National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N342 հունիս 2020թ.
N342
COVID-19
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
Բնական գիտությունների բաժանմունք

Գյուրզա և այլ էնդեմիկ օձերի թույնի դեմ հակաթույնի արտադրություն և հարակից պրոդուկտների մշակում

N Ներդրումային ծրագրի անվանումը Գյուրզա և այլ էնդեմիկ օձերի թույնի դեմ հակաթույնի արտադրություն և հարակից պրոդուկտների մշակում
1. Ոլորտը

Դեղագիտություն

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Մեր հետազոտությունների արդյունքում պարզաբանվել է Macrovipera lebetina obtusa (գյուրզա) օձի թույնի մոլեկուլյար կազմը: Գյուրզայի Կովկասյան ենթատեսակի թույնի բաղադրությունը ցուցաբերում է 4%-ից պակաս նույնատիպություն երկու այլ ենթատեսակների համեմատ, ինչը թույլ է տալիս որպես առանձին տեսակ այն որակավորելու առաջարկ կատարել: Ներկայումս Հայաստանում առկա է միայն մեկ կոմերցիոն պրոդուկտ, որը Ուզբեկստանի արտադրանքի պոլիվալենտ հակաթույնն է, սակայն նախատեսված է միջինասիական գյուրզայի խայթոցի դեմ և պարունակում է նաև կոբրայի և էֆայի թույնի հակամարմիններ, ինչը հաճախ ծայրահեղ ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառ է խայթոցի զոհերի մոտ:
Միաժամանակ հակաթույնը չափազանց թանկ է մեր բոլոր մարզային կլինիկաներին և ՀՀ բանակի զորամասերին հասանելի լինելու համար՝ 140.000դր. (1սրվակը` 10մլ շիճուկով): Օձերի խայթոցների դեմ, շիճուկներից բացի, ինստիտուտը կարող է թույնի բաղադրիչներից արտադրել նաև այլ եզակի կենսաքիմիական նյութեր (օրինակ՝ որոշ էնզիմներ, դեզինտեգրիններ, մետաղապրոտեազներ և այլն), հայտնի դեղորայքների տեղական համարժեքներ ավելի ցածր ինքնարժեքով (օրինակ՝ Թալինի արտադրության Viprosal B քսուքը, որի շուկայական արժեքը 1750դ. է):

3. Ծրագրի տևողությունը 36 ամիս
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ Լ.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտ
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 518.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 368.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) 150.000
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
15 21
9. Նախագծի հետգնման ժամկետը 24 ամիս
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը Նվազագույնը՝ 86 մլն ՀՀ դրամ
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

-

12. Առաջարկ ներդրողին

Ըստ նախնական հաշվարկի, համաձայն 2010 թ. ԱՀԿ-ի օձերի թույնի դեմ հակաթույնի ստեղծման ուղեցույցի մեթոդական արձանագրությունների, 15մգ չոր թույնից կենդանիների 8-շաբաթյա իմունիզացիայի արդյունքում կարելի է ստանալ 15լ շիճուկ, որը սրվակավորման արդյունքում կտա 1500 սրվակ հակաթույն` յուրաքանչյուրը 10մլ: Առաջին իսկ քանակի իրացումը ՀՀ առողջապահության համակարգի 129 հիվանդանոցային հիմնարկներում և 514 ամբուլատոր-պոլիկլինիկական բուժկետերի ցանցում ցածր գնով (50-60.000դր.) թույլ կտա վերականգնել ծախսերի ավելի քան մեկ քառորդը:
Եթե ավելացնենք նաև Պաշտպանության նախարարության բուժհիմնարկները, ապա ներդրված ծախսերի մեծ մասը հնարավոր կլինի ռեալիզացնել արտադրության երրորդ տարվա ընթացքում:

13. Հետադարձ կապ

Նաիրա Այվազյան, ՀՀ ԳԱԱ Լ.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն
Էլ. փոստ՝ taipan {[ at ]} ysu.am
Հեռ.` (+374 10) 272247, (+374 91) 587344



Վերջին հայտարարություններ
Հրապարակումներ մամուլում
10/08/2020
Սեւրի պայմանագիրը կարող է վավերացվել ցանկացած պահի. պատմաբան
news.am
10/08/2020
Սեւրի պայմանագիրը վկայում է տարածաշրջանում ՌԴ-ի դերի թերագնահատման անթույլատրելիության մասին. պատմաբան
news.am
10/08/2020
Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
lragir.am
10/08/2020
Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը մնում է ուժի մեջ. լրացավ Սևրի պայմանագրի 100- ամյակը
armenpress.am
10/08/2020
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սևրի դաշնագրի ստորագրման 100-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին
factor.am
10/08/2020
Գիտաժողով՝ նվիրված Սևրի դաշնագրի 100-ամյակին. ուղիղ
hy.armradio.am
Կայքը հաճախել են
2 984 576

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  14:40, 12/08/2020 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19 - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2020, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: