ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Տարոն Դանիելյան

«Գրախոսման խիստ փուլը նպաստում է “Scopus”, “WOS” գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականների հոդվածների որակի բարձրացմանը»

Տարոն Դանիելյանը Վանաձորի պետական համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ է, բ.գ.թ.։ Օրերս "Scopus" համակարգում ընդգրկված "Вестник Московского университета" գրախոսվող պարբերականում հրապարակվել է նրա "Деятельность цензора С. Мелик-Меграбова в Кавказском цензурном комитете (1872–1890 гг.)" հոդվածը [1]։ Նշված գիտատեղեկատվական շտեմարանում սա Տարոն Դանիելյանի արդեն հինգերորդ հոդվածն է [2], որոնցից 3-ն ընդգրկված են նաև "Web of Science" համակարգում [3]։ Հոդվածների հետազոտական նյութի ընտրությունը հեղինակը կապում է դոկտորական ատենախոսության թեմայի հետ՝ «Գովազդը թիֆլիսահայ պարբերական մամուլում 1846-1918 թթ.»։ Այն հաստատվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Գիտական խորհրդատվություն անցնում է նույն ֆակուլտետի Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնում։ Խոստովանում է, որ ի սկզբանե չի մտածել դոկտորական ատենախոսություն գրելու մասին: Թեկնածուական ատենախոսության թեման հայաստանյան ռադիոյի արդի փուլին է վերաբերել և 10 տարի առաջ գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկել է մեդիայի, լրագրության և հաղորդակցության արդի ժամանակաշրջանը:

- Սակայն, ինչպես ասում են, երբեք մի՛ ասա երբեք: Երբ Վանաձորի պետական համալսարանում ինձ առաջարկվեց պարապել «Գովազդը ԶՀՄ-ներում» դասընթացը, առարկայի ուսումնամեթոդական փաթեթը մշակելիս հասկացա, որ հայկական գովազդի զարգացման պատմությունը՝ նրա ակունքները և գրեթե մինչև 2000-ակաների զարգացման ընթացքը, ընդհանրապես ուսումնասիրված չէ: Որոշեցի սկսել թիֆլիսահայ պարբերական մամուլի գովազդից և այսօր թեմային վերաբերող մոտ 40 հոդված և թեզիս ունեմ [4]: Անցյալ տարի դիմեցի ԵՊՀ՝ «Գովազդը թիֆլիսահայ պարբերական մամուլում 1846-1918 թթ.» դոկտորական ատենախոսության թեման հաստատելու համար, և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտական խորհուրդն այս թեման հաստատեց: 

- Որո՞նք են ուսումնասիրության ընթացքում Ձեր առջև դրված խնդիրները։

- Խնդիրները շատ են: Յուրաքանչյուր նոր թեմա ուսումնասիրելու ժամանակ զգում եմ, որ  բավական շատ անելիք կա, քանի որ 19-20-րդ դարերի գովազդը հայ իրականության մեջ երբեք ուսումնասիրված չի եղել [5]: Բացի դրանից՝ անհրաժեշտ է դառնում վերանայել արևելահայ պարբերական մամուլի պատմությունը, որը բավական լավ է ուսումնասիրված մեր մեծերի կողմից (Մարգո Մխիթարյան, Լիդա Գևորգյան, Լենդրուշ Ալոյան), սակայն այդ ուսումնասիրությունները համակարգային հարացույցի տեսանկյունից չեն դիտարկվել: Մասնավորապես գովազդի պատմությունն ուսումնասիրելիս հնարավոր չէ անտեսել տվյալ ժամանակաշրջանում Կովկասի փոխարքայության շուկայում առկա ռուսալեզու, վրացերեն և այլ լեզուներով հրատարակվող մամուլը: Սա նույնպես խնդիր է, որը պետք է հաշվի առնել, ուսումնասիրել: Ի վերջո, անհրաժեշտ է դիտարկել հայ մամուլն ու գովազդը Ռուսական կայսրության պարբերական մամուլի և գովազդի համակարգի տիրույթում, քանի որ այն, ունենալով որոշակի չափով ինքնավարություն, այնուամենայնիվ, կայսերական տեղեկատվական-հաղորդակցական համակարգի տարրերից մեկն էր:

- Ի՞նչ հիմնական ուղղությունով եք տանում գիտական հետազոտությունը։ 

- Աշխատանքի ընթացքում բավականին մեծ թվով արխիվային նյութեր եմ դրել շրջանառության մեջ, որոնք մեզ հասանելի են եղել Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվների, Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի, Ռուսաստանի պետական պատմական արխիվի, Սանկտ Պետերբուրգի կենտրոնական պետական պատմական և Ռուսաստանի Դաշնության պետական արխիվների ֆոնդերից: Արխիվային փաստաթղթերը նոր լույս են սփռում պարբերական մամուլի զարգացման մի շարք իրողությունների վրա: Ուսումնասիրում եմ թիֆլիսահայ պարբերական մամուլի գովազդի տեսակները, ձևերը և ձևաչափերը: Փորձում եմ զուգահեռաբար համեմատություն անցկացնել նույն ժամանակաշրջանում նույն շուկայում լույս տեսնող օտարալեզու մամուլի գովազդի հետ: 

- Ձեր գիտական արդյունքները նորարարակա՞ն են։

- Կարծում եմ՝ տվյալ թեմայի ուսումնասիրության արդյունքները նոր են, ինչն ամենակարևորն է, արդիական են, իսկ աշխատանքը վերլուծական է… Գիտական տարբեր մեթոդների միջոցով փորձում եմ ներկայացնել մոտ 100-200 տարվա առաջվա գովազդային գործունեության պատմությունը հայ իրականության մեջ: 

- Թեմայի վերաբերյալ կա՞ն մինչ Ձեզ կատարված ուսումնասիրություններ հայ հեղինակներից կողմից:

- 19-20-րդ դարերի հայկական գովազդի մասին ոչ մի ուսումնասիրություն չկա: Գովազդի արդի ժամանակաշրջանի հետ կապված ուսումնասիրություններ կան, բայց դրանց քանակը ևս քիչ է… Զարմանալի է, որ գովազդի «առատության» դարաշրջանում այն մեզանում քիչ է գիտականորեն իմաստավորվում: 

- Միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների ամսագրերում կա՞ն թեմային մոտ այնպիսի հրապարակումներ, որոնց հղում եք անում։  

- Աշխատում եմ անպայման ծանոթանալ արտասահմանյան փորձին: Հայտնի է, որ գովազդն արևմտյան (ավելի ստույգ՝ ամերիկյան) ֆենոմեն է, և բնական է, որ արևմտյան գիտական ամսագրերում գովազդագիտության տեսական միտքն ավելի զարգացած է: Դրան զուգահեռ անհրաժեշտ են նաև ռուսաստանյան ուսումնասիրությունները, քանի որ Թիֆլիսը տվյալ ժամանակաշրջանում Ռուսական կայսրության մի մեծ տարածաշրջանի կենտրոն էր:  

- Ի՞նչ կարծիք կարող եք հայտնել "Scopus", "WOS" գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականների հոդվածների ուսումնասիրության վերաբերյալ:

- Դրանք բավականին խիտ և հարուստ ուսումնասիրություններ են: Այստեղ հանդիպում են նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, նոր հայացակարգեր… Կարծում եմ՝ գրախոսման խիստ փուլը, որն անցնում են գիտնականները, նպաստում է նշված գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականների հոդվածների որակի բարձրացմանը: 

- Ինչը խթան հանդիսացավ, որ 2021թ․-ից սկսեք հոդվածները հրապարակման ուղարկել արտերկրի գրախոսվող ամսագրերին։

- "Scopus" շտեմարանում ընդգրկված հանդեսում աշխատանքներս տպագրելու ցանկություն միշտ եմ ունեցել, բայց ինչ-որ ներքին բարդույթ կար, որ գուցե հոդվածս ուղարկելուց հետո մերժվեմ: Մտածում էի հայագիտական թեմաները հայկական աշխարհի սահմաններից դուրս չեն հետաքրքրի: Սակայն իրականությունն այլ էր: Առաջին երկու հոդվածներիս արձագանքը դրական էր. ստացա դրական գրախոսականներ և հասկացա, որ բարդույթները և անհիմն կասկածները պետք է թողնել մի կողմ ու շարժվել առաջ: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ Հայաստանի սահմաններից դուրս տեղեկանան մեր ուսումնասիրությունների մասին: Նկատենք, որ հումանիտար և սոցիալական գիտությունների որոշ թեմաներ այսօր համաշխարհային տեղեկատվական պատերազմի (օրինակ, հայագիտություն և հակահայագիտություն) մի մասն են կազմում, և այդ առումով հայաստանիցներիս կողմից միջազգային գիտական ցանցին միանալը պարզապես անհրաժեշտություն է:

- "Scopus"-ի` Ձեր էջում նկատեցի նաև համահեղինակություն Նատալիա Նիկոնովայի հետ։ Ինչպե՞ս եք սկսել համագործակցությունը և համատեղ ի՞նչ աշխատանքներ եք նախատեսում հաջորդիվ։

- Նատալյա Նիկոնովան Տոմսկի պետական համալսարանի ռոմանագերմանական և դասական բանասիրության ամբիոնի վարիչն է, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Ծանոթացել ենք գիտաժողովի ժամանակ: Ես ներկայացնում էի «Ռուս լրագրությունը և պարբերական մամուլը թիֆլիսահայ լրագրության ընկալմամբ» թեմայով զեկուցումը, որը հետագայում տպագրվեց նաև "Имагология и компаративистика" [6] հանդեսում ("Scopus" և "WOS"): Թեման հետաքրքրեց Ն. Նիկոնովային, և նա առաջարկեց միասին ուսումնասիրել Թիֆլիսի ռուսական մամուլում տպագրված թարգմանական գրականության գաղափարական և պատկերաբանական մոտեցումները: Այսօր արդեն մեկ հոդված տպագրված է [7], մյուսն անցել է գրախոսման փուլը և կտպագրվի օգոստոս ամսին: Ապագայում որոշել ենք աշխատանքը շարունակել մի քանի այլ ուղղություններով: 

- Նախատեսո՞ւմ եք ընթացիկ տարում դիմել  գիտահետազոտական ուղղվածության որևէ մրցույթի, օրինակ, ինչպիսիք ՀՀ Գիտության կոմիտեն է հայտարարում։ 

- Այո՛, նախատեսում եմ: 

- Դուք նաև լրագրող եք, և ինձ հետաքրքրում է Ձեր կարծիքը նաև որպես լրագրողի՝ նկատո՞ւմ եք արդյոք գիտական լրագրության ակտիվություն։

- Գիտական լրագրության ակտիվություն չեմ նկատում, բայց շարժ կա [8]: Զարմանալի է, որ լրատվամիջոցների մի մասը արտատպում է արտասահմանյան պարբերականներից գիտական տարբեր հետազոտությունների արդյունքներ, սակայն տեղական ուսումնասիրությունները նորության նյութ չեն դառնում: Կարծում եմ, դրա մեջ գիտնականների մեղքն էլ կա, քանի որ շատերս չենք սիրում հանրայնացնել մեր աշխատանքը և այն չենք դարձնում տեղեկույթի՝ լուրի, օբյեկտ: 

Հղումներ

  1. Даниелян Т.Р., Деятельность цензора С. Мелик-Меграбова в Кавказском цензурном комитете (1872–1890 гг.), "Вестник Моск. ун-та, серия 10, Журналистика", 2023, № 1, с. 164–187,  doi: 10.30547/vestnik.-journ.1.2023.164187․
  2. Դանիելյան Տ․Ռ․, հոդվածների ցանկը "Scopus" համակարգում՝ https://www.scopus.com/authid-/TaronDanielyan
  3. Դանիելյան Տ․Ռ․, հոդվածների ցանկը "Web of Science" համակարգում՝ https://www.webofscience.com/wos/author/record/38573478․
  4. Даниелян Т.Р., Газета "Кавказские объявления" в истории тифлисской прессы, "Вестник Новосибирского государственного университета, серия: История, филология", 2021, https://doi.org/10-.25205/1818-7919-2021-20-6-9-18.
  5. Даниелян Т.Р., Особенности развития рекламы армянской книги в Тифлисе (1801–1865 гг.), "Текст. Книга. Книгоиздание", 2022, № 28, с. 92–109, doi: 10.17223/23062061/28/6.
  6. Даниелян Т.Р., Русская и русскоязычная журналистика в восприятии армянской прессы Тифлиса (1865-1918 гг.), "Имагология и компаративистика", 2021, №15, с. 248-263, doi: 10.17223/24099554/15/15. 
  7. Никонова Н.Е., Даниелян Т.Р., Переводная художественная литература как имагологический и идеологический инструмент: по материалам периодического издания «Кавказ» (1846–1884 гг.), "Вестник Томского государственного университета, филология", 2022, № 79, с. 240–261, http://journals.tsu.ru/philo-logy/&journal_page=archive&id=2259&article_id=51051.
  8. "Scimago"-ն ընդգրկում է սկսած 1996 թ.-ից “Scopus” տվյալների բազայում թվարկված ամսագրերի արխիվը: Հղումով լրագրությանն անդրադարձող պարբերականներն են՝ https://www.scimagojr.com/journal-search.php?q=journalism․ 


Հերմինե Օհանյան


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 113 714

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:00, 04/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: