ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Բնական գիտությունների բաժանմունք

Դեղատու և համեմունքային բույսերի հիդրոպոնիկ եղանակով արտադրության կենսատեխնոլոգիա

N Ներդրումային ծրագրի անվանումը Դեղատու և համեմունքային բույսերի հիդրոպոնիկ եղանակով արտադրության կենսատեխնոլոգիա
1. Ոլորտը

Առողջապահություն, սննդարդյունաբերություն, գյուղատնտեսություն, զինված ուժեր, բնության պահպանություն

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Դեղատու և համեմունքային բույսերի հիդրոպոնիկ մշակույթը նպաստում է էկոլոգիապես անվտանգ, որակյալ, բարձր դեղաբանական, համային ու այլ որակական հատկանիշներով օժտված բուսահումքի ստացմանը, բացահայտում ու առավելագույնս օգտագործում է բույսի պոտենցիալ հնարավորությունները` շնորհիվ աճեցման պայմանների ղեկավարման և օպտիմալացման, նպաստում է միավոր սնուցվող մակերեսից բույսերի բերքատվության 5-6 անգամ բարձրացմանը, փակ համակարգի կիրառման շնորհիվ նվազագույնի է հասցնում ջրի և սննդատարրերի կորուստը և ծախսը (միավոր մակերեսի և բերքի հաշվով), ապահովում է ավելի ցածր ինքնարժեք` շնորհիվ արտադրության ընթացքի, մեծամասամբ՝ ավտոմատացման, փակ համակարգի կիրառման շնորհիվ բացառվում է միջավայրի էկոլոգիական աղտոտումը, ինչպես նաև նվազագույնի է հասցվում հիվանդությունների բռնկման ու տարածման վտանգը: 
1 հա սնուցվող հիդրոպոնիկական մակերեսից կարելի է ստանալ դեղատու և համեմունքային բույսերի 150-200տ/հա թարմ կամ 15-20տ/հա չոր բուսահումք:

3. Ծրագրի տևողությունը 1 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ Գ.Դավթյանի անվ. հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի Էջմիածնի հիդրոպոնիկական կայան
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 472.500
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 122.500
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) Մոտ 350.000$ արժողության, 2,3 հա ընդհանուր մակերեսով հիդրոպոնիկական կայանի տրամադրում
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
15 35
9. Նախագծի հետգնման ժամկետը 1.7 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը Դաղձ դեղաբույսի դեպքում 20,3%, ռեհան համեմունքային բույսի դեպքում 18,6%
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

ա) հիդրոպոնիկական կայանի նախապատրաստում շահագործման համար` մոտ 20.800$ (միայն 1-ին տարում),
բ) դաղձի կոճղարմատների և այլ բույսերի սերմերի ձեռքբերում` մոտ 4.100$,
գ) 1 հա հիդրոպոնիկ կայանի շահագործում մեկ տարում (էլեկտրաէներգիա, ջուր, պարարտանյութեր, բույսերի տնկարկ ու սերմերի ցանք, խնամք, բերքահավաք, չորացում և այլն)` մոտ 97.600$:
Ընդամենը՝ 122.500$:

12. Առաջարկ ներդրողին

Համատեղ, փոխշահավետ հիմունքներով ինստիտուտի Էջմիածնի 2,3 հա ընդհանուր (1 հա սնուցվող) մակերեսով հիդրոպոնիկական կայանում կազմակերպել մի շարք արժեքավոր և հազվագյուտ դեղատու ու համեմունքային բուսատեսակների անհող արտադրություն: Կայանում առկա է նաև բուսահումքի շուրջ 600մ2 մակերեսով բազմահարկ չորանոց: Կարելի է արտադրել 35-ից ավելի դեղատու և համեմունքային բույսեր (պղպեղային դաղձ, հնգաբաժան առյուծագի, եռաբաժան կատվալեզու, դեղատու եղեսպակ, մեծ ծիծեռնախոտ, մերկ մատուտակ, սովորական եղերդակ, դեղատնային երիցուկ, գայլուկ, դեղատու պատրինջ, անանուխային կատվադաղձ, փետրավոր կալանխոե, ալոե, մեղրախոտ, բուրավետ ռեհան, կիտրոնային ռեհան, մաղադանոս, համեմ, սամիթ, ուրց, ծիթրոն, նանա և այլն): Ինստիտուտն ունի գիտաարտադրական բազմամյա հարուստ փորձ դեղատու և համեմունքային բուjսերի անհող աճեցման ոլորտում, որոնց արդյունքները և տնտեսական արդյունավետությունը բազմիցս հաստատվել են ինստիտուտի Էջմիածնի հիդրոպոնիկական կայանում անցկացված լայնամասշտաբ արտադրական փորձարկումներով:

13. Հետադարձ կապ

Ալբերտ Հովսեփյան, ՀՀ ԳԱԱ Գ.Դավթյանի անվ. հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն
էլ. փոստ՝ hydrop {[ at ]} netsys.am
Հեռ.` (+374 10) 562805, (+374 91) 006052

Աննա Թադևոսյան, ՀՀ ԳԱԱ Գ.Դավթյանի անվ. հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն
Էլ. փոստ՝ anntadevosyan {[ at ]} yahoo.com
Հեռ.` (+374 10) 563015, (+374 91) 243151



Պղպեղային դաղձի արտադրական պլանտացիա բացօթյա հիդրոպոնիկայում (ք. Էջմիածին)
Պղպեղային դաղձի արտադրական պլանտացիա բացօթյա հիդրոպոնիկայում (ք. Էջմիածին)
Բուրավետ ռեհանի արտադրական պլանտացիա բացօթյա հիդրոպոնիկայում (ք. Էջմիածին)
Բուրավետ ռեհանի արտադրական պլանտացիա բացօթյա հիդրոպոնիկայում (ք. Էջմիածին)

Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կանցկացվի տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովի հետ

Հրապարակումներ մամուլում
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
Կայքը հաճախել են
7 518 342

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:19, 31/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: