ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Գիտական արդյունքներ
14/03/2023
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջին անգամ ուսումնասիրել է ցիանոբակտերիալ ակինետների դերը Սևանա լճի էկոհամակարգում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողներն առաջին անգամ ուսումնասիրել են ցիանոբակտերիալ ակինետների դերը Սևանա լճի էկոհամակարգում: 

Ֆիտոպլանկտոնի կարևոր բաղադիրչներից են կապտականաչ ջրիմուռները՝ ցիանոբակտերիաները: Աշնանը ցիանոբակտերիաների զգալի քանակություն քայքայվում է հատակային նստվածքներում կուտակման ընթացքում: Որոշ թելային թալոմ ունեցող ձևերի բնորոշ է ակինետների՝ սպորների ձևավորումը: Դրանք սովորաբար տարբերվում են վեգետատիվ մյուս բջիջներից, ունեն առավել հաստ թաղանթ, պարունակում են պաշարանյութեր, ուստի համարվում են առավել տոլերանտ, ինչի արդյունքում պահպանվում են հիդրոէկոհամակարգի հատակում և առաջին իսկ բարենպաստ պայմանների դեպքում կարող են զարգանալ և անսեռ բազմացման ճանապարհով սկիզբ տալ ջրիմուռի նոր թալոմի ձևավորման: 

«Առաջին անգամ ուսումնասիրվել է ցիանոբակտերիալ ակինետների դերը Սևանա լճի էկոհամակարգում: Պարզվել է, որ հատակային նստվածքներում ձմեռող այս ցիանոբակտերիաները համապատասխան պայմաններում կարող են ջրային միջավայրում նորից համալրել ցիանոբակտերիալ կազմը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Մեծ Սևանի հատակային նստվածքներում ակինետները նկատելիորեն շատ են Փոքր Սևանի համեմատ: Լաբորատոր փորձերի արդյունքում պարզվել է, որ ակինետների զարգացումն արգելակվում է լույսի բացակայության և ճնշվում կենսածին նյութերի ցածր կոնցենտրացիաների պայմաններում: Լուսավորության դեպքում լճի 1գ հատակային նստվածքում առկա ակինետներից կարող է զարգանալ մինչև 21000 ցիանոբակտերիալ (Dolichospermum և Aphanizomenon) բջիջ»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գոռ Գևորգյանը։ Նա նշեց, որ Սևանա լճում ակինետային հետազոտությունները լրացնում են լճի գրեթե մեկդարյա պատմություն ունեցող հիդրոկենսաբանական տվյալներում այս մասով առկա հիմնարար բացերը: 

Գիտական խումբն իրականացրել է նաև լճում Ֆիտոպլանկտոնի որակական անալիզ՝ հիմնված Փոքր և Մեծ Սևանների 80 մ, 43 մ և 30 մ խորջրյա հատվածներում անցկացված հետազոտությունների վրա: «Լճի ուսումնասիրված հատվածներում ֆիտոպլանկտոնային համակեցությունն օժտված է եղել տեսակային մեծ բազմազանությամբ: Այդ ցուցանիշով առավել աչքի են ընկել դիատոմային (Bacillariophyta) և կանաչ (Chlorophyta) ջրիմուռները, որոնց հաջորդել են կապտականաչները կամ ցիանոբակտերիաները (Cyanophyta): Դիտվել է աղտոտված և ճահճացող ջրերին բնորոշ էվգլենային ջրիմուռների (Euglenophyta) տեսակային բազմազանության աճ»,- նշեց Գոռ Գևորգյանը:

Ֆիտոպլանկտոնը կազմված է տարբեր խմբերի պատկանող միկրոջրիմուռներից, որոնք, շնորհիվ քրոմատոֆորներում առկա պիգմենտների՝ մասնավորապես քլորոֆիլի մոլեկուլների, իրականացնում են ֆոտոսինթեզ՝ անօրգանական նյութերից (ածխաթթու գազ և ջուր) օրգանական նյութի սինթեզ՝ օգտագործելով արեգակնային լույսի էներգիան: Այս ունակության շնորհիվ, ստեղծելով օրգանական նյութ, ֆիտոպլանկտոնը սնունդ է տրամադրում սննդային շղթայի մյուս օղակներին: Ֆիտոպլանկտոնի կենսագործունեությունն ապահովվում է կենսածին նյութերի առկայությամբ: Կենսածին նյութերով հիդրոէկոհամակարգի գերհարստացումը նպաստում է ֆիտոպլանկտոնային համակեցության որակական և քանակական կառուցվածքի փոփոխության: Ֆիտոպլանկտոնային կազմը կարող է ցուցանշել հիդրոէկոհամակարգերում տեղի ունեցող այնպիսի գործընթացներ, ինչպիսին են էվտրոֆացումը և տրոֆիկ մակարդակի փոփոխությունը: 

Հետազոտություններն իրականացվել են «Սևանա լճում ծաղկող ցիանոբակտերիաների աճող խնդիրը. մեխանիզմների, շարժիչ ուժերի և նոր գործիքների հայտնաբերում լճի մոնիթորինգի և կառավարման համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն:Հետազոտություններն իրականացվել են Գերմանիայի Շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնի հետ համագործակցությամբ:

Հետազոտական խմբում ներգրավված է եղել հինգ հայ և մեկ գերմանացի մասնագետ, այդ թվում՝ երեք երիտասարդ գիտնական:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14.03.2023թ.


Ազդեր








Ս․թ․ հունիսի 09-12-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը կազմակերպում են 2-րդ Միջազգային գիտաժողով՝ «Biodiversity, Conservation and Climate Change (Toward COP 17)» (ԵՊՀ, Ալեք Մանուկյան1)

Ս.թ. ապրիլի17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026թ. մայիսի 4-8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

Ս.թ. մայիսի 16-19-ը, ժամը 10։00-ից ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Երևանի Հերացու անվան պետական համալսարանը՝ «Սթրեսի և վարքի ուսումնասիրության միջազգային ընկերության» հետ համատեղ, կազմակերպում են «Նյարդագիտության շաբաթ 2026» միջազգային գիտաժողով

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

Ս. թ. հունիսի 16-17-ը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և «Կարին» գիտական կենտրոնը կազմակերպում են «Ոգի-գաղափար-ինքնություն․ ավանդույթից՝ արդիականություն» պարագիտական գիտաժողով (ք.Երևան)

2026թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
22/04/2026

Հովհաննես Չեքիջյանին անվարան կարելի է անվանել հայ-ֆրանսիական երաժշտական առնչությունների լեգենդար խորհրդանիշ
aravot.am
17/04/2026

Երևանում անցկացվեց հայ-ֆրանսիական հարուստ մշակութային կապերին նվիրված միջազգային գիտաժողով
armenpress.am
16/04/2026

Գիտակարգ․ Քվանտային ֆիզիկա | Քվանտային տեխնոլոգիաների հիմքում ընկած երևույթներ
boon.am
15/04/2026

Համազասպ Համբարձումյանի գիտական ժառանգությունը՝ նորաբաց հուշասենյակում
1lurer.am
Կայքը հաճախել են
7 744 740

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  21:23, 23/04/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: