ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Գիտական արդյունքներ
24/10/2025
Հնագետների հայ-գերմանական արշավախումբը հայտնաբերել է Հայաստանի ամենահին եկեղեցու հիմնապատերը

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների արշավախումբը Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաք Արտաշատում բացահայտել է Հայաստանի՝ առ այսօր հայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը։ Եկեղեցին գտնվել է Հին Արտաշատի 17-րդ բլրի արևելյան լանջին և զբաղեցնում է մոտ 1000 քմ մակերես։  

«Ըստ ստացված ռադիոածխածնային տվյալների՝ այս կառույցը վերաբերում է IV դարի առաջին կեսին ու, փաստորեն, Հայաստանի հնագիտորեն փաստագրված վաղագույն եկեղեցին է»,- ասում է արշավախմբի ղեկավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մկրտիչ Զարդարյանը:

Բացահայտումը կարևոր  վկայություն է Հայաստանում վաղ քրիստոնեության մասին։ «Հայտնագործության հիմնարար նշանակությունը նրանում է, որ էապես լրացնում է Հայաստանում քրիստոնեության տարածման մեխանիզմների և վաղագույն հոգևոր կառույցների ճարտարապետության մասին մեր պատկերացումները»,- ասում է Մկրտիչ Զարդարյանը։ 

Սա առաջին ութանկյուն եկեղեցին է, որը հայտնաբերվել է Հայաստանում։ «Ութանկյուն, չորս խաչաձև ելուստներով եկեղեցիներն այստեղ մինչ այժմ հայտնի չէին, սակայն մենք ծանոթ ենք դրանց Արևելյան Միջերկրականի տարածաշրջանից, որտեղ նման կառույցներն ի հայտ են գալիս հենց մ.թ. IV դարից ի վեր»,- նկատում է Մկրտիչ Զարդարյանը։

Եկեղեցին կառուցված է եղել կրաշաղախով ամրացված տեղական քարից և, ամենայն հավանականությամբ, ունեցել է հարթ, սվաղված պատեր։ Պատերը տարբեր բարձրությամբ են պահպանվել, որոշ հատվածներում հասնում են 2.6 մետրի, որոշ տեղերում՝ մոտ կես մետրի։ Գտածոների տեսականին ու որակն ուսումնասիրելով՝ հնագետները եզրակացրել են, որ եկեղեցին կղմինդրածածկ է եղել և ունեցել է շքեղ ներքին հարդարանք։ Այդ մասին են վկայում այստեղ հայտնաբերված փոքրասիական մարմարից պատրաստված պատերի երեսպատման բազմաքանակ սալերը և տարատեսակ քանդակազարդ  բեկորները։

Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Արտաշատը՝ Անտիկ Հայաստանի մշակութային, տնտեսական և սոցիալական համակարգում» բազային թեմայի և Գերմանական հետազոտական հիմնադրամի (DFG) Artaxata Project-ի շրջանակում։

Պեղումների արդյունքները պատրաստվում են հրապարակման։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
24․10․2025թ․


Ազդեր








Ս․թ․ հունիսի 09-12-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը կազմակերպում են 2-րդ Միջազգային գիտաժողով՝ «Biodiversity, Conservation and Climate Change (Toward COP 17)» (ԵՊՀ, Ալեք Մանուկյան1)

Ս.թ. ապրիլի17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026թ. մայիսի 4-8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

Ս.թ. մայիսի 16-19-ը, ժամը 10։00-ից ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Երևանի Հերացու անվան պետական համալսարանը՝ «Սթրեսի և վարքի ուսումնասիրության միջազգային ընկերության» հետ համատեղ, կազմակերպում են «Նյարդագիտության շաբաթ 2026» միջազգային գիտաժողով

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

Ս. թ. հունիսի 16-17-ը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և «Կարին» գիտական կենտրոնը կազմակերպում են «Ոգի-գաղափար-ինքնություն․ ավանդույթից՝ արդիականություն» պարագիտական գիտաժողով (ք.Երևան)

2026թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
28/04/2026

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
hetq.am
28/04/2026

2022-ից գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են, որոշ ուղղություններով ներդրումներն աճել են ավելի քան 8 անգամ. ԳԱԱ նախագահ
1lurer.am
28/04/2026

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. ՀՀ վարչապետ
1lurer.am
22/04/2026

Հովհաննես Չեքիջյանին անվարան կարելի է անվանել հայ-ֆրանսիական երաժշտական առնչությունների լեգենդար խորհրդանիշ
aravot.am
Կայքը հաճախել են
7 749 994

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:38, 29/04/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: