ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
Բնական գիտությունների բաժանմունք

Մեզենքիմային ցողունային բջիջներից փոխպատվաստման համար ֆունկցիոնալ մաշկային հյուսվածքի ստացում/աճեցում

N Ներդրումային ծրագրի անվանումը Մեզենքիմային ցողունային բջիջներից փոխպատվաստման համար ֆունկցիոնալ մաշկային հյուսվածքի ստացում/աճեցում
1. Ոլորտը

Վերականգնողական բժշկություն

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Վերականգնողական բժշկությունը շատ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում և Ավստրալիայում, արդեն սկսել է արտադրել մաշկի, աճառի և ոսկորի՝ կլինիկական կիրառության համար համալիր փոխարինումներ: Այսօր հյուսվածքների աճեցման ամենամոտ լաբորատորիաները Մոսկվայում (ՌԴ) և Անկարայում (Թուրքիա) են: Հայաստանի համար սա կարող է լինել սեփական ռեսուրսներից ու գիտական ներուժից օգտվելու ճիշտ պահը՝ զարգացնելու նման ծրագիր՝ ստեղծելով «Կենսաբանական հյուսվածքների աճեցման և վերականգնողական բժշկության» ազգային կենտրոն, որը կդառնա տարածաշրջանում այդ ոլորտի առաջատարը: Այս աշխատանքները մեծ պահանջարկ ունեն առօրյայում, հատկապես պատերազմական իրավիճակներում: Մաշկի վնասված հատվածի փոխպատվաստումն այսօր ամենապահանջվածներից է, և այս խնդիրը հեշտությամբ կարելի է լուծել օժանդակված հյուսվածքային ռեգեներացիայի միջոցով:

3. Ծրագրի տևողությունը 3 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ Լ.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտ
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 445.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 345.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) 100.000
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
5 12
9. Նախագծի հետգնման ժամկետը 4 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը Նվազագույնը՝ 115 մլն ՀՀ դրամ
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

-

12. Առաջարկ ներդրողին

Համաձայն Ամերիկյան այրվածքների ընկերության (American Burn Association) տվյալների՝ ԱՄՆ-ում կա այրվածքներից մոտ 150.000 հոսպիտալացված, յուրաքանչյուր 3 հիվանդի դեպքում կատարվում է մաշկի փոխպատվաստում: ԱՄՆ-ում այրվածքներից տարեկան պատվաստվում է 50.000 մաշկ: Մաշկի փոխպատվաստման դեպքերն ավելի շատ են, քան խոր այրվածքներով դեպքերը, քանի որ մաշկի փոխպատվաստում կատարվում է ինչպես քրոնիկական խոցերը բուժելու համար, այնպես էլ այլ դեպքերում: Ակնկալվում է, որ Հայաստանում մաշկի փոխպատվաստման պրոցեդուրաների թիվը կլինի մոտ 1000 (ներառյալ քրոնիկական խոցերը, այրվածքները, վնասվածքները և այլն): Եթե 10X10սմ2 փոխպատվաստման արժեքը 300-500 ԱՄՆ դոլար է, ապա այս պրոցեդուրաների տարեկան եկամուտը կկազմի 300-500 հազար ԱՄՆ դոլար:

13. Հետադարձ կապ

Զարուհի Կարաբեկյան, ՀՀ ԳԱԱ Լ.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտի հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի վարիչ 
Էլ. փոստ՝ zkarabekian {[ at ]} yahoo.com
Հեռ.` (+374 10) 272247 
Համաղեկավար՝ Նարինե Սարվազյան, Ջորջ Վաշինգտոն համալսարանի (ԱՄՆ) բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր




Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կանցկացվի տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովի հետ

Հրապարակումներ մամուլում
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
Կայքը հաճախել են
7 517 126

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:19, 31/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: