| N | 
Ներդրումային ծրագրի անվանումը | 
«Դերմաֆեն» դեղաքսուքը՝ մաշկային այրվածքները և տեղային վնասվածքները վերականգնող (ռեգեներացիոն) հատկություններով օժտված հեռանկարային դեղամիջոց | 
| 1. | 
Ոլորտը | 
Դեղարտադրություն  | 
| 2. | 
Ծրագրի կարճ նկարագիրը | 
Բժշկության մեջ ներդրվում է նոր դեղամիջոց` քսուքի և նրբաքսուքի տեսքով՝ բուժելու մաշկի տարբեր աստիճանի այրվածքները և տեղային զանազան վնասվածքները` անկախ դրանց բարդությունից և ծագման մեխանիզմներից: Ասվածը հիմնավորվում է նրանով, որ և’ քսուքը, և’ նրբաքսուքը ունեն լավ արտահայտված կլինիկական էֆեկտ և ֆունկցիոնալ հնարավորությունների լայն սպեկտր:  | 
| 3. | 
Ծրագրի տևողությունը | 
2-3 տարի | 
| 4. | 
Ծրագրի իրականացման վայրը | 
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն | 
| 5. | 
Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 
102.000 | 
| 6. | 
Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 
102.000 | 
| 7. | 
Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | 
- | 
| 8. | 
Ստեղծվող աշխատատեղերը | 
Ծրագրի սկզբում | 
Ծրագրի ավարտին | 
| 10 | 
3 | 
| 9. | 
Նախագծի հետգնման ժամկետը | 
5-6 տարի | 
| 10. | 
Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | 
1.5 մլն դրամ (3.125 ԱՄՆ դոլար) | 
| 11. | 
Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | 
1. դեղաքսուքների` որպես դեղաձևերի համապատասխան նախակլինիկական հետազոտությունների իրականացում` 12 մլն դրամ, 2. դեղաքսուքների կլինիկական փորձարկումներ` 20 մլն դրամ, 3. ժամանակակից մի շարք սարքավորումների և ռեակտիվների ձեռքբերում` 10 մլն դրամ, 4. դեղահումքի 2 կգ սինթեզի և նրա հիմքի վրա պատրաստի դեղամիջոցի ստացում` 3.5 մլն դրամ, 5. 4կգ դեղաձևի պատրաստման համար անհրաժեշտ անեսթեզին ու հարակից նյութեր` 0.5մլն դրամ, 6. դեղամիջոցի դեղագրքային հոդվածի պատրաստում և ՀՀ-ում գրանցում` 3մլն դրամ: 
  Ընդամենը` 49 մլն դրամ (102085 ԱՄՆ դոլար)  | 
| 12. | 
Առաջարկ ներդրողին | 
-  | 
| 13. | 
Հետադարձ կապ | 
Վիգեն Թոփուզյան, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Էլ. փոստ՝ vtop {[ at ]} web.am Հեռ.` (+374 10) 288334  |