ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Վարդան Գրեգորյան
դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Գիտական արդյունքներ
05/05/2023
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը լույս է ընծայել «Նոր բառեր» Զ պրակը և «Նոր բառեր արևմտահայերէնի մէջ. Ա գիրք» բառարանը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը լույս է ընծայել «Նոր բառեր» Զ պրակը և «Նոր բառեր արևմտահայերէնի մէջ. Ա գիրք» բառարանը:

Ինչպես նախորդ տարիներին լույս տեսած պրակներում, այնպես էլ Զ. պրակում ներկայացված են մամուլում, գեղարվեստական և գիտական գրականության մեջ շրջանառվող բառեր, որոնք գրանցված չեն բացատրական և նորաբանությունների բառարաններում: Գլխաբառից հետո նշվում են խոսքիմասային պատկանելությունը, բառի բացատրությունը, բնագրային օրինակը, աղբյուրը: Տրվում են բառագիտական և ոճական նշումներ: Բառի բացատրությունն ըստ տվյալ տեքստում ունեցած նշանակության է: 

«Նոր բառեր» Զ պրակը պարունակում է շուրջ 2000 բառ, գրքի հավելվածում ներկայացվում են նաև մամուլից և համացանցից քաղված վեց տասնյակից ավելի նորակերտ տառային հապավումներ։ Կատարվող աշխատանքով հնարավոր է դառնում դիտարկել հայոց լեզվում տեղի ունեցող բառակազմական գործընթացները, միտումները, որոշ չափով նաև իրականության մեջ առկա զարգացումները: 

«Ոչ միայն լեզվաբանական, այլ նաև բազմաթիվ առումներով անհրաժեշտ է շարունակաբար գրանցել լեզվի բառապաշարում տեղի ունեցող տեղաշարժերը, գրառել ու մեկնաբանել նորակազմ բառերը: Այդ նպատակով Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բառարանագրության բաժինն արձանագրում է մերօրյա խոսքում դրսևորվող նորաբանությունները, դրանք մեկնաբանություններով, օրինակներով և համապատասխան հղումներով ներկայացնում է տարին մեկ անգամ հրատարակվող «Նոր բառեր» վերնագրով պրակներում», - նշեց ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բառարանագրության բաժնի վարիչ Անահիտ Գալստյանը:

«Նոր բառեր» շարքը հասցեագրված է հայոց լեզվի բառագիտությամբ հետաքրքրվող մասնագետներին, ուսուցիչներին, ուսանողներին, լրագրողներին, հրատարակիչներին, թարգմանիչներին: «Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտական հանրության շրջանում և մեծ պահանջարկ ունի», - ասաց Անահիտ Գալստյանը:

«Նոր բառեր» շարքի նմանությամբ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սկսել է ծրագիր իրականացնել նաև արևմտահայերենի բառապաշարի զարգացումները դիտարկելու ուղղությամբ: Ինստիտուտի հրատարակած «Նոր բառեր արեւմտահայերէնի մէջ. Ա գիրք» բառարանն ընդգրկում է շուրջ 1000 նորակազմ բառ, որոնք արևմտահայերենի որևէ բառարանում վկայված չեն եղել։ 

«Բառերը քաղված են արևմտահայերեն արձակ ու չափածո ստեղծագործողների գրքերից, տարբեր ամսագրերից, թերթերից։ Բառարանում գլխաբառից հետո նշվում են բառի խոսքիմասային պատկանելությունը, մասնագիտական ոլորտը, տրվում են բառի բացատրությունը՝ արևմտահայերեն և արևելահայերեն, օրինակը և աղբյուրը: Բառարանը գալիս է վկայելու, որ գրական արևմտահայերենը, չնայած դժվարություններին, շարունակում է ոչ միայն գործածվել, այլ նաև ժամանակին համընթաց զարգանալ ու հարստանալ», - ասաց ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի վարիչ Սուսաննա Տիոյանը: 

Արևմտահայերենի նորակազմությունները ներկայացնող բառարանաշարն օգտակար կլինի ոչ միայն արևմտահայերենի բառագիտությամբ ու բառակազմությամբ հետաքրքրվող մասնագետներին, այլև ուսանողներին և ուսուցիչներին։ «Գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես արևմտահայ մտավորականության և մանկավարժների շրջանում», - նշեց Սուսաննա Տիոյանը:

Աշխատությունները ստեղծվել են ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բազային ֆինանսավորմամբ՝ «Արդի արևելահայերենի և արևմտահայերենի ուսումնասիրման և կանոնարկման խնդիրներ» թեմայի շրջանակում: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
05․05․2023թ.


Ազդեր








2024թ.-ի ապրիլի 23-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 2023թ.-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: Գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները կանցկացվեն ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին

ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ը IPR Armenia Optica Student Chapter-ի հետ միասին հայտարարում են «Լույսը լուսանկարչի աչքերով» խորագրով ֆոտոմրցույթ՝ նվիրված Լույսի միջազգային օրվան: Մրցույթին գրացման վերջնաժամկետն է՝ ս.թ. մայիսի 1-ը

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

Ս.թ. ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կանալացման նորագույն տեխնոլոգիաներ։ Չեզոք և լիցքավորված փնջեր ուղղորդող հզոր արտաքին էլեկտրամագնիսական դաշտեր» թեմայով սեմինար, որը կներկայացնի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի (Իտալիա) պրոֆեսոր Սուլտան Դաբագովը

Ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մագնիսաչափությունը՝ միջուկային սպին-բևեռացված 14N-ով ադամանդում NV-կենտրոնների հիման վրա» թեմայով սեմինար, որը կներկայացնի Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
26/04/2024

Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ
armenpress.am
25/04/2024

Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան
1lurer.am
23/04/2024

Վերջին 3 տարիներին գերատեսչություններից որևէ պատվեր չի իջեցվել Ակադեմիային. ԳԱԱ-ն ամփոփեց 2023 թ. արդյունքները
news.am
19/04/2024

«Ուսումնասիրության արդյունքները կարող են հուսալի հիմք դառնալ Հովհաննես Չեքիջյանի կատարողական գործունեության հետագա հետազոտությունների համար»
aravot.am
Կայքը հաճախել են
6 959 032

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:36, 26/04/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: