ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Եվա Մելիքյան

«Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառու

ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Եվա Մելիքյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման» մրցույթի շահառու՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ հոդվածի տպագրության համար։

Նա ներկայացրել է «Essential L-Amino Acid-Functionalized Graphene Oxide for Liquid Crystalline Phase Formation» հոդվածը, որը տպագրվել է «Materials Science and Engineering B» ամսագրում։ Հոդվածի հեղինակներն են ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի «Հեղուկ բյուրեղային նանոհամակարգեր» գիտական խմբի ղեկավար Հերմինե Ղարագուլյանը, ինստիտուտի գիտաշխատողներ Վարդան Հայրապետյանը, Խաչատուր Կիրակոսյանը, ինստիտուտի Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնի ղեկավար Մկրտիչ Երանոսյանը և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի Ֆոտոնիկայի և 2D նյութերի կենտրոնի առաջատար գիտաշխատող Դավիթ Ղազարյանը։

Եվա Մելիքյանի հետ զրուցել ենք հետազոտության մանրամասների և գիտական հետաքրքրությունների մասին։ 

Ո՞րն է աշխատանքի գիտական նորույթը։ 

- Մեր խմբի կողմից առաջին անգամ ուսումնասիրվել է ամինաթթուներով ֆունկցիոնալացված գրաֆենի օքսիդի հեղուկ բյուրեղային (ԳՕՀԲ) փուլը։ Հետազոտության հիմնական խնդիրը 2D նյութերի (գրաֆենային ընտանիք, դիքալկոգենիդներ) հեղուկ բյուրեղային փուլի ստացումն է։ Գրաֆենային նյութերի հեղուկ բյուրեղային փուլն ունի առավելություն գրաֆենային նյութերի նկատմամբ՝ կառուցվածքային դասավորվածություն, օպտիկական անիզոտրոպություն, առաձգականություն, էլեկտրաօպտիկական, ոչ գծային օպտիկական հատկություններ, ինչպես նաև զգայունությունն էլեկտրական և մագնիսական դաշտերի, լույսի, ճնշման և ջերմաստիճանի նկատմամբ, որոնք բարելավման լրացուցիչ հնարավորություններ են տալիս։ 
Կոլոիդալ 2D նյութերը, որոնք հիմնված են գրաֆենի և նրա մոդիֆիկացիաների վրա, մեծ հետաքրքրություն են առաջացնում հեղուկ բյուրեղների փուլեր ձևավորելիս։ Այս փուլերը թույլ են տալիս վերահսկել կոլոիդային մասնիկների կողմնորոշումային կարգը՝ բացելով անիզոտրոպ հատկություններով մոդիֆիկացված գրաֆենի համար արդյունավետ մշակման նոր ուղիներ։ Մեր աշխատանքում ներկայացրել ենք գրաֆենի օքսիդի ամինաթթուներով ֆունկցիոնալացման առանձնահատկությունները, ինչպես նաև դրա հեղուկ բյուրեղային փուլը և կողմնորոշման վարքն արտաքին մագնիսական դաշտում։ Մենք ուսումնասիրել ենք pH-ի ազդեցությունը ԳՕՀԲ-ի վրա՝ ցույց տալով դրա pH-ից կախված վարքը գրաֆենի օքսիդի ամինաթթուների համար։ Բացի այդ, մենք դիտարկում ենք գրաֆենի օքսիդի տարբեր մորֆոլոգիական փոփոխություններն ամինաթթուների ֆունկցիոնալ խմբերի առկայության պատճառով, մասնավորապես L-ցիստեինի դիմերիզացումը գրաֆենի օքսիդի թաղանթի վրա։ Մենք հավատում ենք, որ մեր հետազոտությունները կարող են նոր հնարավորություններ բացել կենսանանոտեխնոլոգիաներում կիրառությունների համար՝ հեղուկ բյուրեղների ինքնակազմակերպման և վերալարման հատկությունների և գրաֆենի օքսիդի հիանալի ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ։ Ժամանակակից գիտատեխնոլոգիական զարգացման դինամիկան ենթադրում է, որ գրաֆենի նման նյութերի հետազոտությունները կշարունակեն առաջնահերթություն լինել գիտական հանրության համար։

Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ նյութերը, որտե՞ղ են կիրառվում։

- Հեղուկ բյուրեղները գրավիչ են գիտնականների համար։ Այս նյութերը կարողանում են լուսային փունջը բաժանել երկու առանձին ճառագայթների։ Դրանք առանցքային դեր են խաղում տարբեր կենսաբանական գործընթացներում։ Բջջային թաղանթների և ԴՆԹ-ի աշխատանքը, նյարդային ազդակների փոխանցումը, մկանային ֆունկցիան․․․այս բոլոր գործընթացները տեղի են ունենում հեղուկ բյուրեղային փուլում: Որոշ կենդանի օրգանիզմների անսովոր գույները և նմանակելու ու փոխակերպվելու ունակությունը բացատրվում են նաև դրանց ծածկույթների հեղուկ բյուրեղային կառուցվածքով: Իսկ գրաֆենի օքսիդը կիրառվում է էլեկտրոնիկայում, բժշկության մեջ, ջրերի մաքրման համար և նանոկոմպոզիտներում։ Այն կարևոր է տարբեր քիմիական նյութերի հետ փոխազդելու ունակության շնորհիվ:

Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը։

- Մասնագիտությունս ընտրել եմ գիտակից տարիքում։ Տարված էի բարդ համակարգերի ուսումնասիրությամբ։ Այդ հետաքրքրությունը դարձավ շարժառիթ ընտրելու Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնը։ Գիտական ուղին շարունակելու համար ընդունվեցի ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։ Ամենաշատն իմ աշխատանքում սիրում եմ գտնել տարբեր ուղիներ առայժմ չբացատրված երևույթները բացատրելու համար։ 

Հետազոտական ի՞նչ ուղղություն եք այժմ զարգացնում։

- Մեր թիմը մասնագիտացած է տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ երկչափ նյութերի սինթեզի և դրանց հեղուկ բյուրեղային փուլերի ստացման ուղղությամբ: Մենք զբաղվում ենք վերջիններիս հենքի վրա հիբրիդային և հետերոկառուցվածքային համակարգերի ստեղծմամբ։ Հիմնական մարտահրավերներից է այս համակարգերի ղեկավարումն արտաքին դաշտերով և դրանց ներուժի բացահայտումը ժամանակակից տեխնոլոգիաներում կիրառելու համար:

Արդյոք արդարացվել են Ձեր սպասելիքները գիտության մեջ։ 

- Մեծամասամբ՝ այո, սակայն եղել են նաև անակնկալներ։ Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնն ընտրելով՝ պատկերացնում էի, որ իմ աշխատանքը հիմնված կլինի լաբորատոր փորձերի և հետազոտությունների վրա: Եվ դա իսկապես այդպես է․ իմ առօրյան հագեցած է փորձարարական աշխատանքներով։ Սակայն բոլոր փորձերը չէ, որ հաջողություն են ունենում։ Ձախողումը գիտական աշխատանքի անբաժանելի մասն է: Այսպիսի իրավիճակներում կարևոր է չհանձնվել և շարունակել փնտրել նոր մոտեցումներ: 

Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդների գիտությամբ զբաղվելու հնարավորությունները։ Ի՞նչ մոտիվացիա ունեն նրանք։

- Ներկայում այդ հնարավորություններն ավելի լայն են․ միջազգային և տեղական դրամաշնորհային մրցույթներ, կրթաթոշակներ: Երիտասարդներն այսօր ունեն հնարավորություն ներկայացնելու իրենց աշխատանքը միջազգային գիտաժողովներում։ Երիտասարդ գիտնականները մոտիվացված են ձեռք բերել նոր գիտելիքներ և լուծել ժամանակակից խնդիրներ: Շատերին գրավում է այն հեռանկարը, որ իրենց աշխատանքը կարող է ունենալ կիրառական արժեք և նպաստել հասարակության կյանքի բարելավմանը։ 

Մոնիկա Երիցյան


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 14-ին ժամը 15.00-ին նախագահության նիստերի դահլիճում «Արտասահմանյան երկրների մասնագետների կողմից գիտական զեկույցներ» շրջանակներում զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Մաքս-Պլանկի Ֆիզիկայի ինստիտուտի MAGIC խմբի ղեկավար Ռազմիկ Միրզոյանը «Գամմա Ճառագայթները որպես տիեզերքի ամենաբարձր էներգիաների սուրհանդակներ» զեկուցմամբ

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 7-8-ը ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի կունենա «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողով

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 125 508

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  19:27, 14/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: