ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Գիտական խորհուրդ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Գիտական արդյունքներ
03/10/2025
Նոր աշխատություն՝ Կուր-Արաքսյան մշակույթի ավարտի և Միջին բրոնզեդարյան շրջանի սկզբի ուսումնասիրության արդյունքների մասին

Բելգիայում լույս է տեսել «Բադալյան Ռ., Պերելյո Բ. (խմբ.), Կուր-Արաքսյան ֆենոմենի ավարտը․ Հարավային Կովկասում Վաղ բրոնզից Միջին բրոնզին անցման ժամանակագրական և մշակութային ասպեկտները, Արաքս III․ Կովկասյան տարածաշրջանի և հարակից շրջանների հնագիտության ու պատմության ուսումնասիրություններ, Բրեփոլս, Տյորնհաութ 2024» («Badalyan R., Perello B. (ed.), The End of Kura-Araxes Phenomenon: The Chrono-Cultural Aspect of the EB/MB Transition in the South Caucasus, Araxes III. Studies in the Archaeology and History of the Caucasus Area and Adjacent Regions, Brepols, Turnhout, 2024») թեմատիկ ժողովածուն: Այն արդյունք է 2021թ. դեկտեմբերի 2-3-ը տեղի ունեցած հեռահար միջազգային գիտաժողովի, որին մասնակցեցին մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Մավրիկիոսի Հանրապետությունից, Ավստրալիայից: Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (Ռուբեն Բադալյան) և Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Centre national de la recherche scientifique, Բերենժե Պերելլո)  համատեղ ջանքերով՝ «Արևմտյան և Կենտրոնական Ասիայի հնագիտական հետազոտությունների ասոցիացիայի»(ARWA) հովանու ներքո: Հայկական կողմի որոշ հետազոտություններն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված «Հայկական լեռնաշխարհում վաղ պետական կազմավորումների ձևավորման մշակութային և ժամանակագրական ասպեկտները» և «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գիտական թեմաների շրջանակներում։ 

Ժողովածուն անդրադառնում է Կուր-Արաքսյան մշակույթի ավարտին և Միջին բրոնզեդարյան շրջանի սկզբին։ Այս շրջանը, որն ընդգրկում է մ.թ.ա. մոտ 2600–2000թթ., բնորոշվում է տարածաշրջանում հազարամյակներ շարունակ գոյություն ունեցած ավանդույթների աստիճանական անհետացմամբ։ Հետազոտողների նորարարական մոտեցումները տարածաշրջանի մի շարք հուշարձանների մշակութային պատկանելիության ու ժամանակագրության ուսումնասիրությունների նկատմամբ հնարավորություն են տալիս առավել ճշգրիտ հասկանալ Վաղ և Միջին բրոնզեդարյան դարաշրջանների միջև տեղի ունեցած փոփոխություններն ու շարունակականությունը։ 

Հնագիտական հայտնագործությունները վկայում են նաև հին բնակավայրերի լքման պատճառների, հասարակության մեջ աճող անհավասարությունների մասին վկայող թաղման հարուստ համալիրների ձևավորման, ինչպես նաև ավելի շարժուն կենսակերպի անցման մասին, ինչը նույնպես քննվում է ժողովածուի հոդվածներում: 

Ժողովածուն առաջին անգամ ներկայացնում է վերջերս պեղված հուշարձանների նյութեր, միջմասնագիտական տարատեսակ հետազոտությունների արդյունքներ, մասնավորապես, տասնյակ նոր ռադիոածխածնային տարեթվեր:

Ժողովածուն հրատարակել և տարածում է Բելգիայի «Brepols» հումանիտար գիտությունների ոլորտի միջազգային ակադեմիական հրատարակչությունը, որը  հատուկ շեշտադրում ունի պատմության, հնագիտության, արվեստի պատմության, լեզվի և գրականության վրա։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
03․10․2025թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
09/09/2026

ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ
aravot.am
08/09/2026

Ընդունվում են 2026թ․ չորրորդ եռամսյակի հայտերը՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքները որպես այդպիսին որակելու նպատակով
hesc.am
08/09/2026

Ինքնության պահպանություն՝ երաժշտության միջոցով
1lurer.am
03/09/2026

«Չնայած և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում հայագիտության ու վրացագիտության ոլորտներում հսկայական գործ է արվել, սակայն ներկայիս աշխարհում զգալիորեն ավելացել են նաև հակագիտական դրսևորումներն այս ոլորտներում»
aravot.am
Կայքը հաճախել են
8 304 301

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  19:01, 18/09/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Գիտական խորհուրդ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Միջազգային համագործակցություն - Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները - Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: