ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Վարդան Գրեգորյան
դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Արշակ Վարժապետյան

«Նպատակ ունեմ հրապարակվել "Scopus" և "Web of Science" գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում»

Արշակ Վարժապետյանը ՀՀ ԳԱԱ Մ․Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ է։ Մասնագիտացումը ֆինանսներ, հաշվապահական հաշվառումն է, գիտական թեման՝ «Դրամավարկային քաղաքականության ազդեցությունը տնտեսության զարգացման վրա»։ Հարցին, թե ինչ լեզուների է տիրապետում.

- Հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Մայրենի լեզվից հետո գերադասելի է անգլերենը, քանի որ մասնագիտական որակյալ գրականությունը մեծամասամբ անգլերեն է։

- Ձեր գիտական թեմայի վերաբերյալ կա՞ն մինչ Ձեզ կատարված ուսումնասիրություններ հայաստանյան հեղինակների կողմից:

- Իմ գիտական թեմայի վերաբերյալ հետազոտություններ շատ են իրականացվել մեր հեղինակների կողմից։ Իմ հետազոտությունների հիմքում ես դնում եմ ոչ միայն այդ ուսումնասիրություններն, այլև միջազգային հեղինակավոր հիմնադրամների և միավորումների հրապարակած տվյալները կամ նորույթի սկզբնաղբյուր գրքերը: Այսպիսի օրինակ է «The money supply of the RA, speed of the money circulation and the "Sleep" of the money» հոդվածը [1]։  Այդ հոդվածում առաջ եմ քաշել «Քնող կամ քնած փողեր (“Sleep” of the money)» նոր եզրույթը, իսկ թվաբանական հաշվարկների հիմքում եղել է Իրվին Ֆիշերի գրքերից մեկը [2]: Հոդվածը հրապարակվել էր «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» գիտական հանդեսում, ինչից հետո տեղադրել էի GoogleScholar-ում. մեկ ամսվա ընթացքում այն հայտնվել է Wayback Machine ամերիկյան թվային արխիվում [3]։

- Ի՞նչ այլ նորույթի եք հանգել:

- Հոդվածներս առաջադրում են կա՛մ գիտական նոր եզրույթներ, կա՛մ համապատասխան գիտական արդյունքների կիրառությունների նոր հնարավոր մոտեցումներ և ուղիներ: Օրինակ, ներմուծել եմ «Կապիտալի մկներ կամ Դիվիդենտ կրծողներ», «Կույր բաժնետերեր» եզրույթները, որոնք մինչ այժմ որևէ մեկի կողմից առաջ չեն քաշվել։ Եզրույթները սահմանել եմ «Ֆինանսական ներդրումներն ի հաշիվ «Կապիտալի մկների» («Դիվիդենտ կրծողների») և «Կույր բաժնետերերի»» հոդվածում [4]:

- Ի՞նչ խնդիրներ են լուծում վերոնշյալ նորույթները:

- Նորի վերհանման կարևորության մասին խոսենք նույն հոդվածի օրինակով: Բացահայտել եմ, որ հասույթի տրանսֆորմացումը բաց բաժնետիրական ընկերությունների արժեթղթերն առաջնային շուկայում հրապարակային առաջարկով իրացնելիս (Initial Public Offering՝ IPO) [5] կարող է կազմակերպության աուդիտի ձևափոխված կարծիքի հանգեցնել: Իսկ ավելի պարզ, սա ցույց է տալիս, թե ի՛նչ է հասույթի տրանսֆորմացումը, ի՛նչ ազդեցություն է ունենալու կազմակերպության ֆինանսական վիճակի, բաժնետերերի շահերի, նաև՝ ներդրողների համար մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթի կամ դիվիդենտի չափի և ծավալի վրա։

- Զարգացնելո՞ւ եք միտքը:

- Ներկայում այս հոդվածի մտքերի զարգացման վրա եմ աշխատում: Նպատակ ունեմ այն հրապարակելու "Scopus" [6], "Web of Science" [7] գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված այնպիսի պարբերականում, որտեղ համաշխարհային մակարդակով IPO-ների թողարկմանը և հասույթի տրանսֆորմացմանն անդրադարձող հոդվածներն են։ Իսկ ընդհանրապես, մինչ այս հրապարակել եմ 4 հոդված՝ երկուսը հայերեն և երկուսը անգլերեն լեզուներով։ Ինչպես նշեցի, մեր երկրում իրականացվող ուսումնասիրությունները արտացոլելու համար հղում եմ կատարել հայաստանյան գիտական գրականությանը, իսկ ուսումնասիրվող թեմայի արդիականությունը հիմնավորելու համար ու արդյունքների կիրառելիությունը նշելու համար՝ տվյալ թեմային վերաբերող ոլորտի միջազգային կառույցների փաստաթղթերին։ Դրամավարկային քաղաքականությունն իր ածանցյալներով բավական լայն հորիզոն է, որը ճանաչելու համար պետք է հետազոտել նաև միջազգային ֆինանսները կարգավորող և զարգացնող կառույցները (BIS-ը, IFRS Foundation-ը, IFAC-ը, IMF-ը)։

- Ի՞նչ կարծիք կարող եք հայտնել "Scopus", "Web of Science" գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հոդվածների ուսումնասիրության վերաբերյալ:

- Այդ հոդվածներն արտացոլում են գիտության վերջին արդյունքները, ուստի դրանց ուսումնասիրությունը կարևոր է արդիական խնդիրների հետազոտման համար։ Այս պահին որոնումների փուլում եմ, զբաղված եմ այնպիսի հեղինակների աշխատանքներ ուսումնասիրելով, որոնց հետ գուցե կարողանամ նաև հոդվածներ հեղինակել այդ շտեմարաններում ընդգրկված պարբերականներում:

Հղումներ

  1. Arshak Varzhapetyan, The money supply of the RA, speed of the money circulation and the "Sleep" of the money, ALTERNATIVE quarterly academic journal, 2022, 193 p., https://bit.ly/3TgE2Yv.
  2. Irving Fisher, The Purchasing Power of Money, its Determination and Relation to Credit, Interest and Crises, THE Macmillan Company, 1920, https://fraser.stlouisfed.org/title/purchasing-power-money-3610.
  3. "Wayback Machine"-ը թվային անվճար արխիվ է` bit.ly/3RW8W7p:
  4. Արշակ Վարժապետյան, Վլադիմիր Հարությունյան, Ֆինանսական ներդրումներն ի հաշիվ «Կապիտալի մկների» («Դիվիդենտ կրծողների») և «Կույր բաժնետերերի», ԱՅԼԸՆՏՐԱՆՔ, 2021թ., 82 էջ, bit.ly/3T0FLSf:
  5. Initial Public Offering (IPO)-ն առաջարկ է, որի ժամանակ ընկերության բաժնետոմսերը վաճառվում են և՛ ինստիտուցիոնալ ներդրողներին, և՛ մանրածախ (անհատ) ներդրողներին: Այս գործընթացով մասնավոր ընկերությունը վերածվում է հանրային ընկերության՝ https://en.wikipedia.org/wiki/Initial_public_offering:
  6. Scopus is Elsevier’s abstract and citation database launched in 2004. It covers three types of sources: book series, journals, and trade journals, https://service.elsevier.com/app/answers/detail/a_id/15534/supporthub/scopus/#tips.
  7. Web of Science is a website that provides subscription-based access to multiple databases that provide comprehensive citation data for many different academic disciplines, https://clarivate.com/webofsciencegroup/solutions/web-of-science/.

Հերմինե Օհանյան


Ազդեր








2024թ.-ի ապրիլի 23-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 2023թ.-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: Գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները կանցկացվեն ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին

ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ը IPR Armenia Optica Student Chapter-ի հետ միասին հայտարարում են «Լույսը լուսանկարչի աչքերով» խորագրով ֆոտոմրցույթ՝ նվիրված Լույսի միջազգային օրվան: Մրցույթին գրացման վերջնաժամկետն է՝ ս.թ. մայիսի 1-ը

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

Ս.թ. ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կանալացման նորագույն տեխնոլոգիաներ։ Չեզոք և լիցքավորված փնջեր ուղղորդող հզոր արտաքին էլեկտրամագնիսական դաշտեր» թեմայով սեմինար, որը կներկայացնի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի (Իտալիա) պրոֆեսոր Սուլտան Դաբագովը

Ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մագնիսաչափությունը՝ միջուկային սպին-բևեռացված 14N-ով ադամանդում NV-կենտրոնների հիման վրա» թեմայով սեմինար, որը կներկայացնի Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
23/04/2024

Վերջին 3 տարիներին գերատեսչություններից որևէ պատվեր չի իջեցվել Ակադեմիային. ԳԱԱ-ն ամփոփեց 2023 թ. արդյունքները
news.am
19/04/2024

«Ուսումնասիրության արդյունքները կարող են հուսալի հիմք դառնալ Հովհաննես Չեքիջյանի կատարողական գործունեության հետագա հետազոտությունների համար»
aravot.am
19/04/2024

Закон об академии никто не отменял
golosarmenii.am
17/04/2024

«Հաղթանակները չպետք է գլխապտույտ առաջացնեն, իսկ պարտությունները՝ կոտրեն». անվանի գիտնական Արտեմ Օհանովը ԳԱԱ-ում աշակերտներին և ուսանողներին ներկայացրեց «Փաթիլների տեսությունը»
aravot.am
Կայքը հաճախել են
6 958 352

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:57, 25/04/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: