ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Նարե Ղազարյան

«Պետք է շարունակել մեր հնագիտական աշխատանքների արդյունքները հրապարակել ﬕջազգային ամսագրերում»

Եվ մենք վստահ ենք, որ նա այս գործում կհաջողի: Օտար լեզուներից տիրապետում է անգլերենին, ռուսերենին, ֆրանսերենին։ Ուսանողական առաջին տարիներին տարվել է հին հնդկական փիլիսոփայությամբ և գրականությամբ։ Սովորել է կարդալ սանսկրիտ [1]: Խոհեմ և զուսպ է շփման մեջ, փոքր-ինչ երազկոտ՝ հարցերի պատասխաններում: Ասպիրանտուրա ընդունվել է 2021թ.-ին։ Սովորում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում [2]՝ հնագիտություն մասնագիտությամբ։ Գիտական ղեկավարը պ.գ.թ. Արսեն Բոբոխյանն է։ Ուսումնասիրում է  «Հայաստանի ծիսական լանդշաֆտի, բրոնզ-երկաթեդարյան պաշտամունքային կոնցեպտները» գիտական թեման: Գտնում է, որ չափազանց հետաքրքիր և ﬕևնույն ժամանակ՝ սակավ ուսուﬓասիրված խնդիրներ են, որոնց հետազոտման կարիքն այսօրվա հնագիտությունը շատ ունի։

- Հայաստանի հարուստ մշակութը և ﬔր պատմության վկայությունները պետք է ինչպես հարկն է ուսուﬓասիրվեն, ներկայացվեն աշխարհին, ճանաչվեն։ Ի վերջո, Հայկական լեռնաշխարհն աշխարհի հնագիտության ﬔջ կարևոր խաչﬔրուկ է, և պատշաճ հետազոտությունների արդյունքները կարող են նոր խոսք ասել: Այս կետին հասնելու համար դեռևս շատ աշխատանք ունեմ անելու։ 

- Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

- Այսօրվա փոքրիկ Հայաստանն ընդգրկող տարածքը բնակեցված է եղել սկսած ստորին պալեոլիթից ﬕնչև ﬔր օրեր։ Պատկերացրեք, թե ինչ հնարավորություններ և հեռանկարներ կան հնագիտությամբ զբաղվողների համար և ինչ ահռելի ուսուﬓասիրման ենթակա նյութ գոյություն ունի։ Մեր ավագ սերնդի հնագետները ﬔծ ներդրում են ունեցել Հայաստանի հուշարձանները պեղելու, փաստագրելու ոլորտում, իսկ ﬔր՝ ավելի երիտասարդ սերնդի խնդիրը, կարծում եմ, այդ ահռելի քանակությամբ նյութի խորքային ուսուﬓասիրությունն է։ Ավելի կոնկրետ՝ ﬔզ այսօր հետաքրքրում է, թե որոշակի ժամանակահատվածում և որոշակի տարածքում ապրած ժողովուրդն ինչպես է մտածել, ինչով է զբաղվել, ինչպիսին է եղել նրա հոգեբանությունը, ինչ հավատալիքներ և ծեսեր է ունեցել։ 

- Ո՞ր ուղղությամբ եք մտադիր շարժվել՝ մաքուր գիտության, թե՝ առավելապես կիրառական: 

- Հնագետն ուսուﬓասիրում է մարդու անցած ճանապարհն ու ապրելակերպը` նյութական ﬓացորդների (հիﬓականում մարդու կողﬕց ստեղծված արտեֆակտերի [3]) շնորհիվ: Որոշակի խնդրի լուծման և ժամանակաշրջանի ու տեղանքի ընդհանուր պատկեր ստանալու համար օգտագործվում են գիտության տարբեր ճյուղեր, ենթաճյուղեր, որոնք բոլորն էլ կարևոր են։ Ուսուﬓասիրության համար խնդրից կախված տարբեր աշխատանքային ﬔթոդներ է պահանջվում` ճշգրիտ անալիզներից սկսած, վերջացրած մշակութային հաﬔմատություններով և վերլուծություններով: Ձգտում եմ նաև համատեղել երկու մասնագիտություններս` լուսանկարչությունն ու հնագիտությունը՝ ﬕ քանի կատալոգներ ստեղծելու համար: Հնագիտական պրոֆեսիոնալ լուսանկարչություն քիչ ունենք, հատկապես, երբ խոսքը լանդշաֆտային նկարահանուﬓերին [4] է վերաբերում: 

- Ո՞վ է ոգեշնչել մասնագիտության ընտրության հարցում: 

- Կարծում եմ ոչ ﬕայն իմ, այլև շատերի համար Հենրիխ Շլիմանն [5] այն կերպարն է, ով նոր շունչ էր հնագիտության ﬔջ։ Իր ներդրումը փոխեց ամբողջ հնագիտական ﬕտքը, շատերին ստիպեց հավատալ, որ երազանքները կարող են իրականություն դառնալ, եթե չհանձնվես և անընդհատ առաջ շարժվես քո նպատակի հետևից։ Սիրելի հնագետներից են Ռոբերտ Դրյուսը, Բրայան Ֆեյգանը, Լարս Ֆոգելինը, որոնց աշխատանքով ﬕշտ հիացել և որոնց աշխատություններից շատ բան եմ սովորել։ 

- Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել Հայաստանի զարգացման համար: 

- Կարծում եմ զարգացման և աշխարհին համընթաց քայլելու համար նախ և առաջ պետք է մոտիվացնել երիտասարդներին զբաղվելու գիտությամբ, ինչը, ցավոք սրտի, ﬔր երկրում առաժմ բավական չափով չի արվում: Գիտությունը, կարծես, հետին պլան մղված լինի։ Կուզեի ավելի շատ ներդրուﬓեր և ֆինանասավորում տեսնել հնագիտության ոլորտում։ Մյուս կողﬕց՝ երիտասարդ մասնագետներին, ովքեր ուզում են հնագիտությամբ զբաղվել, անհրաժեշտ է տիրապետել լեզուների, ինչը հնարավորություն կտա տպագրվել արտասահմանյան ամսագրերում ու մասնակցել գիտաժողովների։ Ինքս պատրաստվում եմ շատ աշխատել գիտելիքներիս խորացման ուղղությամբ, անել ինչ կարող եմ, որպեսզի մեր հնագիտությունը ինչպես հարկն է ներկայացվի աշխարհին։ 

- Ի՞նչ կարելի է սովորել հին աշխարհի մարդուց:  

- Մի քիչ երազկոտ պատասխան եմ տալու։ Մարդկությունն այսօր շատ է կտրված բնությունից, կարելի է ասել, ապրում է ռոբոտի կյանքով։ Մարդը հոգևոր էակ է, բայց այօրվա աշխարհում կորցրել է ինքն իրեն։ Զարգացում կուզեի տեսնել հոգևոր դաշտում։ Պետք է ﬕ պահ կանգ առնել ու հասկանալ՝ իրո՞ք ﬔր ընտրած ճանապարհը ճիշտն է, թե պետք է հետ նայել, հայացք գցել հազարամյակներ առաջ ապրած հասարակություններին և իրենցից սովորել կյանքի իմաստություն։ Գուցե հին աշխարհի մարդուց կարելի է սովորել համահունչ լինել բնության և Երկրի հետ։ Ինչքան առաջ ենք շարժվում, այնքան կորցնում ենք իրար և բնությունը, հոգևորը հասկանալու ունակությունը։ 

- Ո՞ւմ խորհուրդն է Ձեզ համար առաջնայինը: 

- Երբ ընկճված եմ լինում, ընթերցում եմ Կ. Յունգի [6] աշխատությունները, թերևս աﬔնալավ խորհուրդներն իր գրքերից եմ ստանում։ 

- Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը: 

- Վիլիամ Բլեյքի [7] իմ սիրելի քառյակներից ﬔկը. «Տեսնել Աշխարհ ավազեհատիկի ﬔջ և Դրախտ` վայրի ծաղկի ﬔջ, Պահել Անսահմանությունը ձեռքի ափի վրա ևտեսնել  Հավերժությունն ակնթարթում»:

Հղումներ

  1. Sanskrit is a classical language of South Asia that belongs to the Indo-Aryan branch of the Indo-European languages. It arose in South Asia after its predecessor languages had diffused there from the northwest in the late Bronze Age, https://en.wikipedia.org/wiki/Sanskrit 
  2. Մասնագիտացում՝ Հնագիտություն, ազգագրություն, բանահյուսություն, էթնոսոցիոլոգիա, մարդաբանություն, վիմագրություն`  https://www.sci.am/orgsview.php?id=34&langid=1 
  3. An artifact or artefact is a general term for an item made or given shape by humans, such as a tool or a work of art, especially an object of archaeological interest. In archaeology, the word has become a term of particular nuance and is defined as an object recovered by archaeological endeavor, which may be a cultural artifact having cultural interest, https://en.wikipedia.org/wiki/Artifact_(archaeology)  
  4. Landscape photography shows the spaces within the world, sometimes vast and unending, but other times microscopic. Landscape photographs typically capture the presence of nature but can also focus on man-made features or disturbances of landscapes, https://en.wikipedia.org/wiki/Landscape_photography 
  5. Heinrich Schliemann was a German businessman and pioneer in the field of archaeology. He was an advocate of the historicity of places mentioned in the works of Homer and an archaeological excavator of Hisarlik, now presumed to be the site of Troy, along with the Mycenaean sites Mycenae and Tiryns, https://en.wikipedia.org/wiki/Heinrich_Schliemann 
  6. Carl Gustav Jung was a Swiss psychiatrist and psychoanalyst who founded analytical psychology, https://en.wikipedia.org/wiki/Carl_Jung
    William Blake, "To See a World..."
  7. To see a World in a Grain of Sand
    And a Heaven in a Wild Flower,
    Hold Infinity in the palm of your hand
    And Eternity in an hour.

    Հերմինե Օհանյան

Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 117 760

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:30, 08/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: