ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Գիտական արդյունքներ
25/08/2022
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները Եղեգիս գետի կիրճում տանձենու նոր տարատեսակ են հայտնաբերել

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Ժանետա Հակոբյանը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճում հայտնաբերել և նկարագրել է տանձենու նոր տարատեսակ՝ Pyrus hyrcana Fed. var. yeghegisi Akopian։

 

«Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճը՝ Դարելեգիսի ֆլորիստիկական շրջանը, առանձնանում է վայրի տանձենիների հարուստ տեսակային բազմազանությամբ: Այստեղ իրականացվել է հազվագյուտ և անհետացող տանձենիների ուսումնասիրություն։ Եղեգիս գետի կիրճում՝ Վարդահովիտ գյուղի շրջակայքում, հայտնաբերվել և նկարագրվել է տանձենու նոր տարատեսակ։ Հավաքվել է հերբարիումի նյութ, ուսումնասիրվել են ներտեսակային փոփոխականության առանձնահատկությունները՝ օգտագործելով տերևների, ծաղիկների, պտուղների կառուցվածքի մորֆոլոգիական առանձնահատկությունները», - ասաց  ուսումնասիրությունն իրականացրած գիտական խմբի ղեկավար, «Հայաստանի ֆլորայի և բուսականության» էքսպոզիցիոն հողամասի կուրատոր,  կենսաբանական գիտությունների դոկտոր Ժանետա Հակոբյանը:

Նա նշեց, որ վայրի տանձենիների (Pyrus L.) ուսումնասիրությունը Բուսաբանության ինստիտուտի գիտական առաջնահերթ ուղղություններից է, քանի որ Հայաստանը Pyrus L. ցեղի հարուստ բազմազանության կենտրոնն է։ «Երևանի բուսաբանական այգում վայրի տանձենիների հավաքածուն ունի գիտական, բնապահպանական և կրթական արժեք։ Այժմ մեր  հավաքածուն ներառում է 20 տեսակ»,- ասաց  Ժանետա Հակոբյանը՝ թվելով դրանք՝ P. caucasica Fed., Pyrus browiczii Mulk., P. caucasica Fed., P. communis L., P. daralaghezii Mulk., P. elata Rubtzov, P.  fedorovii Kuth., P. georgica Kuth., P. gergerana Gladkova, P. hyrcana Fed. var. yeghegisii Akopian, P. medvedevii Rubtzov, P. megrica Gladkova, P. oxyprion Woronow, P. pseudosyriaca Gladkova, P. sosnovskyi Fed., P. syriaca Pall., P. takhtadzhianii Fed., P. tamamschjanae Fed., P. theodorovii Mulk., P. turcomanica Maleev, P. zangezura Maleev:

Հետազոտության արդյունքների հիման վրա հրապարակվել է հոդված՝ Akopian J. A. 2021. A new variety of Pyrus hyrcana Fed. (Rosaceae) from Vayots Dzor province of Armenia // Takhtajania, 7: 4-11 (in English). https://takhtajania.am. Pyrus hyrcana Fed. var. yeghegisi Akopian։

«Հոդվածը տեղադրվել է Researchgate-ում, ստացել առաջարկություններ օտարերկրյա հետազոտողների կողմից և մեջբերվել նրանց կողմից»,- ասաց Ժանետա Հակոբյանը:

Հետազոտությունն իրականացվել է BGCI/ArbNet-ի և Arnold Arboretum գործընկեր կազմակերպության (ԱՄՆ, Բոստոն) աջակցությամբ՝ «Երևանի բուսաբանական այգում Հայաստանի վայրի տանձենիների (Pyrus L.) պահպանում» ծրագրի շրջանակներում երիտասարդ գիտնականների մասնակցությամբ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
25.08.2022թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
26/12/2025

Հայ գիտնականների 2025-ը․ ֆանտաստիկ գաղափարներից մինչև տնտեսություն մտնող լուծումներ․ «Մտքի ուժը»
hy.armradio.am
23/12/2025

Տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հաշվետու գիտաժողովը
1lurer.am
21/12/2025

Գիտության ֆինանսավորման կրճատումը մեկնաբանում է «Գիտուժի» անդամը
hetq.am
17/12/2025

Առաջին անգամ պատմության մեջ տեխնոլոգիաները սպառնում են մոլորակին և մարդկությանը․ Արթուր Իշխանյան
tech.news.am
Կայքը հաճախել են
7 617 719

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:58, 15/01/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: