ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ազիզյան Ռուբեն Իլյիչի
Բժշկ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Գիտական արդյունքներ
07/02/2025
ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակվել է նոր մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս վերահսկելի կերպով տեղափոխել կոդավորված քվանտային տեղեկույթը քվանտային ինտերնետով

ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ՖՀԻ) մշակվել է Հոնգ-Օու-Մանդելի (ՀՕՄ) ինտերֆերենցի իրականացման նոր մեխանիզմ տարբեր ալիքի երկարության երկու անկախ ֆոտոնների համար։ Այն հիմնված է պարամետրիկ փոխազդեցության վրա։ Մեխանիզմը հնարավորություն է տալիս վերահսկելի կերպով տեղափոխել կոդավորված քվանտային տեղեկույթը հիբրիդային ցանցով, ինչպիսին է քվանտային ինտերնետը, որտեղ տարբեր նյութական հանգույցները գործում են տարբեր ռեզոնանսային հաճախություններով՝ ապահովելով պաշտպանվածությունը դեկոհերենտությունից: ՀՕՄ երևույթն անկախ է ֆոտոնների բևեռացումից, ինչի շնորհիվ առաջարկվող մոդելը ճկուն է հիբրիդային քվանտային ցանցերում օգտագործելու համար։ Աշխատանքի գիտական ղեկավարն է ՀՀ ԳԱԱ ՖՀԻ «Տեսական ֆիզիկայի» լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Յուրի Մալաքյանը։

Քվանտային ինտերնետը կապի ցանց է, որը թույլ է տալիս փոխանակել քվանտային ինֆորմացիան ցանցի հանգույցների միջև ՝ հիմնված քվանտային ֆիզիկայի օրենքների վրա: Այն ապահովում է աննախադեպ հնարավորություններ, որոնք ակնհայտորեն անհնար են միայն դասական տեղեկատվության օգտագործմամբ՝ ներառյալ բացարձակ անվտանգ հաղորդակցությունը, հաղորդակցության միջոցների էքսպոնենցիալ խնայողությունները, սենսորային ցանցերը: Քվանտային ինտերնետի իրականացման հիմնական խնդիրները դեռևս լուծված չեն: Քվանտային ցանցերում հաղորդակցությունն իրականացվում է ֆոտոնների միջոցով, որոնք գտնվում են որոշակի կոհերենտ վիճակներում՝քուբիթներում, որտեղ գրանցված է քվանտային ինֆորմացիան: Երկրամերձ ցանցերում ֆոտոնները տարածվում են ալիքատարներով, որոնց հիմնական թերությունը դեկոհերենտությունն է, ինչը քայքայում է ֆոտոնների կոհերենտ վիճակը և, հետևաբար, աղավաղում հաղորդվող ինֆորմացիան: Դեկոհերենտության նկատմամբ առավել կայուն վիճակները ֆոտոնի ժամանակային քուբիթներն են: Մյուս կողմից, քվանտային ինտերնետի հանգույցները, որտեղ գրանցվում, ձևափոխվում և վերարտադրվում է քվանտային ինֆորմացիան, պատրաստված են տարբեր նյութերից և աշխատում են տարբեր հաճախականությունների վրա: Հետևաբար, հանգույցից հանգույց տարածվելիս ֆոտոնի հաճախականությունը համապատասխան ձևով պիտի փոխակերպվի, և անհրաժեշտ է, որ այդ ընթացքում ֆոտոնի ժամանակային քուբիթը պահպանի իր տեսքը՝ դրանով պահպանելով հաղորդվող ինֆորմացիան: 

«Մեր աշխատանքում առաջին անգամ տեսականորեն մշակվել է նոր մեխանիզմ՝ հիմնված հայտնի Հոնգ-Օու-Մանդելի (ՀՕՄ) ինտերֆերենցի վրա, որը թույլ է տալիս վերահսկելի կերպով տեղափոխել ինֆորմացիան քվանտային հիբրիդային ցանցով, ինչպիսին է քվանտային ինտերնետը: Մշակված մոդելը կարող է ծառայել որպես անհրաժեշտ շինանյութ ապագա քվանտային ցանցերի ստեղծման համար, որոնք հիմնված են քվանտային հիշողության տարասեռ կառուցվածքների վրա: Այս կառույցները ֆունկցիոնալ կերպով միավորում են տարբեր ռեզոնանսային հաճախականություններով աշխատող նյութական միավորները մեկ հիբրիդային ցանցի մեջ»,- ասաց Յուրի Մալաքյանը։

Աշխատանքն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ՝ 20TTAT-QTc004 հետազոտական ծրագրի շրջանակներում: 

Արդյունքները տպագրված են «Physical Review» ամսագրում։ Ըստ Յուրի Մալաքյանի՝ գիտական աշխատանքը լայն արձագանք է գտել միջազգային գիտական հանրության կողմից, հիմնականում քվանտային ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07.02․2025թ․


Ազդեր








2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2025» 15-րդ միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան)

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը կազմակերպում է «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի խնդիրներ» IX միջազգային գիտաժողովը (Ծաղկաձոր, Հայաստան)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
22/07/2025

Անտառների հետազոտություն և քարտեզագրում՝ նորաբաց լաբորատորիայում
1lurer.am
20/07/2025

Միջազգային գիտական դպրոց՝ խթանելու մաթեմատիկական հետազոտությունները
1lurer.am
19/07/2025

Սթրեսից դեպի կայունություն՝ նյարդահոգելեզվաբանի հետ
1lurer.am
11/07/2025

Կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են
1lurer.am
Կայքը հաճախել են
7 396 494

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:51, 28/07/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: