ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Գիտական արդյունքներ
15/12/2025
Սկոպուսյան ամսագրում լույս է տեսել «Ադրբեջանի իսլամական դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի 2020թ. պատերազմի համատեքստում. Իսլամական համագործակցության կազմակերպության դերը» հոդվածը

"Southeast European and Black see studies" ազդեցության բարձր գործակից ունեցող (Q1 Impact Factor Best Quartile) ամսագրում հրապարակվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողներ Արաքս Փաշայանի և Նազելի Նավասարդյանի «Ադրբեջանի իսլամական դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի 2020թ. պատերազմի համատեքստում. Իսլամական համագործակցության կազմակերպության դերը» (Islamic diplomacy of Azerbaijan in the context of the Nagorno-Karabakh 2020 war: the role of the organization of Islamic Cooperation) հեղինակային հոդվածը։ 

Հոդվածում ներկայացված են Ադրբեջանի արտաքին քաղաքականության իսլամական ուղղության փոխակերպումները, դրա հիմնական շարժառիթներն ու նպատակները, աշխարհիկ Ադրբեջանի՝ միջազգային իսլամական ընտանիքի մաս դառնալու և մուսուլմանական ինքնության շեշտադրման խորքային պատճառները։ «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքիայի աջակցությամբ Իսլամական համագործակցության կազմակերպությանն (ԻՀԿ) անդամակցելուց հետո կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը դարձավ ԻՀԿ ամենաակտիվ անդամներից մեկը։ Անդամակցության հիմնական նպատակներից էր ստանալ իսլամական աշխարհի աջակցությունն Արցախի և Հայաստանի Հանրապետության հետ հակամարտության հարցում։ Դա էր պատճառը, որ Բաքուն գնաց արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ճանապարհով: Հոդվածում քննարկվում է մինչև 2020թ. Արցախյան պատերազմը, պատերազմի ընթացքում և հետպատերազմական փուլում իսլամական աշխարհի, մասնավորապես`Բաքվին ԻՀԿ-ի ցուցաբերած բազմակողմ աջակցությունը, որը դրսևորվել է ՄԱԿ-ում Հայաստանի դեմ քվեարկություններով, ԻՀԿ ամենատարբեր հարթակներում Ադրբեջանի ներդրած հակահայկական նարատիվները պաշտպանելով, Հայաստանի դեմ ընդունված բազմաթիվ կոշտ բանաձևերով, իսլամական աշխարհում Հայաստանը վարկաբեկելով»,- ասաց Արաքս Փաշայանը։

«Հայտնի է, որ ԻՀԿ անդամ առանձին ազդեցիկ պետություններ, ինչպես օրինակ Սաուդյան Արաբիան՝ որպես իսլամական աշխարհի շահերը պաշտպանող առաջատար պետություն, մինչև 2023թ. հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելու փաստով։ Իսլամական համերաշխության գաղափարը ծառայեցվել է ադրբեջանական շահերին, որի շնորհիվ Բաքուն ստացել է իսլամական աշխարհի քաղաքական և կրոնական վերնախավի զգալի աջակցությունը 2020թ. Արցախյան պատերազմում ևս։ Անժխտելի է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ օգտագործել է իսլամական աշխարհի զգայուն թեմաներ՝ ինչպես, օրինակ, մզկիթների հարցը։ Ադրբեջանն արցախյան հարցն արտահանեց իսլամական աշխարհ՝ Հայաստանը ներկայացնելով որպես «ագրեսոր պետություն», որն, ըստ կազմակերպության, իրականացրել է «մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»: Ադրբեջանն ամեն գնով փորձեց իսլամական աշխարհում Հայաստանի դեմ բացասական մոտեցումներ և ընկալումներ ձևավորել», - հավելեց Նազելի Նավասարդյանը՝ ներկայացնելով հոդվածը։ 

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Առաջատար հետազոտությունների աջակցություն» «Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում. ինքնության և քաղաքականության կերպափոխումներ» 21АG-6A081 ծածկագրով ծրագրի շրջանակում։ 

Ըստ հոդվածի հեղինակների՝ հետազոտությունն ստացել է զգալի դրական արձագանք ինչպես Հայաստանի մասնագիտական, այնպես էլ միջազգային գիտական շրջանակներում։ «Հետազոտության գիտական նորույթն ուղղակիորեն կապ ունի խնդիրը նոր լույսի ներքո և նոր մոտեցումներով ուսումնասիրելու հետ: Հոդվածի շրջանակներում սահմանվել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության իսլամական ուղղությունը՝ գիտական շրջանառության մեջ դնելով Ադրբեջանի «իսլամական դիվանագիտություն» նարատիվը: Փաստ է, որ Բաքուն Արցախյան հակամարտության ամբողջ ընթացքում օգտագործել է իսլամական դիվանագիտության գործիքը, իսկ հիմա շարունակում է կիրառել այն արդեն Հայաստանի Հանրապետության դեմ: Ամեն դեպքում ուրախ ենք, որ մեզ հաջողվել է կոնցեպտուալացնել Ադրբեջանի «իսլամական դիվանագիտություն» հասկացությունը՝ ներկայացնելով դրա տեսական ու գործնական հիմքերը և քննել իսլամական աշխարհում Հայաստանի և հայության դեմ ադրբեջանական քաղաքականության բնույթը, դրսևորումներն ու ազդեցությունների շրջանակը»,- ասաց Արաքս Փաշայանը:

Հոդվածի հիմնական թեզերն ու հետազոտական արդյունքները ներկայացվել են մի շարք գիտավերլուծական հարթակներում, դասախոսությունների և փորձագիտական հանդիպումների ժամանակ, ինչպես նաև տարբեր հեռուստաեթերներում՝ նպաստելով թեմայի շուրջ հանրային ու մասնագիտական տեղեկացվածության բարձրացմանը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
15․12․2025թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
08/12/2025

Հանրային բուհերն ու գիտական կազմակերպությունները կարող են ղեկավարել միայն մինչեւ 65 տարեկան անձինք
hetq.am
05/12/2025

Կառավարությունն առաջարկում է ակադեմիական ինստիտուտները հանձնել ԿԳՄՍՆ-ին
hetq.am
03/12/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
01/12/2025

Մագնիսական նոր նյութերի փնտրտուքով
1lurer.am
Կայքը հաճախել են
7 588 480

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:25, 18/12/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: