ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ազիզյան Ռուբեն Իլյիչի
Բժշկ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Գիտական արդյունքներ
07/03/2024
«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանում, որը տեղի է ունեցել 2023թ․ դեկտեմբերի 4-9-ին՝ Բոտսվանայի Կասանե քաղաքում։ 

Հայտը նստաշրջանում ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Հայտի փաթեթում առանցքային տեղ է գրավել հատուկ գրավոր ձևաչափը, որտեղ մանրամասնորեն ներկայացվում է արժեքի բնութագիրը։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Աղասի Թադևոսյանն է հեղինակել նշված նյութը` հենվելով այս թեմայի շրջանակներում իրականացրած իր հետազոտությունների և հրատարակությունների վրա։ Այս թեմայով նա հեղինակել է «Դարբինը Հայոց ծիսակարգում» և «Գյումրի քաղաքի դարբնոցային մշակութային ժառանգությունը» մենագրությունները և բազմաթիվ հոդվածներ։ «Ես իրականացրել եմ նաև ազգագրական

հետազոտական աշխատանք հիմնախնդրի արդի վիճակի նկարագիրը և մանրամասները վեր հանելու նպատակով։  Այս հետազոտության գիտական արդյունքը եղել է Գյումրիի դարբնության ավանդույթի՝ որպես ոչ նյութական մշակութային արժեքի՝ միջազգային չափանիշներին համապատասխանող բնութագիրը ներկայացնող տեքստի կազմումը», - ասաց Աղասի Թադևոսյանը։ Տեքստում նկարագրված է եղել Գյումրի քաղաքի արհեստավորական համատեքստը և այն միջավայրը, որում պատմականորեն ձևավորվել ու զարգացել է քաղաքային դարբնության ավանդույթն ու երկաթի գեղարվեստական մշակման հմտությունը։ Ներկայացվել են քաղաքային դարբնության առանձնահատկությունները, արհեստի զարգացման և  

դինամիկ կերպով վերարտադրության գործում ժառանգականության դրսևորումների կարևորությունը և սերնդեսերունդ արհեստը փոխանցելու մշակութային համատեքստը։ «Ներկայացված աշխատանքի կարևոր գիտական արդյունքներից է նաև Գյումրի քաղաքի դարբնության ինքնատիպությունը ներկայացնող մշակութային նրբերանգների ներկայացումն ու վերլուծությունը։ Հետազոտության գիտական խնդիրներից է եղել ոչ միայն դարբնության ավանդույթի, այլև արդիականության պայմաններում դրա կենսունակության պատճառների ներկայացումը», - ասաց Աղասի Թադևոսյանը։ 

Նա նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում տվյալ արժեքի գրանցման վերաբերյալ տեղեկատվական վերլուծական բնույթի հոդված է ներկայացվել  Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի «Вестник комиссии Российской Федерации по делам ЮНЕСКО» ամսագրի հերթական համարում։ Հոդված հրատարակելու առաջարկ է ստացվել նաև հեղինակավոր Սմիթսոնյան ինստիտուտի կողմից (Smitsonian Institution, USA): Հոդվածը ներկայում գտնվում է պատրաստման փուլում։

Հետազոտական աշխատանքների իրականացմանը, որպես գլխավոր հետազոտողի օգնական, ներգրավված է եղել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայցորդ Արգամ Երանոսյանը, ով նաև իրականացրել է վիզուալ մարդաբանության հետ կապված լուսանկարչական աշխատանքների հիմնական մասը։ 

«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտի պատրաստումը և դրա համար անհրաժեշտ հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ-ի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի» հատուկ պատվերի և այն վավերացնող մասնագիտական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07.03.2024թ.


Ազդեր








Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ-ն հայտարարեց համատեղ գիտական ծրագրերի մրցույթ Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի հետ՝ 2026–2027թթ․ ժամանակահատվածի համար

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

Ս․թ․ հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Գիտակրթական միջազգային կենտրոնը կազմակերպում է «Ժամանակակից քիմիա և Երկրի մասին գիտություններ. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ» խորագրով գիտագործնական համաժողով ավագ դպրոցների քիմիայի և աշխարհագրության ուսուցիչների համար

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

2025 թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

Հրապարակումներ մամուլում
26/06/2025

Մեկնարկել է հետդոկտորական կրթաթոշակների մրցույթ՝ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ ենթածրագրի շրջանակներում
hesc.am
26/06/2025

Գիտության զարգացման ճշգրիտ գնահատում. երևանյան համաժողով
hesc.am
25/06/2025

Հայ-իտալական հնագիտական պեղումներ՝ Արուճի ամրոցում
1lurer.am
24/06/2025

Կարասային թաղումներ. ինչպես են հուղարկավորել մարդկանց անտիկ ժամանակաշրջանում
1lurer.am
Կայքը հաճախել են
7 371 962

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:30, 30/06/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: