ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ լաբորատորիաների վարիչների թափուր պաշտոնների համալրման համար՝
- ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Ճառագայթման մակածումը միջավայրերում» լաբորատորիայի վարիչի թափուր պաշտոնի համար,
- ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Ակուստաֆիզիկա» լաբորատորիայի վարիչի թափուր պաշտոնի համար,
- ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Պլազմայի ֆիզիկա» լաբորատորիայի վարիչի թափուր պաշտոնի համար,
- ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Կարգավորված և ոչ կարգավորված միջավայրեր» լաբորատորիայի վարիչի թափուր պաշտոնի համար,
- ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Ռենտգենյան ու գիգա-տերահերցային տոմոգրաֆիա և սպեկտրասկոպիա» լաբորատորիայի վարիչի թափուր պաշտոնի համար:
Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման՝ մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով՝
- ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան.
- ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ.
- վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) համահեղինակել է բնական գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն վեց հրապարակում ՄԳՇ-ում.
- վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների մասնագիտություններով առնվազն երեքում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ:
Պահանջվող փաստաթղթեր՝
- դիմում՝ ուղված կազմակերպության տնօրենին,
- անձնագրի և սոցիալական ապահովության քարտի պատճեներ,
- 2 լուսանկար՝ 3x4 չափի,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- քաղվածք աշխատանքային գրքույկից,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության վկայականի պատճե,
- գիտական աստիճանը և գիտական կոչումը (առկայության դեպքում) հաստատող փաստաթղթերի պատճեներ,
- տպագրված գիտական աշխատությունների ցանկ։
- Լաբորատորիայի զարգացման ծրագիր։
Վերոնշյալ փաստաթղթերը, հայտարարության հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում ներկայացնել ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի գիտական քարտուղարին` աշխատանքային օրերին, ժամը՝ 10։00-17։00: Հասցե՝ ք. Երևան, 0014, Հր. Ներսիսյան 25, հեռ.՝ 091 34-75-17։
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ |