| N |
Ներդրումային ծրագրի անվանումը |
Խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ հակավիրուսային միացություններ |
| 1. |
Ոլորտը |
Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, կենսատեխնոլոգիա |
| 2. |
Ծրագրի կարճ նկարագիրը |
Խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսը (ԽԱԺՎ) համարվում է ընտանի խոզերի հեմորագիկ տենդի հարուցիչը: Սուր վարակի դեպքում խոզերի անկումը հասնում է 100%-ի: Պատվաստանյութերի բացակայության պատճառով այս վիրուսը համարվում է խոզաբուծության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: Բացահատվել է բուսական ծագման երկու միացություն՝ ապիգենին և գենիստեին, որոնք ճնշում են ԽԱԺՎ վարակը բջիջներում՝ ազդելով վարակի տարբեր փուլերի վրա: Ապիգենինը նվազեցնում է ԽԱԺՎ քանակը շուրջ 1000 անգամ: Միացությունն առավել արդյունավետ է վարակի վաղ փուլերում: Ապիգենինի ազդեցությամբ նվազում է վիրուսային սպիտակուցների և ԴՆԹ-ի սինթեզը: Գենիստեինը ճնշում է վիրուսի ԴՆԹ-ի ռեպլիկացիան: Այն փոխազդում է վիրուսային տոպոիզոմերազ II ֆերմենտի ԱԵՖ-ազային դոմենի հետ՝ արգելափակելով ԱԵՖ-ի կապնվելը ֆերմենտին, որի արդյունքում խափանվում է տոպոիզոմերազ II-ի գործունեությունը: Քանի որ տոպոիզոմերազ II ֆերմենտի ԱԵՖ-ազային դոմենը կոնսերվատիվ է ԽԱԺՎ տարբեր շտամերի մոտ, այն համարվում է լավ թիրախ նոր հակավիրուսային նյութերի հայտնաբերման համար: |
| 3. |
Ծրագրի տևողությունը |
3 տարի |
| 4. |
Ծրագրի իրականացման վայրը |
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ |
| 5. |
Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) |
200.000 |
| 6. |
Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) |
175.000 |
| 7. |
Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) |
25.000 (արդեն իսկ ներդրվել է տեխնոլոգիայի մշակման և նախնական փորձարկման փուլերում) |
| 8. |
Ստեղծվող աշխատատեղերը |
Ծրագրի սկզբում |
Ծրագրի ավարտին |
| 4 |
30 |
| 9. |
Նախագծի հետգնման ժամկետը |
5 - 7 տարի |
| 10. |
Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը |
- |
| 11. |
Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը |
- |
| 12. |
Առաջարկ ներդրողին |
Համատեղ ձեռնարկության ստեղծում: Ներդրողի բաժնեմասը կախված կլինի ներդրման չափից և ծրագրին միանալու փուլից |
| 13. |
Հետադարձ կապ |
Արսեն Առաքելյան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Էլ. փոստ՝ aarakelyan {[ at ]} sci.am Հեռ.՝ (+374 10) 281626 |