National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N335 նոյեմբեր 2019թ.
N335
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Բնական գիտությունների բաժանմունք

Հիդրոպոնիկ եղանակով խաղողի արմատակալների արագացված արտադրություն

N Ներդրումային ծրագրի անվանումը Հիդրոպոնիկ եղանակով խաղողի արմատակալների արագացված արտադրություն
1. Ոլորտը

Գյուղատնտեսություն

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Խաղողի արմատակալների հիդրոպոնիկ արտադրության դեպքում.

  • մեկ միավոր մակերեսից ստացվում է 8-10 անգամ ավելի շատ արմատակալ,
  • մոտ 2 անգամ կրճատվում է ստանդարտին համապատասխան արմատակալների ստացման ժամկետը (7 ամիս կամ մեկ վեգետացիոն շրջան),
  • հիդրոպոնիկ եղանակով ստացված արմատակալներն իրենց փարթամ աճի և պաշարային սննդանյութերի բարձր պարունակության շնորհիվ նորատունկ այգում ապահովում են բարձր կպչողականություն (շուրջ 90%) և տնկման առաջին իսկ տարում աչքի են ընկնում լավ աճով,
  • ջրման և սնուցման ռեժիմների կարգավորման և վերահսկման միջոցով առավելագույնս կառավարելի է դառնում շիվերի փայտացման ընթացքը,
  • իսպառ վերանում են հողի մշակման ծանր աշխատանքները, ինչի շնորհիվ հնարավոր են դառնում կտրոնների խիտ տնկումներ (8-10 անգամ),
  • 1 հա սնուցվող հիդրոպոնիկական մակերեսից կարելի է ստանալ 400-500 հազար հատ խաղողի արմատակալ:
3. Ծրագրի տևողությունը 1 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ Գ.Դավթյանի անվ. հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի Էջմիածնի հիդրոպոնիկական տնկարան
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 455.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 105.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) մոտ 350.000$ արժեքով առկա Էջմիածնի հիդրոպոնիկական տնկարանի (2,3 հա) տրամադրում
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
15 35
9. Նախագծի հետգնման ժամկետը 1 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը 17%
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը
  • 2,3 հա ընդհանուր (կամ 1հա սնուցվող) մակերեսով հիդրոպոնիկ տնկարանի նախապատրաստում շահագործման համար` մոտ 20.800$ (միայն առաջին տարում),
  • կտրոնների տնկարկում (կտրոնների գինը ներառված չէ, քանի որ դրանք տրամադրելու է պատվիրատուն), խնամք և հիդրոպոնիկ տնկարանի շահագործում (աշխատավարձ, տնտեսական և այլ ծախսեր)` մոտ 84.200$:

Ընդամենը՝ 105.000$:

12. Առաջարկ ներդրողին

Համատեղ, փոխշահավետ հիմունքներով ինստիտուտի` Էջմիածնի 2,3 հա ընդհանուր (1 հա սնուցվող) մակերեսով հիդրոպոնիկական տնկարանում կազմակերպել խաղողի տարբեր սորտերի (Թավրիզենի, Սպիտակ Արաքսենի, Սև Սաթենի, իսկ քիշմիշային տեսակներից` Վարդագույն Երևանի և այլն) արմատակալների անհող արտադրություն:
Առաջարկվում է նաև խաղողի արմատակալների արտադրության ևս 2 տարբերակ. 25.000-30.000 հատ` ինստիտուտի` Երևանի հիդրոպոնիկական փորձակայանում, շուրջ 600մ2 հիդրոպոնիկ մակերեսի վրա:
Պահանջվող ներդրումը` 6.300$, տարեկան եկամտաբերությունը` 17%: 100-120 հազար հատ, Էջմիածնի տնկարանի միայն 1/4 սնուցվող մասը (2500մ2) շահագործելու դեպքում: 
Պահանջվող ներդրումը` 26.000$, տարեկան եկամտաբերությունը՝ 17%:

13. Հետադարձ կապ

Ալբերտ Հովսեփյան, ՀՀ ԳԱԱ Գ.Դավթյանի անվ. հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն
էլ. փոստ՝ hydrop {[ at ]} netsys.am
Հեռ.` (+374 10) 562805, (+374 91) 006052

Աննա Թադևոսյան, ՀՀ ԳԱԱ Գ.Դավթյանի անվ. հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն
Էլ. փոստ՝ anntadevosyan {[ at ]} yahoo.com
Հեռ.` (+374 10) 563015, (+374 91) 243151



Խաղողի տարբեր սորտերի արմատակալների արտադրական պլանտացիա բացօթյա հիդրոպոնիկայում (ք. Երևան)
Խաղողի տարբեր սորտերի արմատակալների արտադրական պլանտացիա բացօթյա հիդրոպոնիկայում (ք. Երևան)
Վերջին հայտարարություններ








Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ 2019թ. դեկտեմբերի 1-ին 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Մհերի Սեդրակյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 18.00-20.00-ը Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 4-ին ժամը 12.00-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պող., 24)

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ընդունվում են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի 2020թ. հայտերը

Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակակիրների հետ 70-րդ հանդիպում

Հրապարակումներ մամուլում
02/12/2019
Գիտությունների ազգային ակադեմիայի դերը Հայաստանի դատափորձագիտական ոլորտի զարգացման գործում
news.am
02/12/2019
Նա առանձնահատուկ էր թե՛ որպես պրպտուն գիտնական, թե՛ որպես իսկական մանկավարժի որակներով օժտված դասախոս, և որպես մարդ, ով ուներ բարձր արժեհամակարգ. ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի ընտանիքին
aravot.am
01/12/2019
Կյանքից հեռացել է հայ մեծանուն ֆիզիկոս և աստղաֆիզիկոս Դավիթ Սեդրակյանը
mamul.am
30/11/2019
Գիտությունն ու դրա ֆինանսավորումը Հայաստանում. Հովհաննես Հովհաննիսյան
hetq.am
30/11/2019
ԳԱԱ ինստիտուտները բուհերի ֆակուլտետների հետ պարտադիր միավորելու խոսակցությունները թյուրըմբռնման հետեւանք են. Կարաբեկյան
armtimes.com
26/11/2019
Երիտասարդ գիտնականները կառավարությանը կոչ են անում գիտությանը նայել խոր հայացքով
hetq.am
Կայքը հաճախել են
1 814 168

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:26, 04/12/2019 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2019, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: