![]() |
|||||||||||||||
|
Գլխավոր էջ | Ակադեմիայի մասին | Բաժանմունքներ | Կազմակերպություններ | Անդամներ | Կապ մեզ հետ |
|
|
![]() ՀՀ ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամ ![]() Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ ![]() Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամ ![]() ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն ![]() ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան ![]() Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի շնորհման միջազգային կոմիտե ![]() Հայկական ազգային տեղեկատվական կետ HORIZON 2020 ![]() EURAXESS-Armenia Portal ![]() ![]() Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց |
Հրապարակումներ մամուլում
24/11/2020
«Մենք գտնում ենք, որ ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա»․ Ակադեմիան հանդես կգա հայտարարութամբ ankakh.com Անկախ-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։ Այդ փաստաթղթում կան բազմաթիվ վիճելի կողմեր, անճշտություններ, ոչ հստակություններ, և այդ փաստթղթի դրույթների իրականացման ընթացքում միգուցե հնարավոր կլինի որոշ բաներ շտկել։ Բայց դրա համար մենք պետք է ունենանք հմուտ ղեկավարներ, դիվանագետներ, մասնագետներ, որոնք կկարողանան բանակցություններում մեր տեսակետը պնդել և անցկացնել, ինչը հնարավորություն կտա մի քիչ թեթևացնել կորուստները։ Ինչո՞ւ հասանք այս վիճակին։ Ալիևը հատկապես վերջին տարիներին հայտարարում էր, որ եթե հակամարտությունը խաղաղ ճանապարհով չկարգավորվի, իրենք դրան կհասնեն ռազմական ճանապարհով։ Դրան զուգահեռ Ադրբեջանը հզորանում էր և ուներ այնպիսի ագրեսիվ դաշնակից, ինչպիսի Թուրքիան է, և մենք պետք է հաշվի նստեինք այս փաստերի հետ։ Մեր համապատասխան կառույցները գիշեր-ցերեկ պետք է աշխատեին այդ ուղղությամբ։ Սակայն պատերազմի առաջին իսկ օրերից պարզվեց, որ ցավոք սրտի, մեր թշնամին զինված է ժամանակակից գիտատեխնոլոգիական նվաճումների հիման վրա ստեղծված զենքերով, թռչող սարքերով, իսկ մենք դրանց դեմ համարժեք բան չունենք։ Եվ այդ ամենը վճռորոշ եղան պատերազմի ելքի որոշման մեջ։ Գոնե, եթե մենք տեսնում էինք, որ մեր ուժը չի ներում, պետք է ոչ թե ասեինք՝ հաղթելու ենք, հաղթելու ենք, այլ օբյեկտիվ գնահատեինք իրավիճակը և ընտրեինք չարյաց փոքրագույնը, որ մեր երիտասարդ սերունդը, հազարավոր մեր երիտասարդները չզոհվեին։ Եթե ճիշտ գնահատվեր իրավիճակը, ապա հնարավոր կլիներ նաև պահպանել որոշ բան։ Եթե մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը իմացել է իրավիճակը և նման որոշում է կայացրել, ապա դա կարելի է դավաճանություն համարել։ Իսկ եթե չիմանալով են արել, ապա վատ կառավարման հետևանք է, ինչը կրկին շատ վատ է։ |
Ազդեր
2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25) 2025թ. սեպտեմբերի 8-12-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի 4-րդ Բյուրականյան տարածաշրջանային ամառային դպրոցը՝ «Աստղագիտությունը և տվյալագիտությունը» խորագրով (4RASS) 2025թ. սեպտեմբերի 15–19-ը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի միջազգային գիտաժողով «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ – 3» (ASBD-3) 2025թ. սեպտեմբերի 16-19-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը կազմակերպում են ամենամյա «Լազերային ֆիզիկա 2025» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացման արարողությունը և առաջին օրվա գիտական նիստերը նվիրված Քվանտային գիտությանը և տեխնոլոգիաներին կկայանան ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում Ս.թ. սեպտեմբերի 21-ից 25-ը ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Երևանի պետական համալսարանը և ՌԳԱ Ն.Դ.Զելինսկու անվ. օրգանական քիմիայի ինստիտուտը կազմակերպում են «Նոր զարգացող միտումները քիմիայում» (NewTrendsChem-2025) միջազգային գիտաժողով 2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2025» 15-րդ միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան) 2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը կազմակերպում է «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի խնդիրներ» IX միջազգային գիտաժողովը (Ծաղկաձոր, Հայաստան) Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին 2025թ. հոկտեմբերի 6–10-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կանցկացվի «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը – 2» (AHME-2) միջազգային գիտաժողովը Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով) 2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին Հրապարակումներ մամուլում
Կայքը հաճախել են
7 443 261 անգամ սկսած 01.01.2005թ. ![]() ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ) |
![]() |
Կայքը վերջին անգամ թարմացվել է՝ 14:18, 12/09/2025 | ![]() |
Գլխավոր էջ
- Ակադեմիայի մասին
- Բաժանմունքներ
- Կազմակերպություններ
- Անդամներ
- Կապ մեզ հետ
- Կառուցվածք
- Նախագահության անդամներ
|
|||||
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM): Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: |