ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Գիտական արդյունքներ
16/10/2025
Հայկական լեռնաշխարհի 6000-ամյա վիշապաքարերի մասին գիտնականների ուսումնասիրությունը լայն արձագանք է ստացել միջազգային ասպարեզում

Հայկական լեռնաշխարհի 6000 տարվա պատմություն ունեցող վիշապաքարերի վերաբերյալ Հայաստանի գիտնականների բացահայտումների մասին հոդվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային ասպարեզում: «6000-ամյա «վիշապաքարերի» առեղծվածը լուծվել է՝ հնագետները կապ են հաստատում «ջրի հնագույն պաշտամունքի» հետ», «Հնագիտության ոլորտում մեծ հայտնագործություն․ 6000 տարվա վաղեմության «վիշապաքարերի» առեղծվածը «բացահայտվել է», «Հետազոտողները բացահայտել են Արարատ լեռան մոտ գտնվող Հայաստանի 6000 տարվա հնությամբ վիշապաքարերի գաղտնիքը», ««Վիշապ քարերը» անշուշտ ավելի հին են, քան բուրգերը․ հնագետները բացահայտում են առեղծվածը», «Նոր ուսումնասիրությունը բացահայտում է Հայաստանի հնագույն վիշապաքարերի առեղծվածը», Մեգալիթյան «վիշապաքարերը» հավանաբար եղել են հնագույն ջրի պաշտամունքի մի մասը» վերնագրերով հոդվածներ են հրապարակել G.Britain news channel-ը,  Daily Express-ը, The Jerusalem Post prepares-ը, National Geographic-ը, Greek Reporter –ը, Slate-ը, Archaeology News-ը, Archaeology Magazine-ը, Наука-ն, ZAP.aeiou-ն, Nacion-ը, Derstandard-ը, Çeviri Haber-ը։ 

Այս հրապարակումների հիմքում Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանի հեղինակային «Գուրզադյան Վ․, Բոբոխյան Ա․ 2025, Վիշապաքարերը որպես Հայկական լեռնաշխարհի պաշտամունքային նախապատմական հուշարձաններ. տվյալների վերլուծություն և մեկնություն» (Vishap stelae as cult dedicated prehistoric monuments of Armenian Highlands: data analysis and interpretation) հոդվածն է, որը հրապարակվել է սույն թվականի սեպտեմբերի 1-ին  ազդեցության բարձր գործակից ունեցող «Nature Partner Journals – Heritage Science» սկոպուսյան ամսագրում։ «Հոդվածի հեղինակների առաջ քաշած տեսակետները թույլ են տալիս ոչ միայն նորովի արժևորել վիշապ քարակոթոների տեղն ու դերը, այլև նպաստում են միայն Հայկական լեռնաշխարհի սահմաններում  արձանագրվող մշակութային այս ֆենոմենի հանրահռչակմանը և միջազգային  շրջանակներում մոնումենտալ քանդակագործության բացառիկ նմուշների հետ ծանոթացմանը»,- ասում է ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնակատար, թղթակից անդամ Պավել Ավետիսյանը։

Հոդվածում հեղինակները հաստատել են վարկածը, որ վիշապաքարերն սերտորեն կապված են եղել ջրի հնագույն պաշտամունքի հետ, քանի որ հիմնականում տեղակայված են ջրի բարձրլեռնային աղբյուրների մոտ և գտնվում են նախապատմական ոռոգման համակարգերին կից: 

Միջազգային մամուլում հոդվածի մասին հրապարակումները՝ ստորև․

  1. G.Britain news channel (Միացյալ Թագավորություն)
    Mystery of 6,000-year-old 'dragon stones' solved as archaeologistsmake link to 'ancient water cult' https://www.gbnews.com/science/archaeology-breakthrough-dragon-stones-ancient-cult
  2. Daily Express (Միացյալ Թագավորություն)
    Archaeology breakthrough as 6,000-year-old 'dragon stones' mystery 'solved' https://www.express.co.uk/news/history/2111267/dragon-stones-6000-year-mystery-vishap-stele
  3. Ancient Origins 
    The Mysterious Significance Behind Armenia's Dragon Stones Is SolvedA groundbreaking new study has finally cracked the 6,000-year-oldmystery surrounding Armenia's enigmatic dragon stones, known locallyas vishaps
    https://www.ancient-origins.net/news-history-archaeology/dragon-stones-armenia-0022457
  4. Popular Mechanics
    Archaeologists Solved the Mystery of 6,000-Year-Old Dragon Stones. TheAnswer? A Cult. https://www.popularmechanics.com/science/archaeology/a66128020/dragon-stones-cult
  5. JERUSALEM POST (Իսրայել)
    Researchers crack 6,000-year riddle of Armenia’s Dragon Stones at Mount Ararat https://www.jpost.com/archaeology/article-868219
  6. Greek Reporter (Հունաստան)
    New Study Solves the Mystery of Armenia’s Ancient Dragon Stones
    https://greekreporter.com/2025/09/17/armenia-ancient-dragon-stones-mystery-solve
  7. National Geographic (Լեհաստան)
    "Smocze kamienie" są zdecydowanie starsze od piramid. Archeolodzy na tropie zagadki
    https://www.national-geographic.pl/historia/smocze-kamienie-sa-zdecydowanie-starsze-od-piramid-archeolodzy-na-tropie-zagadki
  8. Heritage Daily (Միացյալ Թագավորություն)
    Megalith "dragon stones" were likely part of an ancient water cult https://www.heritagedaily.com/2025/09/megalith-dragon-stones-were-likely-part-of-an-ancient-water-cult/156034
  9. Slate (Ֆրանսիա)
    Ces étranges menhirs vieux de 6.000 ans seraient les vestiges d'unculte ancien, affirment les chercheurs https://www.slate.fr/sciences/etranges-menhirs-vieux-6000-ans-vichap-vestiges-culte-ancien-eau-armenie-caucase
  10. ZAP.aeiou (Պորտուգալիա)
    Os arqueólogos resolveram o mistério das pedras de dragão com 6.000 anos
    https://zap.aeiou.pt/os-arqueologos-resolveram-o-misterio-das-pedras-de-dragao-com-6-000-anos-701544
  11. Nacion (Կոստա Ռիկա)
    El hallazgo que resolvió un misterio de 6.000 años: piedras con formade dragón eran más que monumentos rituales
    https://www.nacion.com/ciencia/el-hallazgo-que-resolvio-un-misterio-de-6000-anos/VJCQO3ZXYZHXTOPTPP2LMJL44A/story
  12. Derstandard (Ավստրիա)
    Geheimnis um 6000 Jahre alte Drachensteine in Armenien gelüftet https://www.derstandard.at/story/3000000289363/geheimnis-um-6000-jahre-alte-drachensteine-in-armenien-gelueftet?ref=rss
  13. Çeviri Haber (Թուրքիա)
    Ermenistan’ın gizemli "Dragon Stones", eski bir su kültünün kanıtına işaret edebilir, yeni çalışma buluyor https://cevirihaber.com.tr/20250924/ermenistanin-gizemli-dragon-stones-eski-bir-su-kultunun-kanitina-isaret-edebilir-yeni-calisma-buluyor
  14. Archaeology News (ԱՄՆ)
    Mystery of Armenia’s 6,000-year-old dragon stones solved
    https://archaeologymag.com/2025/09/mystery-of-armenia-s-dragon-stones-solved
  15. Archaeology Magazine (ԱՄՆ)
    Researchers Solve Mystery of Armenia's "Dragon Stones" https://archaeology.org/news/2025/09/22/researchers-solve-mystery-of-armenias-dragon-stones
  16. Наука (Ռուսաստանի Դաշնություն)
    Загадку древних «драконьих камней» в Армении разгадали археологи https://naukatv.ru/news/zagadku_drevnikh_drakonikh_kamnej_v_armenii_razgadali_arkheologi


ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
15.10.2025թ․


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Տեղահանություն և հիշողություն. Արցախի շարունակական ճգնաժամը բանավոր պատմություններում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 16-ին, ժ. 10.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ում տեղի կունենա «Կենսատեխնոլոգիայի զարգացման 15 տարի. նվաճումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
19/10/2025

Գիտության շաբաթին կմասնակցի մոտ 400 կրթական հաստատություն. լավագույնները կստանան համակարգիչ
1lurer.am
18/09/2025

Крепости под гладью Севана?
golosarmenii.am
16/09/2025

Փոշու արագ եռակալման եզակի սարք
1lurer.am
01/09/2025

От человека разумного к человеку покорному?
golosarmenii.am
Կայքը հաճախել են
7 491 875

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:30, 16/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: