| N | 
Ներդրումային ծրագրի անվանումը | 
Միջին ինֆրակարմիր տիրույթի միատարր և բազմատարր հետերոանցումային ֆոտոընդունիչներ և հետևող համակարգեր | 
| 1. | 
Ոլորտը | 
Էլեկտրոնիկա  | 
| 2. | 
Ծրագրի կարճ նկարագիրը | 
Ժամանակակից օպտոէլեկտրոնիկայի կարևորագույն խնդիրներից է ստեղծել տարբեր օբյեկտների կոորդինատների, շարժման պարամետրերի, պտույտի անկյան և չափսերի որոշման գերզգայուն և արդյունավետ համակարգեր: Որպես տվիչներ նման համակարգերում ծառայում են կոորդինատազգայուն ֆոտոընդունիչները՝ ֆոտոդիոդների կամ ֆոտոտրանզիստորների գծային շղթաների կամ մատրիցների տեսքով: Նման ինֆրակարմիր համակարգերը թույլ են տալիս հեշտությամբ հայտնաբերել տարբեր «տաք» մարմինների, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի և ինքնաթիռների ջերմային ճառագայթումը: Վերջիններիս ճառագայթման սպեկտրային տիրույթը համապատասխանում է մթնոլորտի թափանցիկության պատուհաններից մեկին, որն ընկած է 3-5մկմ տիրույթում: Մեր կողմից p-InSb/n-CdTe իդեալական հետերոանցման հիման վրա այդ սպեկտրային տիրույթում առաջին անգամ ստեղծվել են լայնաշերտ երկկոորդինատային զգայունությամբ օժտված ֆոտոընդունիչներ և նպատակակետին հետևող օպտիկական համակարգ, որն օժտված է 30 նԱ/մկմ կոորդինատային զգայունությամբ:  | 
| 3. | 
Ծրագրի տևողությունը | 
3 տարի | 
| 4. | 
Ծրագրի իրականացման վայրը | 
ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան | 
| 5. | 
Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 
350.000 | 
| 6. | 
Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 
320.000 | 
| 7. | 
Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | 
30.000 | 
| 8. | 
Ստեղծվող աշխատատեղերը | 
Ծրագրի սկզբում | 
Ծրագրի ավարտին | 
| 7 | 
10 | 
| 9. | 
Նախագծի հետգնման ժամկետը | 
5 տարի | 
| 10. | 
Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | 
20% | 
| 11. | 
Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | 
Աշխատավարձ` 150.000$ Նյութեր, սարքեր` 170.000$ Այլ ծախսեր` 30.000$  | 
| 12. | 
Առաջարկ ներդրողին | 
1.5 տարի անց կարելի է սկսել ֆոտոընդունիչների վաճառքը, իսկ 2 տարի անց` հետևող համակարգերի վաճառքը  | 
| 13. | 
Հետադարձ կապ | 
Ստեփան Պետրոսյան, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Էլ. փոստ՝ spetrosyan {[ at ]} rau.am Հեռ.`(+374 91) 439348  |