Новости
21/07/2026
«Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ խմբերի ղեկավարների թափուր տեղերի համար

«Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ խմբերի ղեկավարների թափուր տեղերի համար՝

  1. «Հազվագյուտ և ցրված տարրերի քիմիայի և տեխնոլոգիայի» խումբ,
  2. «Հետերոպոլիմիացությունների, ցրված և հազվագյուտ տարրերի քիմիայի և անալիզի» խումբ։

Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգի, գիտական կազմակերպւություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման՝ մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ ռեզիդենտներ, (աշխատանքի իրականացման ընթացքում բնակվեն Հայաստանի Հանրապետությունում), ով՝ 

  • ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան,
  • աշխատանքային ստաժ առնվազն 1 տարի,
  • վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) համահեղինակել է բնական գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն չորս հրապարակում ՄԳՇ-ում, կամ մեկ մենագրություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 

  1. դիմում՝ ուղղված ինստիտուտի տնօրենին, 
  2. ինքնակենսագրություն 
  3. կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված, 
  4. լուսանկար (2 հատ), 
  5. անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները, զ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, 
  6. գիտական աստիճանը և գիտական կոչումը (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճենները, 
  7. հրատարակված գիտական աշխատանքների ցանկը, 
  8. բնութագիր վերջին աշխատավայրից, 
  9. տեղեկանք մշտական բնակության վայրից: 

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում (հայտարարությունը հրապարակելու օրվանից) հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Արղության փ. 10/2, 2-րդ նրբ, Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ (գիտական քարտուղարին), հեռ. +374 10 23 06 21, +374 99 83 86 50



Сайт последний раз обновлялся:  17:36, 30/07/2026

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Ученые диаспоры
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - Поиск