National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N342 հունիս 2020թ.
N342
COVID-19
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք

Հիդրիդային ցիկլի եղանակով տիտանի հիմքով համաձուլվածքների (այդ թվում՝ Ti6Al4V համաձուլվածքի) սինթեզի տեխնոլոգիայի մշակում հետագա ներդրման նպատակով

N Ներդրումային ծրագրի անվանումը Հիդրիդային ցիկլի եղանակով տիտանի հիմքով համաձուլվածքների (այդ թվում՝ Ti6Al4V համաձուլվածքի) սինթեզի տեխնոլոգիայի մշակում հետագա ներդրման նպատակով
1. Ոլորտը

Կոնստրուկցիոն նյութեր ավիատիեզերական և վերերկրյա շարժիչաշինության, քիմիական և սննդի արդյունաբերության համար, բժշկական գործիքաշինության և կենսահամատեղելի իմպլանտներ, սպառողական ապրանքների արտադրություն և այլն

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Նախագծի նպատակն է ՀՀ ԳԱԱ ՔՖԻ ԲԻՍ պրոցեսների տեխնոլոգիաների լաբորատորիայում մշակված նոր եղանակի (հիդրիդային ցիկլ, ՀՑ – համապատասխան մետաղական հիդրիդներից համաձուլվածքների ստացման եղանակ) ընձեռած հնարավորությունների գործնական իրականացումը տիտանի հիմքով համաձուլվածքների (այդ թվում՝ Ti6Al4V-ի) ստացման համար, դրանց ձևավորման օպտիմալ տեխնոլոգիական պարամետրերի որոշումը փորձաարտադրական պայմաններում, բարձր արդյունավետությամբ նոր ռեսուրսախնայողական տեխնոլոգիաների մշակում՝ շահագործման յուրահատուկ բնութագրերով առանձնացող համաձուլվածքների սինթեզի համար:
Այս տեխնալոգիաներն առանձնանում են պարզությամբ, չեն պահանջում տաք դեֆորմացիայի փուլ և հնարավորություն են տալիս տիտանի համաձուլվածքներից արտադրել կոմերցիոն հետաքրքրություն ներկայացնող քիչ ծախսատար դետալներ և իրեր:
ՀՑ եղանակն առանձնանում է էական առավելություններով համաձուլվածքների ստացման ավանդական եղանակների համեմատ. համաձուլվածքների ձևավորման ջերմաստիճանի զգալի իջեցում (1800-2600оС-ից մինչև 600-1200оС), պրոցեսի տևողության կրճատում (տասնյակ ժամերից մինչև 1.5-2 ժամ), պրոցեսը միափուլ է և անթափոն: Բարձր արդյունավետությամբ բնութագրվող ԲիՍ տեխնոլագիան ապահովում է համեմատաբար էժան հիդրիդների և համաձուլվածքների փոշիների արտադրություն:

3. Ծրագրի տևողությունը 24 ամիս
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 160.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 160.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) Առաջարկվում է ստեղծել տիտանի հիմքով փորձնական արտադրություն (դետալների, իրերի, փոշիների, այդ թվում` Ti6Al4V համաձուլվածքի)՝ օգտագործելով լաբորատորիայի հիմնական սարքավորումները՝ ԲԻՍ ռեակտորները, հիդրիդային ցիկլի իրականացման համար առկա լաբորատոր սարքերը, որ
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
12 16
9. Նախագծի հետգնման ժամկետը 36 ամիս
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը Շահութաբերությունը նախնական հաշվարկներով կազմում է 20-30%:
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

Վակուումային վառարան, հատուկ պրեսֆորմաներ, աշխատավարձ:

12. Առաջարկ ներդրողին

Առաջարկվում է բանակցություններ վարել հետագա համագործակցության վերաբերյալ` տեխնոլոգիան արտադրության մեջ ներդնելու դեպքում:

13. Հետադարձ կապ

Սեդա Դոլուխանյան, ԲԻՍ պրոցեսների տեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ 
Էլ. փոստ՝ seda {[ at ]} ichph.sci.am
Հեռ.՝ (+374 60) 623590



ՀՑ եղանակով ստացված տիտանի ալյումինիդներ
ՀՑ եղանակով ստացված տիտանի ալյումինիդներ
Վերջին հայտարարություններ
Հրապարակումներ մամուլում
04/08/2020
Սմբատ Գոգյանը լքել է նախարարությունում հրավիրված լսումները
panorama.am
04/08/2020
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ թեստերի արտադրության վերաբերյալ
03/08/2020
Որոշ քաղաքական գործիչներ, պատմաբաններ գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ, արդյունքում ունենք 2 գիրք, որտեղ ասվում է՝ պիտի հաշտվենք ագրեսիվ հարևանի հետ. Մելքոնյան
tert.am
03/08/2020
Աշոտ Մելքոնյան. «Ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, երբ մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ»
aravot.am
27/07/2020
Հայաստանը՝ Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոն
irates.am
24/07/2020
Աշոտ Մելքոնյան. «Ազգային նկարագիր ձեւավորելու առումով այս դասագրքերն առոչինչ են»
aravot.am
Կայքը հաճախել են
2 934 449

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:06, 06/08/2020 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19 - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2020, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: