Գործադիր մարմնի պաշտոնի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, կազմակերպության մասնագիտական ուղղվածությանը (ուղղություններից մեկին) համապատասխան գիտական աստիճան ունեցող, գիտակազմակերպական փորձ ունեցող,  65 տարին չլրացած անձը:  
Հավակնորդը պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնի թափուր հաստիքի մրցույթին մասնակցելու համար փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է` 
- լրացված դիմում, որտեղ նշվում են առնվազն հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, որոնց իսկությունը և հասանելիությունը ստուգվում է անմիջապես,
 
- ինքնակենսագրություն,
 
- անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը,
 
- 2 գունավոր լուսանկար`3x4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային),
 
- բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը,
 
- օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում,
 
- գիտական աստիճանը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը),
 
- աշխատանքային գործունեությունը հավաստող տեղեկանք վերջին աշխատանքի վայրից (փաստաթուղթ), 
 
- առաջադրումը հաստատող փաստաթուղթ՝ առկայության դեպքում,
 
- կազմակերպության զարգացման ծրագիր,
 
- հրատարակված աշխատությունների և հոդվածների ցանկ։
 
 
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն կազմակերպության գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները: 
Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը հայտարարության հրապարակման օրվանից մեկ ամսյա ժամկետում ( ս/թ հունիսի 22-ից հուլիսի 22-ը ներառյալ) ներկայացնում են ՀՀ ԳԱԱ կադրերի բաժին հետևյալ հասցեով` 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, հեռ. 52-70-51 կամ էլեկտրոնային եղանակով հետևյալ էլեկտրոնային փոստին՝persdep@sci.am:  |