ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Գիտական արդյունքներ
14/07/2026
Վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն՝ Heritage Science ամսագրում

«Nature Partner Journals – Heritage Science» ամսագրում լույս է տեսել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի (Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոն) և պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանի (Հնագիտության և ազգագրության ինստիտուտ) ''Vishap epoch unitary society in Armenian Highlands, c. 4000 BC: data analysis cosequences'' («Վիշապների դարաշրջանի ունիտար հասարակությունը Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. մոտ 4000 թվական. տվյալների վերլուծության հետևությունները») հոդվածը https://doi.org/10.1038/s40494-026-02603-7:

Այն 2025թ. հեղինակների կողմից նույն ամսագրում լույս տեսած ''Vishap stelae as cult dedicated prehistoric monuments of Armenian Highlands: data analysis and interpretation'' («Վիշապ քարակոթողները՝ որպես Հայկական լեռնաշխարհի նախապատմական պաշտամունքային հուշարձաններ. տվյալների վերլուծություն և մեկնաբանություն https://www.nature.com/articles/s40494-025-01998-z) ու լայն տարածում ստացած հոդվածի շարունակությունն է, լրացուցիչ վիճակագրական վերլուծությամբ և ավելի լայն՝ դարաշրջանի հասարակական համատեքստում: 

Առաջին հոդվածում հեղինակները վիշապաքարերի տվյալների վիճակագրական վերլուծությամբ ցույց էին տվել, որ դրանք սերտորեն կապված են եղել մեծ ռեսուրսներ պահանջող, սակայն ոչ ուտիլիտար՝ պաշտամունքային երևույթի, այն է ջրի պաշտամունքի հետ, քանի որ առնչված են եղել բարձրլեռնային աղբյուրների, նախապատմական ոռոգման համակարգերի հետ:

Նոր հոդվածում հեղինակները ցույց են տալիս, որ վիշապների դարաշրջանը (Vishap epoch) Հայկական բարձրավանդակում բնորոշվել է ունիտար՝ կազմակերպված հասարակությամբ, որն ի վիճակի է եղել  ապահովել վերոնշյալ՝ մեծ ռեսուրսներ պահանջող ջրի պաշտամունքի իրականացումը և լեռնային ընդարձակ ոռոգման համակարգերի շահագործումը։ Սա է այն թանկարժեք ուղերձը, որ հազարամյակների միջով մեզ են փոխանցում վիշապաքարերը՝ այդ լուռ մոնումենտալ հուշարձանները։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
24/06/2026

3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
1lurer.am
23/06/2026

Անվանի ֆիզիկոսները Երևանում քննարկում են ճառագայթների և մասնիկների դերը բժշկության և այլ ոլորտներում
1lurer.am
22/06/2026

Հնագիտական նոր բացահայտումներ՝ Արգիշտիխինիլի հնավայրում
1lurer.am
14/06/2026

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում
1lurer.am
Կայքը հաճախել են
7 889 989

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:16, 14/07/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: