ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Վարդուհի Բալոյան

«Օտարալեզու բնօրինակ աղբյուրից օգտվելու ունակությունը մեծացնում է անկախ բացահայտումներ անելու հավանականությունը»

Վարդուհի Բալոյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ գրականության բաժնի հայցորդ է։ Իրականացնում է հետազոտություն «Անգլիական մանկագրությունը մինչխորհրդային շրջանի հայերեն թարգմանություններում» թեմայով։ Ուսումնասիրության արդյունքները [1] հրապարակում է հայերեն և անգլերեն լեզուներով։ Գտնում է, որ ցանկացած թարգմանության պետք է նայել ժամանակաշրջանի և աշխարհագրական տարածքի համատեքստում։

- Ժամանակն ունի իր թարգմանական ռազմավարությունը՝ և՛ լեզվական, և՛ աշխարհագրական։ Օրինակ՝ 18-19-րդ դարերում հնդկահայ գաղութում անգլալեզու գործերը թարգմանվել են գերազանցապես բնօրինակից, Մխիթարյանների կողմից (Եվրոպայում)՝ հիմնականում ֆրանսերենով միջնորդավորված, իսկ Ռուսական կայսրության տարածքում՝ ռուսերենով և այլ միջնորդ լեզուներով։ Անգլալեզու նյութի [2] ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մի կողմից կա մեծածավալ թարգմանական գրականություն հայկական տարբեր գաղթօջախներում, և մյուս կողմից, անգլերենի միջոցով թարգմանված համաշխարհային մանկագրական գործերը հնարավորություն են տալիս ավելի համապարփակ ուսումնասիրել ժամանակաշրջանի մանկապատանեկան գրականության զարգացումները և դրանց ազդեցությունը նոր մանկագրության ստեղծման, լեզվի զարգացման և լեզվամտածողության ձևավորման վրա։

- Ուսումնասիրության ընթացքում ի՞նչ աղբյուրներից եք օգտվել։

- Օգտվել եմ 19-20-րդ դարերի հայկական և եվրոպական պարբերականներից, հրատարակիչների հոդվածներից, ճանապարհորդների և լրագրողների անգլերեն, ֆրանսերեն կամ ռուսերեն աղբյուրներից։ 

- Որքանո՞վ է կարևոր գիտնականի համար օտար լեզուների իմացությունը ուսումնասիրության ընթացքում բնօրինակ գիտական տեքստերի մշակման ընթացքում:

- Առաջին մասնագիտությամբ անգլերենի մասնագետ եմ, տիրապետում եմ նաև ռուսերենին, ինչպես նաև ունեմ բավարար գիտելիքներ ֆրանսերենից՝ այդ լեզվով ևս մասնագիտական աղբյուրներից օգտվելու համար։ Գիտնականի համար օտար լեզուների իմացությունը խիստ կարևոր է. բնօրինակ աղբյուրից սեփական փորձով և առաջին ձեռքից օգտվելու հնարավորությունը մեծացնում է արժեքավոր վերլուծություններ և անկախ բացահայտումներ անելու հավանականությունը։ Զուգահեռ, ինձ օգնում է դասական հայերենի և արևմտահայերենի [4] որոշ իմացությունը․ իմ ուսումնասիրության թեման ընդգրկող ժամանակաշրջանում թարգմանական նյութերը գրվել են հայերենի տարբեր լեզվավիճակներով և ոչ միօրինակ ուղղագրությամբ։

- Վերջերս հրապարակվել է Ձեր "Translations of English Children’s Literature in the Armenian Periodicals in India" [5] հոդվածը․ ո՞րն է նորույթը։

- Որոշակի տեղեկությամբ ամփոփել եմ անգլիական մանկական գրականության հայտնի գործերի վաղ շրջանի հայերեն թարգմանություններին վերաբերող նյութը։ Ուսումնասիրել եմ, թե աշխարհաքաղաքական զարգացումները և գրական ուղղություններն ինչպես են ազդել թարգմանական գործերի, հեղինակների և փոխադրական նյութի ընտրության վրա։ Դիտարկել եմ անգլիական թարգմանական գրականությունը որպես հայ մանկական գրականության զարգացման բաղկացուցիչ մաս տվյալ ժամանակաշրջանի համար։ Ընդհանրապես, թարգմանական մանկագրությունը զգալի նպաստ է ունեցել իր ժամանակի մանկագրության զարգացման գործում։ Թեև պարբերականները բավականաչափ ուսումնասիրվել էին, սակայն երեխաների ընթերցանության նպատակով արված թարգմանություններին, դրանց լեզվական խնդիրներին և քաղաքականությանը հիմնավոր անդրադարձ չէր արվել, բացառությամբ առանձին հոդվածների։ Ընդ որում, կատարված փորձերը լայն հանրայնացում չէին ստացել։

- Ի՞նչ կարծիք կարող եք հայտնել "Scopus" [6], "Web of science" [7] գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականների հոդվածների ուսումնասիրության վերաբերյալ: 

- Եթե դիտարկենք որպես համաշխարհային շտեմարան [8], որտեղ ընդգրկված աշխատանքները որոշակի որակի և հավաստիության երաշխիք ունեն, ապա հատկապես հայագիտական հարցերի ուսումնասիրության առումով կարևոր եմ համարում։ Իսկ հրապարակումներ ունենալու տեսանկյունից նշեմ՝ անհրաժեշտ է, որ որակյալ, բովանդակային, գիտահեն, փաստարկված հայագիտական հոդվածներ նման շտեմարաններում շատ լինեն։

- Ուսանել եք արտերկրում․ ի՞նչ փորձ եք ձեռք բերել։

- Կարճ ժամանակ ուսանել եմ ԱՄՆ Վալդոստայի պետական համալսարանում [9]։ Կրթական հետաքրքիր և բովանդակալից միջավայրում եմ եղել։ Արժեքավոր փորձառություն  եմ համարում այն փաստը, որ մշակութային և քաղաքակրթական բազմազանության մեջ մեծացել է ինքնաճանաչման ձգտումը, որպեսզի հնարավոր լինի աշխարհի հետ որպես հայ մարդ առավել գրագետ և արդյունավետ հաղորդակցվել։

- Եթե չեմ սխալվում, նաև ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով լեզվաբանական ուսումնասիրություն իրականացնող հետազոտական խմբում եք ընդգրկված եղել։ 

- Համագործակցել եմ նախաձեռնող խմբի հետ, որը թվայնացման ժամանակակից գործիքների միջոցով մշակում էր հայերեն որակյալ թարգմանությունների շտեմարան [10], տեխնիկական բառարան, ձայնային դիվան/կորպուս/։ Բացի այն, որ այս գործում ներդրել եմ մասնագիտական գիտելիքներ, այդ աշխատանքներն օգնել են ընթացիկ հետազոտություններս դիտարկել նաև իրենց ժամանակի տեխնոլոգիական հնարավորությունների և մարտահրավերների տեսանկյունից։ Դա նպաստել է իմ հետազոտության նորույթն առավել հստակ ձևակերպելուն։ Վստահ եմ, որ այս աշխատանքների ընթացքում կուտակած փորձը և առկա թվային  շտեմարանների զարգացումն ու համալրումն անպայման իրենց արտացոլումը կգտնեն հետազոտությանս արդյունքներն առավել արդյունավետ կիրառելու առումով։

Հղումներ

  1. "Аcademia.edu" հարթակում Վարդուհի Բալոյանի հոդվածների շարքը՝ https://independent.academia.edu/VBaloyan/Papers։
  2. Վարդուհի Բալոյան, Բացող բանաձևերը հայկական և բրիտանական ժողովրդական հեքիաթներում, «Ոսկե Դիվան» հեքիաթագիտական հանդես, Պրակ 2, Եր․, 2010, էջ 85-90, https://www.academia.edu/բացող բանաձևերը։ 
  3. Վարդուհի Բալոյան, Թումանեանի Ուլիկը գրաբարով, «Ոսկե Դիվան» հեքիաթագիտական հանդես, Պրակ 6, Եր․, 2018-2019, էջ․ 177-181, https://www.academia.edu/Թումանեանի Ուլիկը գրաբարով։  
  4. Վարդուհի Բալոյան, Արևելահայերեն և արևմտահայերեն հեքիաթների թարգմանության արդիականությունը, «Ոսկե Դիվան» հեքիաթագիտական հանդես, Պրակ 4, Եր․, 2012, էջ 122-127, https://www.academia.edu/արևելահայերեն և արևմտահայերեն։  
  5. Varduhi Baloyan, Translations of English Children’s Literature in the Armenian Periodicals in India, "Translation Studies: Theory and Practice" (TSTP), https://journals.ysu.am/index.php/transl-stud/article/view/8681.
  6. "Scopus" գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված գրականագիտական ամսագրեր` https://www.scopus.com/sources.uri։ 
  7. "Web of Science" գիտատեղեկատվական շտեմարանում ամսագրերի որոնման հարթակ՝ https://mjl.clarivate.com/home։  
  8. "Scimago"-ն ընդգրկում է սկսած 1996 թ.-ից "Scopus" տվյալների բազայում թվարկված ամսագրերի արխիվը: Հղումով գրականագիտական հանդեսներն են՝ https://www.scimagojr.com/journalrank:
  9. ԱՄՆ Վալդոստայի պետական համալսարանի կայքը՝ https://www.valdosta.edu/։ 
  10. Հայերեն ազգային հիմնադարան՝ https://arm.ican24.net/hyw/։

Հերմինե Օհանյան


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 120 611

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  12:36, 10/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: