ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն
Բնական գիտությունների բաժանմունք

Ոչ կոնդիցիոն հանքաքարերից և մետալուրգիական թափոններից գունավոր և թանկարժեք մետաղների կորզման արդյունավետ կենսահիդրոմետալուրգիական տեխնոլոգիայի մշակում

N Ներդրումային ծրագրի անվանումը Ոչ կոնդիցիոն հանքաքարերից և մետալուրգիական թափոններից գունավոր և թանկարժեք մետաղների կորզման արդյունավետ կենսահիդրոմետալուրգիական տեխնոլոգիայի մշակում
1. Ոլորտը

Հանքարդյունաբերություն, մետալուրգիա, գունավոր և թանկարժեք մետաղների արտադրություն

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Ներկայումս Հայաստանում հանքարդյունաբերության մեջ մետաղների ստացման նպատակով կիրառվում են միայն ավանդական տեխնոլոգիաներ` հանքահարստացում և հրամետալուրգիա, որոնք չեն ապահովում հանքային հումքի լիարժեք և արդյունավետ մշակումը, և արժեքավոր մետաղների կորուստները պոչանքներում հասնում են անթույլատրելի մեծ չափերի: Մետաղների ստացման ժամանակակից բարձրարդյունավետ կենսահիդրոմետալուրգիական (մանրէաբանական) եղանակի մշակումը և կիրառումը խիստ արդիական է մեր հանրապետության համար, որտեղ առկա են ոչ կոնդիցիոն աղքատ հանքաքարերի, հանքաթափոնների և պոչանքների հսկայական զանգվածներ:

3. Ծրագրի տևողությունը 2 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 17.000-20.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 17.000-20.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) -
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
5 10
9. Նախագծի հետգնման ժամկետը Կատարված մոտավոր հաշվարկների համաձայն՝ մանրէաբանական եղանակով հանքային հումքի 10 և ավելի տ/օր արտադրողականությամբ մշակման դեպքում, կախված մշակման տեխնոլոգիայից, ներդրված ֆինանսների փոխհատուցման մոտավոր ժամանակահատվածը կկազմի 0.5 տարի:
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը Արտադրական մեծ մասշտաբների դեպքում (10 և ավելի տ/օր) կենսահիդրոմետալուրգիական եղանակով ստացվող մետաղների ինքնարժեքն ավանդական եղանակների համեմատ ցածր է մոտ 1.5-2 անգամ: Ինտեգրված կենսահիդրոմետալուրգիական եղանակի կիրառումը թույլ կտա ոսկու կորզումը համառ սուլֆիդային հանքաքարերից և խտանյութերից հասցնել մինչև 90-95%-ի, իսկ պղնձինը` 75-80%-ի:
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

-

12. Առաջարկ ներդրողին

Մետաղների ստացման կենսահիդրոմետալուրգիական եղանակը, ի տարբերություն ավանդական տեխնոլոգիաների, բարձրարդյունավետ, ռեսուրսախնայողական և քիչ ծախսատար է: Գազային և այլ արտանետումների բացակայությունն այն դարձնում է միանգամայն անվտանգ շրջակա միջավայրի համար և միակ ընդունելի տեխնոլոգիան աղքատ հանքաքարերի և մետալուրգիական թափոնների, ինչպես նաև թունավոր խառնուրդներ պարունակող խտանյութերի մշակման համար:

13. Հետադարձ կապ

Նարինե Վարդանյան, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի երկրամանրէաբանության լաբորատորիայի վարիչ
Էլ. փոստ՝ nvard {[ at ]} sci.am
Հեռ.` (+374 93) 801163




Ազդեր








2025թ. հոկտեմբերի 6–10-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կանցկացվի «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը – 2» (AHME-2) միջազգային գիտաժողովը

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ում տեղի կունենա «Կենսատեխնոլոգիայի զարգացման 15 տարի. նվաճումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
19/10/2025

Գիտության շաբաթին կմասնակցի մոտ 400 կրթական հաստատություն. լավագույնները կստանան համակարգիչ
1lurer.am
18/09/2025

Крепости под гладью Севана?
golosarmenii.am
16/09/2025

Փոշու արագ եռակալման եզակի սարք
1lurer.am
01/09/2025

От человека разумного к человеку покорному?
golosarmenii.am
Կայքը հաճախել են
7 489 473

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:58, 15/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: