|
|
|
|
|
 |
|
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք |
Արդի տեխնոլոգիական պրոցեսներում կիրառելու համար ռադիոհաճախականային պլազմայի հսկման և ղեկավարման եղանակների զարգացում և մշակում
| N |
Ներդրումային ծրագրի անվանումը |
Արդի տեխնոլոգիական պրոցեսներում կիրառելու համար ռադիոհաճախականային պլազմայի հսկման և ղեկավարման եղանակների զարգացում և մշակում |
| 1. |
Ոլորտը |
էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, էներգետիկա, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաներ |
| 2. |
Ծրագրի կարճ նկարագիրը |
Նյութերի պլազմային մշակում ի հաշիվ այնպիսի գործոնների, ինչպիսիք են շրջակա միջավայրի աղտոտման մակարդակի իջեցումը, նյութերի մշակման մատչելիությունը, այլընտրանքային մշակման հնարավորությունը, բարձր արտադրողականությունը և լուծողունակությունը, լայն տարածում են գտել հատկապես կիսահաղորդչային սարքերի և հատկապես ինտեգրալ սխեմաների արտադրությունում: Նյութերի պլազմային մշակման տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ի հայտ են գալիս պլազմայի հսկման և կառավարման մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են նոր եղանակների մշակում կամ գործող եղանակների կատարելագործում: Հիմնական հետազոտությունները և մշակումները կատարվում են նոր տիպի իմպեդանսի տվիչների մշակման, պլազմայի բազմահաճախային համաձայնեցման, օպտիմալ համաձայնեցման ալգորիթմերի մշակման, աղեղնաձև պարպումների հայտնաբերման և ճնշման, ինչպես նաև այլ ֆիզիկական երևույթների հետազոտման ուղղություններով: Նախագծի հիմնական նպատակն է հետազոտել ռադիոհաճախականային պլազմայի հսկման և ղեկավարման ֆիզիկական պրոցեսները և դրանց հիման վրա զարգացնել արդի տեխնոլոգիական պահանջները բավարարող պլազմայի համաձայնեցման և զննման եղանակներ և մշակել համապատասխան սարքեր: |
| 3. |
Ծրագրի տևողությունը |
2 տարի |
| 4. |
Ծրագրի իրականացման վայրը |
ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ |
| 5. |
Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) |
62.500 |
| 6. |
Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) |
500.000 |
| 7. |
Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) |
22.000 |
| 8. |
Ստեղծվող աշխատատեղերը |
Ծրագրի սկզբում |
Ծրագրի ավարտին |
| 7 |
20 |
| 9. |
Նախագծի հետգնման ժամկետը |
3 տարի |
| 10. |
Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը |
20 - 30% |
| 11. |
Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը |
- |
| 12. |
Առաջարկ ներդրողին |
Առկա է մեծ պահանջարկ և շուկա, ինքնարժեքի և շուկայական արժեքների մեծ տարբերություն, հեշտ առաքում, մեծ արժեք/քաշ հարաբերություն |
| 13. |
Հետադարձ կապ |
Արսեն Հախումյան, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտական ղեկավար Էլ. փոստ՝ arsen {[ at ]} irphe.am Հեռ.՝ (+374 91) 450674 |
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
29/04/2026
boon.am |
28/04/2026
hetq.am |
28/04/2026
1lurer.am |
28/04/2026
1lurer.am |
Կայքը հաճախել են 7 750 784
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|