գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները, որոնք կարող են առաջադրել միայն մեկ թեկնածու:

Տնօրենի թեկնածուն պետք է ունենա գիտական աստիճան, ընտրության պահին լինի 65 տարեկանից ցածր տարիքի, ունենա գիտակազմակերպչական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ պետք է համապատասխանի գիտական կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկին:

Առաջադրված թեկնածուները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում
  2. Առաջադրումը հաստատող փաստաթուղթ
  3. Լուսանկար
  4. Ինքնակենսագրություն
  5. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
  6. Գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճենը
  7. Գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրա առկայության դեպքում)
  8. Հրատարակված աշխատությունների և հոդվածների ցանկ
  9. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
  10. Տեղեկանք մշտական բնակության վայրից
  11. Բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)
  12. Կազմակերպության զարգացման ծրագիր
  13. Անձնագրի և սոց. քարտի պատճենները

Թեկնածուների հիմնավորված առաջադրումները վերոնշյալ փաստաթղթերի հետ մեկ ամսվա ընթացքում (հայտարարության հրապարակման օրվանից) ներկայացնել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք հետևյալ հասցեով՝ 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24, հեռ. 52-13-62:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա



Сайт последний раз обновлялся:  01:44, 16/04/2024

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы
Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости
Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого Наши заслуженные деятели - Объявления - Линдау
Карта сайта - Поиск