ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Գիտական արդյունքներ
03/10/2025
Նոր աշխատություն՝ Կուր-Արաքսյան մշակույթի ավարտի և Միջին բրոնզեդարյան շրջանի սկզբի ուսումնասիրության արդյունքների մասին

Բելգիայում լույս է տեսել «Բադալյան Ռ., Պերելյո Բ. (խմբ.), Կուր-Արաքսյան ֆենոմենի ավարտը․ Հարավային Կովկասում Վաղ բրոնզից Միջին բրոնզին անցման ժամանակագրական և մշակութային ասպեկտները, Արաքս III․ Կովկասյան տարածաշրջանի և հարակից շրջանների հնագիտության ու պատմության ուսումնասիրություններ, Բրեփոլս, Տյորնհաութ 2024» («Badalyan R., Perello B. (ed.), The End of Kura-Araxes Phenomenon: The Chrono-Cultural Aspect of the EB/MB Transition in the South Caucasus, Araxes III. Studies in the Archaeology and History of the Caucasus Area and Adjacent Regions, Brepols, Turnhout, 2024») թեմատիկ ժողովածուն: Այն արդյունք է 2021թ. դեկտեմբերի 2-3-ը տեղի ունեցած հեռահար միջազգային գիտաժողովի, որին մասնակցեցին մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Մավրիկիոսի Հանրապետությունից, Ավստրալիայից: Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (Ռուբեն Բադալյան) և Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Centre national de la recherche scientifique, Բերենժե Պերելլո)  համատեղ ջանքերով՝ «Արևմտյան և Կենտրոնական Ասիայի հնագիտական հետազոտությունների ասոցիացիայի»(ARWA) հովանու ներքո: Հայկական կողմի որոշ հետազոտություններն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված «Հայկական լեռնաշխարհում վաղ պետական կազմավորումների ձևավորման մշակութային և ժամանակագրական ասպեկտները» և «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գիտական թեմաների շրջանակներում։ 

Ժողովածուն անդրադառնում է Կուր-Արաքսյան մշակույթի ավարտին և Միջին բրոնզեդարյան շրջանի սկզբին։ Այս շրջանը, որն ընդգրկում է մ.թ.ա. մոտ 2600–2000թթ., բնորոշվում է տարածաշրջանում հազարամյակներ շարունակ գոյություն ունեցած ավանդույթների աստիճանական անհետացմամբ։ Հետազոտողների նորարարական մոտեցումները տարածաշրջանի մի շարք հուշարձանների մշակութային պատկանելիության ու ժամանակագրության ուսումնասիրությունների նկատմամբ հնարավորություն են տալիս առավել ճշգրիտ հասկանալ Վաղ և Միջին բրոնզեդարյան դարաշրջանների միջև տեղի ունեցած փոփոխություններն ու շարունակականությունը։ 

Հնագիտական հայտնագործությունները վկայում են նաև հին բնակավայրերի լքման պատճառների, հասարակության մեջ աճող անհավասարությունների մասին վկայող թաղման հարուստ համալիրների ձևավորման, ինչպես նաև ավելի շարժուն կենսակերպի անցման մասին, ինչը նույնպես քննվում է ժողովածուի հոդվածներում: 

Ժողովածուն առաջին անգամ ներկայացնում է վերջերս պեղված հուշարձանների նյութեր, միջմասնագիտական տարատեսակ հետազոտությունների արդյունքներ, մասնավորապես, տասնյակ նոր ռադիոածխածնային տարեթվեր:

Ժողովածուն հրատարակել և տարածում է Բելգիայի «Brepols» հումանիտար գիտությունների ոլորտի միջազգային ակադեմիական հրատարակչությունը, որը  հատուկ շեշտադրում ունի պատմության, հնագիտության, արվեստի պատմության, լեզվի և գրականության վրա։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
03․10․2025թ.


Ազդեր








2025թ. հոկտեմբերի 6–10-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կանցկացվի «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը – 2» (AHME-2) միջազգային գիտաժողովը

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
01/09/2025

От человека разумного к человеку покорному?
golosarmenii.am
25/08/2025

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս ընծայեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի խմբերգերը
aravot.am
29/07/2025

Համագործակցության հուշագիր՝ միտված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը
1lurer.am
26/07/2025

Գիտաշխատողները քարտեզագրում են դարավանդային այգիները
1lurer.am
Կայքը հաճախել են
7 475 982

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:26, 06/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: