ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Գիտական արդյունքներ
25/10/2022
Կովկասի գյուղական համայնքների կենսապայմանների բարելավում մրգերի և ընդեղենի պահպանման միջոցով

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի ֆլորայի սերմերի բանկը 2018-2021թթ. մասնակցել է Կովկասի գյուղական համայնքների կենսապայմանների բարելավում մրգերի և ընդեղենի պահպանման միջոցով» միջազգային գիտահետազոտական ծրագրի իրականացմանը՝ համագործակցելով «Բնության ժառանգություն» բնապահպանական, գյուղատնտեսական ՀԿ-ի, Մեծ Բրիտանիայի Քյու Թագավորական Բուսաբանական Այգիների  Հազարամյակների սերմերի բանկի (Millennium Seed Bank, Royal Botanic Gardens, Kew, UK), Վրաստանի ազգային բուսաբանական այգու և Վրաստանի Բուսաբանության ինստիտուտի հետ: Ծրագիրն իրականացվել է  «Դարվին ինիթիաիթիվ» (Darwin Initiative) հիմնադրամի ֆինանսավորմամբ:  

Ծրագրի շրջանակներում իրականացվել են.

  • պտուղ-հատապտուղների պոպուլյացիաների հետազոտություններ և սպառնալիքների գնահատումներ
  • պտուղ-հատապտուղների օգտագործման էթնոբուսաբանական ուսումնասիրություններ
  • սերմերի ex situ պահպանություն և in situ պահպանություն համայնքներում
  • բույսեր և դրանց սերմերի կենսունակության, վարիացիաների և գենետիկական ամբողջականության հետազոտություն: 

Բացահայտվել է, որ բուսատեսակների զգալի մասն ունի պահպանության բարելավման անհրաժեշտություն:

 
Ծրագրի առանցքում եղել է Հայաստանի և Վրաստանի գյուղական համայնքների զարգացումն ու տնտեսական վիճակի բարելավումը՝ մրգերի և ընդեղենի պահպանության, կայուն օգտագործման միջոցով: Համայնքներում իրականացվել են դասընթացներ՝ տարածքի բուսաբանական հարստության, բույսերի տեսակների, դրանց օգտակարության և առավելագույն կայուն օգտագործման վերաբերյալ՝ չխախտելով բնական էկոհամակարգերը: Համայնքների շրջակայքում առկա կարևոր տնտեսական նշանակություն ունեցող և վերացման վտանգի տակ գտնվող տեսակների սերմերը հավաքվել և պահպանվել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի ֆլորայի սերմերի բանկում՝ բնական աճելավայրից դուրս (ex situ) պահպանության նպատակով։ 

Ընդհանուր առմամբ իրականացվել է 61 տեսակի 80 պոպուլյացիայից սերմերի հավաք` Rosa, Rubus, Ribes, Pyrus, Sambucus, Amelanchier, Berberis, Crataegus, Cotoneaster ցեղերից։ Յուրաքանչյուր երկրի աշխատանքային թիմի կազմում ընդգրկվել է մեկական մագիստրանտ, ովքեր ծրագրի միջոցներով ապահովվել են համապատասխան նյութատեխնիկական բազայով և իրականացրել թիրախ բույսերի գենետիկական ուսումնասիրություններ, 2 շաբաթով վերապատրաստվել են Քյու Թագավորական Բուսաբանական Այգիների լաբորատորիաների լավագույն մասնագետների մոտ։ 

Հետազոտությունների արդյունքները տպագրվել են «Վայրի պտղատուների հավաքի վերլուծություն Խաչիկ գյուղի օրինակով, Վայոց Ձոր, Հայաստան» բրոշյուրում, որի համահեղինակներն են՝ Ներսեսյան Ա., Պապիկյան Ա., Հակոբյան Է. (Երևան, Լիմուշ հրատարակչություն, 2021)։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
25.10.2022թ. 


Ազդեր








Ս. թ. ապրիլի 17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026 թ. մայիսի 4 - 8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

2026 թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
27/03/2026

Նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ա․Նազարովի անվ․ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
hesc.am
26/03/2026

Հայկական էթնոգենեզի գենետիկական հենքը | Բուն զրույց.գիտություն
boon.am
25/03/2026

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում կիրականացվի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համակարգմամբ «WARIE» նախագիծը
hesc.am
24/03/2026

Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել
1lurer.am
Կայքը հաճախել են
7 696 235

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:08, 27/03/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: