N |
Ներդրումային ծրագրի անվանումը |
Հայաստանի բնական հումքից հրակայուն ապակիների և սիտալների ստացում |
1. |
Ոլորտը |
Անօրգանական նյութերի տեխնոլոգիա |
2. |
Ծրագրի կարճ նկարագիրը |
Մշակված ապակիներից և սիտալներից ստացված իրերը կարող են կիրառվել որպես ջերմակայուն խողովակներ, ջերմափոխանակիչներ (ջերմատեխնիկայում), պոմպերի և ճոռերի կայուն պատվածքներ (լեռնաքիմիական արդյունաբերությունում) մաշակայուն դետալներ (տեքստիլ արդյունաբերությունում) ՝ քիմիական սարքավորումներում կոռոզիակայուն և քիմիապես կայուն պատվածքներ ստանալու համար, էլեկտրամեկուսիչներ և միկրոսխեմաների հարթակներ: Առաջարկվում է նոր բաղադրության ջերմակայուն կորդիերիտային ապակիների և ապակեբյուրեղային նյութերի սիտալացման երկաստիճանային ջերմամշակման տեխնոլոգիա՝ տեղական ուլտրահիմնային ապարների (սերպենտինիտ, դունիտ, պերիդոտիտ), նեֆելինային սիենիտի և քվարցիտների հիման վրա: Մշակված ապակիների սիտալների և նանոկոմպոզիտային նյութերի բաղադրակազմերը և ստացման տեխնոլոգիան ցածր ջերմաստիճանային են, ինչը կնվազեցնի հրակայունների քայքայումը, կերկարացնի եփման և ջերմամշակման վառարանների շահագործման ժամկետը: Տեխնոլոգիան անթափոն է և էկոլոգիապես անվտանգ: |
3. |
Ծրագրի տևողությունը |
3 տարի |
4. |
Ծրագրի իրականացման վայրը |
ՀՀ ԳԱԱ Մ.Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ |
5. |
Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) |
3.000.000 |
6. |
Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) |
- |
7. |
Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) |
- |
8. |
Ստեղծվող աշխատատեղերը |
Ծրագրի սկզբում |
Ծրագրի ավարտին |
- |
120 |
9. |
Նախագծի հետգնման ժամկետը |
42 ամիս |
10. |
Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը |
- |
11. |
Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը |
Գործարանի կառուցում, սարքավորումների գնում |
12. |
Առաջարկ ներդրողին |
- |
13. |
Հետադարձ կապ |
Նիկոլայ Կնյազյան, ՀՀ ԳԱԱ Մ.Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Էլ. փոստ՝ knigo51 {[ at ]} mail.ru Հեռ.` (+374 91) 359110 |