ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ալեքսանդր Չուբարյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Նարեկ Մարտիրոսյան

«Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների գործունեության լուսաբանումը միջազգային ամսագրերում դիվանագիտական նշանակություն ունի»

Նարեկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հայցորդ է եղել, պատրաստվում է ատենախոսության պաշտպանությանը՝ «Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների գործունեությունը 1908-1915թթ.» թեմայով: Ուսումնասիրել է ՀՀ-ում և ՌԴ-ում առկա արխիվային նյութերը [1], Օսմանյան խորհրդարանի արձանագրությունները [2], ժամանակի արևմտահայ մամուլը [3]: Հինգ հոդվածի հեղինակ և մեկ գրքի համահեղինակ է: Կարծում է, որ ատենախոսության ընդգրկած ժամանակաշրջանի վերաբերյալ կարելի է նոր խոսք ասել, եթե հնարավորություն լինի ծանոթանալու թուրքական՝ դեռևս չուսումնասիրված արխիվներին:

Համարում է, որ թեման ընդգրկող ժամանակաշրջանի և՛ ուսումնասիրությունը, և՛ միջազգային հեղինակավոր ամսագրերի [4] միջոցով գիտական հանրությանը ներկայացնելն անհրաժեշտ է երկու տեսանկյունից: Նախ, 1908-1915թթ. իրադարձությունները նոր մոտեցումներով լուսաբանելը հնարավորություն կստեղծի հաջորդ ուսումնասիրությունները կատարել բոլորովին այլ՝ միջազգային ընդունելի ձևաչափերով։ Երկրորդ՝ պատմագիտական հարցերի անաչառ լուսաբանման արդյունքում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները կդրվեն գործնական ուղու վրա: 

-Հայ դիվանագիտական միտքը պետք է պատրաստ լինի բանակցությունների ցանկացած սցենարի։ Գալիք մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտություն է դառնում օր առաջ հասկանալու թուրք դիվանագետների, քաղաքական ու պետական գործիչների կողմից հնչող տրամագծորեն հակադիր հայտարարությունների իրական դրդապատճառներն ու նպատակները։ Ժամանակաշրջանի (1908-1915թթ.) [5] խնդիրների բացահայտումը և վերհանումը հնարավորություն կտա առավել մոտիկից ծանոթանալու ՀՀ-ի հետ հարաբերությունների համատեսքտում թուրքական դիվանագիտության մոտեցմանը հայկական հարցին, մասնավորապես՝ նրա ենթաճյուղերը դարձած սփյուռքի հարցին և Արցախի հարցին։ Հիմնահարցի լուսաբանումն առավել քան արդիական ու հրատապ է մեր օրերում։

-Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ խնդիրների եք անդրադարձել հիմնահարցի ուսումնասիրության ընթացքում։ 

-Որպես անկյունաքար ընդունել եմ ընտրական օրենքի և ընտրախախտումների հիմնախնդիրը, դատաիրավական, վարչատնտեսական խնդիրները, ազգային, հողային [6] և զորակոչի հարցերը, ինչպես նաև՝ կիլիկիահայերի կոտորածի հարցը [7]:

-Ո՞ր պատմագետի տեսանկյուն եք հիմնաքարային համարում Ձեր ուսումնասիրության շրջանակում: Ինչո՞ւ:

-Ինձ համար հիմնաքարային է Վ. Տատրյանի [8] տեսանկյունը։ Ուսումնասիրելով հնարավորինս շատ բազմալեզու սկզբնաղբյուրներ, հեղինակը կատարել է վիթխարի աշխատանք [9] խնդրի ուսումնասիրման գործում՝ միաժամանակ պահպանելով անաչառությունը։

-Ի՞նչ այլ աղբյուրներից եք օգտվել:

-Ուզում եմ առանձնացնել Հայաստանի արխիվներում պահվող նյութերից՝ մեր հիմնահարցին վերաբերող փաստաթղթերը: Այդպիսիք են «Հողային գրավմանց հանձնաժողովի» տեղեկագիրը, արևմտահայության  ջարդերի վերաբերյալ Կ. Պոլսի հայոց պատրիարքի նամակը Ամենայն հայոց կաթողիկոսին, «ՀՅԴ-Իթթիհատ հարաբերությունների հաստատումը,  սրումը, ընդհատումը» և այլք։ Ի դեպ, ժամանակի հայ գործիչների հուշերն ու աշխատությունները ևս մեծ դերակատարում ունեն Օսմանյան կայսրության ներքաղաքական և արտաքին քաղաքական հիմնախնդիրների բուն էության և դրանց  լուծմանն ուղղված հայ պատգամավորների, կուսակցությունների և հասարակական-քաղաքական գործիչների, ջանքերի լուսաբանման, ինչպես նաև թուրք հեղինակների՝ իրադարձությունները գլխիվայր ցույց տալու փորձերը բացահայտելու գործում։ 

-Ի՞նչ եզրահանգման եք եկել օտարերկրյա աղբյուրներն ուսումնասիրելիս:

-Օտարերկրյա արխիվների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել ծանոթանալու ժամանակի երկու տերությունների՝ հայ ժողովրդի և Հայկական հարցի  նկատմամբ ունեցած դիրքորոշումների վերաբերյալ։ Ռուս և թուրք պաշտոնյաների հուշերի ուսումնասիրման արդյունքում հնարավոր է դառնում պատկերացում կազմել նրանց՝ հայկական բարենորոգումների վերաբերյալ ունեցած կեցվածքի վերաբերյալ։ Երիտթուրք պաշտոնյաների հուշերին ծանոթանալով՝ կարելի է հասկանալ, թե ինչով էին պայմանավորված հայերի նկատմամբ թուրք քաղաքական գործիչների ծրագրերը։ 

-Իսկ ի՞նչ տարբերություններ կամ հակասություններ եք արձանագրել հայ և թուրք պատմագիտական մոտեցումներում:

-Էական հակասություններ են նկատվել երիտթուրք պաշտոնյաների հուշերի և մնացյալ աղբյուրների միջև։ Օրինակ, կա ակնհայտ հակասություն Հակոբ Պապիկյանի զեկուցագրի [10] բովանդակության և Երիտթուրք պաշտոնյաների, մասնավորապես Ջեմալ փաշայի՝ Ադանայի ջարդերի վերաբերյալ մոտեցումների մեջ: Վերջինս փորձում է հերքել իր և կուսակցական ընկերների կապը Ադանայի ջարդերի հետ: Հերքելու փորձ է արվում նաև Թալեաթի հուշերում: Նա նշում է, որ Ադանայի  ջարդերին մասնակցել են Կոստանդնուպոլսից վտարված հետադիմական ուժերը, ինչի մասին իրեն հայտնել է անձամբ Հ. Պապիկյանը։ Մինչդեռ Պապիկյանն իր տեղեկագրում նշել է հակառակը, որ կիլիկիահայերի ջարդերի կազմակերպիչները և Կոստանդնուպոլսից ջարդարարներին «գործուղելու» հեղինակները երիտթուրք ղեկավարներն են։ 

Ինչ վերաբերում է Թուրքիայի հանրապետության՝ Օսմանյան խորհրդարանական արձանագրություններին, ապա դրանք բառացի համապատասխանում են ժամանակի արևմտահայ մամուլում հրապարակված խորհրդարանի նիստերի արձանագրումներին։ 

-Պարոն Մարտիրոսյան, Դուք “The prevention act of the Armenian deputies of the Ottoman Parliament against the collapse of the Empire. The collapse of empires in the 20th century, new states and new identities” գրքի [11] համահեղինակ եք: Ի՞նչ աշխատանք եք կատարել:

-Հեղինակած հատվածը վերաբերում է 1908-1912թթ. Օսմանյան կայսրության ներքին և արտաքին քաղաքական դրությանը, խորհրդարանում հայ պատգամավորների գործունեությանը։ Վերհանվել են ներքաղաքական [12] և արտաքին քաղաքական [13] հիմնախնդիրները, դրանց արդյունքում առաջացած ճգնաժամերը և հայ պատգամավորների՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերը՝ սկսած սահմանադրական բարեփոխումներից և պատերազմական դժվարությունների հաղթահարումից, վերջացրած իթթիհատ-իթիլյաֆ կոնֆլիկտի հարթեցմանն ուղղված գործողություններով։

Ժամանակաշրջանի իրադարձությունների ուսումնասիրման արդյունքում հանգել ենք այն համոզմանը, որ Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորները ջանք ու եռանդ չեն խնայել ներքաղաքական խնդիրների լուծման և կայսրությունը փլուզումից փրկելու համար։ Միաժամանակ հիմնահարցի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ երիտթուրքական իշխանությունները ոչ միայն չգնահատեցին հայ պատգամավորների գործունեությունը, այլև ճիշտ հակառակ վերաբերմունքին արժանացրին իրենց հայ գործընկերներին, և շարունակեցին պետականակործան քաղաքականությունը։ 

-Թեմայի վերաբերյալ հետագա աշխատանքներում ո՞ւմ հետ կցանկանայիք համագործակցել:

-Լիբանանահայ պատմաբան Եղիկ Ճերեճյանի հետ, ով աշխատություններ է հեղինակել 1912թ. Օսմանյան երեսփոխանական ընտրությունների, խորհրդարանի պատգամավոր Մեծն Մուրատի [14] և ժամանակի այլ գործիչների մասին։

Ծանոթագրություններ

  1. АВПРИ (Архив внешней политики Российской империи), ф.113, Канцелярия министра иностранных дел, оп. 470, https://idd.mid.ru/arhivy-mid-rossii1/-/asset_publisher/WsjViuPpk1am/content/arhiv-vnesnej-politiki-rossijskoj-imperii.
  2. Խորհրդարանի արձանագրություններ (Meclisi Mebusan Zabıt Ceridesi), https://www.tbmm.gov.tr/.
  3. Մ.Վ. Հովսեփյան, դասախոսություններ, «Արևմտահայ մամուլի պատմություն (1832-1915 թթ.)», խմբ.՝ Ն. Մարտիրոսյան, Երևան, ԵՊՀ, 2014թ., http://opac.flib.sci.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=351388&query_desc=kw%2Cwrdl%3A%20արևմտահայ%20մամուլ:
  4. Scimago-ն ցուցադրում է 1996 թ.-ից ի վեր Scopus տվյալների բազայում թվարկված ամսագրերի գործունեությունը: Ապահովում է ազատ հասանելիություն, ներկայացնում է երկրների հրապարակումների վարկանիշները, https://www.scimagojr.com/journalrank.php?fbclid=IwAR2FYXQ_8CJCvbAQu2ldI6E2bXqPNsyT6B50WFEFVO5LfHOBGuAsCCFKPeM:
  5. Ն. Մարտիրոսյան, «1908 թ. երիտթուրքական հեղաշրջումը և խորհրդարանի ձևավորումը Օսմանյան կայսրությունում», Երևան, Լրաբեր, 2014թ., https://arar.sci.am/dlibra/publication/44182/edition/39633:
  6. Ն. Մարտիրոսյան, «Հողային հարցի լուծման ուղիներն ըստ օսմանյան Խորհրդարանի հայ պատգամավորների (1910–1912 թթ.)», Երևան, Պատմաբանասիրական հանդես, 2021թ., https://arar.sci.am/dlibra/publication/298044 
  7. Ն. Մարտիրոսյան, «Կիլիկիահայերի կոտորածի հարցը Օսմանյան խորհրդարանում», Երևան, Լրաբեր, 2017թ., https://arar.sci.am/dlibra/publication/44590/edition/40020
  8. Վահագն Տատրյան՝ ամերիկահայ ճանաչված գիտնական, իրավագետ,  պատմաբան, սոցիոլոգ, մաթեմատիկոս։ Սոցիոլոգիայի դոկտոր (1954), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (1995), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998)։ Հայոց Ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, https://www.sci.am/membersview.php?id=284&d=&l=&langid=1:
  9. Վահագն Տատրյանի հիմնական աշխատությունները վերաբերում են հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը, https://www.scopus.com/authid/detail.uri?authorId=14065873700
  10. «Ատանայի եղեռնը: Տեղեկագիր Յակոբ Պապիկեանի (Օսմանեան երեսփոխան Էտիրնէի)», հայացուց՝ Յակոբ Սարգիսեան, առաջաբ.՝ Ֆ.տը Փրէսանսէ, Հալէպ, 2009թ., http://opac.flib.sci.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=508442&query_desc=kw%2Cwrdl%3A%20հակոբ%20պապիկեան:
  11. The prevention act of the Armenian deputies of the Ottoman Parliament against the collapse of the Empire. The collapse of empires in the 20th century, new states and new identities. Armenian state Pedagogical University (Yerevan, Armenia), Faculty of History and social sciences. University of Lille (Lille, France), Center of studies in Civilization, Languages and Foreign Letters (CECILLE). Edited by Samvel Poghosyan, Garik Galstyan, Edgar Hovhannisyan, Yerevan 2020, p29-39.:
  12. N. Martirosyan, The Ashrafs In The Ottoman Parliament, Journal of Armenian studies, Yerevan, 2021, https://arar.sci.am/dlibra/publication/297567/edition/273107/content:
  13. Ն. Մարտիրոսյան, «Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների դիրքորոշումը իտալա-թուրքական պատերազմի նկատմամբ», Բանբեր, Երևան, 2018թ., https://arar.sci.am/dlibra/publication/103319/edition/93976?language=hyw:
  14. Եղիկ Ճէրէճեան, «Մեծն Մուրատ (Համբարձում Պոյաճեան), Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2016թ., https://artsakhlib.am/wp-content/uploads/2019/09/Արմեն-Կարապետյան-Եղիկ-Ճէրէճեան.-Մեծն-Մուրատ-Համբարձում-Պոյաճեան.pdf:


Հերմինե Օհանյան


Ազդեր








Ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մագնիսաչափությունը՝ միջուկային սպին-բևեռացված 14N-ով ադամանդում NV-կենտրոնների հիման վրա» թեմայով սեմինար, որը կներկայացնի Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը

Ս.թ. մարտի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը կազմակերպում է «Ֆրանսերեն տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Միջոցառումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի կլոր դահլիճում

Սույն թվականի մարտի 6-ին ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա Նովա Գորիցայի համալսարանի (Սլովենիա, ԵՄ) դոցենտ Արտեմ Բադասյանի «Ջրում սպիտակուցների կոնֆորմացիաների տեսական և փորձառական հարցեր» թեմայով գիտական զեկուցումը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

2024թ․ մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը անցկացնելու են «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
27/03/2024

«Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի արածը սխրանք է»
aravot.am
27/03/2024

Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի ջրային ռեսուրսների վրա
1lurer.am
25/03/2024

Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի
hraparak.am
25/03/2024

Այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը
hraparak.am
Կայքը հաճախել են
6 932 924

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  10:39, 29/03/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: